Փաշինյանը պարզաբանեց, թե ինչ է իրականում ասել Շուշիի վերաբերյալ

Ամենադիտվածներ

Փաշինյանը պարզաբանեց, թե ինչ է իրականում ասել Շուշիի վերաբերյալ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերում խոսեց ԱԺ-ում Շուշիի մասին իր հայտարարության մասին։

Վարչապետի խոսքով՝ այդ առիթով խոսվել է, երբ պատգամավորն իրեն հարց է հնչեցրել՝ ՌԴ նախագահի պատերազմն ավելի շուտ կանգնեցնելու առաջարկի վերաբերյալ։

Փաշինյանն ասաց, որ 44-օրյա պատերազմը կանգնեցնելու մասին խոսակցություններ եղել են այդ ողջ ընթացքում, բայց Ադրբեջանն այլ պահանջների շարքում առաջադրել է նաև մեկ այլ պայման՝ ադրբեջանցի փախստականների վերադարձ Շուշի, իսկ դա ենթադրում է 1992 թվականի ստատուս քվոյի վերականգնում, որով Շուշին 96 տոկոսով բնակեցված էր ադրբեջանցիներով։

Վարչապետի շեշտելով այս հանգամանքը շեշտելով ԱԺ-ում հարց է հնչեցրել․ «Հայկակա՞ն է այդ կարգավիճակով Շուշին»։

Փաշինյանը նշում է, որ իր արտահայտությունը քաղաքի այդ կարգավիճակի մասին է եղել և ոչ թե ծագումնաբանության։

Հիշեցնենք, որ ավելի վաղ մամուլում շատ դեպքերում մեջբերում էին Փաշինյանի խոսքն ու նշում, թե  վարչապետը Շուշին հայկական քաղաք չի համարում։

|
Հրապարակող:Ազատ TV Խմբագրություն

Ամենաթարմ