Պեմզաշեն
Պեմզաշենում սպանությունների գործով մեղադրյալ Վրույր Բարսեղյանը մեղսունակ է ճանաչվել
Պեմզաշենում սպանությունների գործով մեղադրյալ Վրույր Բարսեղյանը մեղսունակ է ճանաչվել: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Պեմզաշենի սպանության գործով տուժողի իրավահաջորդի՝ Զարինեի ամուսնու ներկայացուցիչ, փաստաբան Գարիկ Գալիկյանը: «Պեմզաշենի սահմռկեցուցիչ սպանությունների գործով շատերին հուզող հարցի վերաբերյալ, առ այն, որ մեղադրյալներից Վրույր Բարսեղյանը տառապում է հոգեկան առողջական խնդրով և կարող է ճանաչվել անմեղսունակ, ինչի արդյունքում կարող է…
Պեմզաշենցի 31-ամյա կնոջ և նրա երեխաների սպանության մեջ մեղադրվող Վրույր Բարսեղյանը կալանավորվեց
Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանն այսօր՝ նոյեմբերի 15-ին, Պեմզաշենցի 31-ամյա կնոջ և նրա երկու երեխաների սպանության կասկածանքով ձերբակալված Վրույր Բարսեղյանին կալանավորելու մասին որոշում է կայացրել։ Այս պահին դատարանում քննվում է մյուս մեղադրյալին՝ Արկադի Բարսեղյանին, կալանավորելու միջնորդությունը։
Պեմզաշենում դաժան սպանությունից առաջ 12-ամյա աղջկա նկատմամբ սեռական բռնություն է կիրառվել. ՔԿ
Պեմզաշենում 31-ամյա կնոջը և նրա երկու երեխային դաժանաբար սպանած տղամարդը սեռական ոտնձգություն է կատարել՝ 12 տարեկան աղջիկ երեխայի նկատմամբ։ Այս մասին տեղեկությունը NEWS.am-ի հետ զրույցում հաստատեցին ՔԿ-ից։ Այս գործով ձերբակալվածներին մեղադրանք է առաջադրվել, նրանց նկատմամբ կալանքի միջնորդություններ են ներկայացվել դատարան: Դաժան սպանության կասկածանքով նոյեմբերի 12-ին ձերբակալվել էր Շիրակի մարզի 32-ամյա բնակիչը, որը ոստիկանությունում տվել է…
Պեմզաշենում սպանված կնոջ ամուսինն արտերկրից վերադարձել է գյուղ
Նախօրեին Պեմզաշեն բնակավայրի տներից մեկում սպանված հայտնաբերված 31-ամյա կնոջ ամուսինը Ռուսաստանից վերադարձել է գյուղ։ Այս մասին Պեմզաշենից հաղորդում է NEWS.am–ի թղթակիցը։ NEWS.am–ի թղթակցի հետ զրույցում հարևաններն ու դպրոցի ուսուցիչները պատմել են, որ իրենք այսօր հարցաքննվել են նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում։ Հարևանների խոսքով՝ սպանված կնոջ ընտանիքը նորմալ ապրող, հանգիստ ընտանիք է եղել։ Հարևանները սպանված կնոջ ամուսնուն…
Պեմզաշեն գյուղի տներից մեկում հայտնաբերվել են 31-ամյա, 12-ամյա և 8-ամյա քաղաքացիների դիեր
Այսօր՝ նոյեմբերի 9-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 12։25-ի սահմաններում ԱԻՆ ՓԾ 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Պեմզաշեն գյուղի տներից մեկը, որտեղ բնակիչները չեն արձագանքում դռան և հեռախոսազանգերին։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ԱԻՆ…
Պեմզաշենում 70 նոր լուսակիր է տեղադրվելու
Պեմզաշեն համայնքում արտաքին լուսավորության ցանցի ընդլայնման ծրագրի շրջանակներում կտեղադրեն 70 լուսակիրներ, որոնց արդյունքում կլուսավորվի համայնքի ևս 2 կիլոմետր ներհամայնքային փողոց։ Այս մասին տեղեկանում ենք Շիրակի մարզպետարանի Facebook-ի պաշտոնական էջից։ Նշվում է, որ ծրագրի արժեքը կազմում է 10 միլիոն 420 հազար դրամ, որի 60 տոկոսը տրամադրում է պետությունը։ Ավելի մանրամասն՝ այստեղ։
Մի քանի օրով փակ է լինելու Արթիկի փողոցներից մեկը (ՆԿԱՐ)
Հիմնանորոգման աշխատանքներ են իրականացվում Արթիկ-Պեմզաշեն հանրապետական նշանակության ավտոճանապարհին։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՏԿԵ նախարարության Facebook-ի էջից։ Նշվում է, որ աշխատանքներն իրականացվելու են ավտոճանապարհի կմ 0+000-կմ 8+900 հատվածում։ Ըստ աղբյուրի՝ հուլիսի 26-ից մինչև հոկտեմբերի 1-ն Արթիկի Ղարիբջանյան փողոցի 300 մետր հատվածը փակ կլինի երթևեկության համար։
Հայրենյաց-Հայկասար-Տուֆաշեն-Պեմզաշեն ճանապարհահատվածը վերականգնվում է
Հանրապետության գյուղական համայնքներում շարունակվում են մոտ 47 կմ երկարությամբ կենսական նշանակության 8 ճանապարհահատվածների վերականգնման աշխատանքները։ Շիրակի մարզի Մ1-Հայրենյաց-Տուֆաշեն-Հ83 մոտ 10.5 կմ երկարությամբ ճանապարհահատվածը, որ միմյանց է կապում Հայրենյաց-Հայկասար-Տուֆաշեն-Պեմզաշեն համայնքները՝ դրանք միացնելով միջպետական Մ1 և հանրապետական Հ83 ճանապարհներին, շահագործվել է 1980-ականներին, որից հետո չի վերանորոգվել։ Ամբողջովին քայքայված ճանապարհով երթևեկը դարձել էր անհնար։ Այս տարի նշված ճանապարհահատվածի…