պետական գնումներ
Պետական գնումների թափանցիկության հարցը. Պեդրո Զարոկյանի բարձրացրած հարցերը
Երևանի ավագանու անդամ Պեդրո Զարոկյանը իր ֆեյսբուքյան էջում բարձրացրել է մի շարք հարցեր, որոնք վերաբերում են պետական գնումների թափանցիկությանը և հնարավոր կոռուպցիոն ռիսկերին։ Զարոկյանը, մասնավորապես, անդրադարձել է 2018 թվականին ընդունված օրենքին, որը թույլ է տալիս միջոցառումներ կազմակերպող ընկերություններին պետական պատվերներ ստանալ առանց մրցույթի։ Զարոկյանը պնդում է, որ այս օրենքի ընդունումից հետո երկու փոխկապակցված ընկերություններ՝ «Ֆակտորի…
ՄԻՊ ներկայացուցիչը ներգրավվել է կողմ պետգնմանը մասնակցած գործարարի բողոքի քննությանը
ՀՀ ՄԻՊ-ի գրասենյակը հայտնում է, որ Մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունը ներգրավվել է պետական գնումների հետ կապված բողոքի քննության նիստին։ Նիստին քննարկվել է այն հարցը, որ պատվիրատու կազմակերպության գրության հիման վրա Ֆինանսների նախարարությունը նախաձեռնել է գործարարին գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում ներառելու ընթացակարգ։ Ըստ պատվիրատուի՝ մասնակիցը մրցույթին ներկայացրել է հրավերով նախատեսված տեխնիկական բնութագրերին չհամապատասխանող…
Կայացել է ՀՀ-ԵՄ Առևտրի հարցերով գործընկերության կոմիտեի երրորդ նիստը
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից տեղեկացնում են, որ մարտի 25-ին առցանց ձևաչափով կայացել է Հայաստանի Հանրապետություն-Եվրոպական միություն Առևտրի հարցերով գործընկերության կոմիտեի երրորդ նիստը: Հայաստանի կողմից նիստը նախագահել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը, Եվրոպական միության կողմից` Եվրոպական հանձնաժողովի Առևտրի հարցերով գլխավոր տնօրինության բաժնի պետի տեղակալ Մարկո Դյերկոպը: Նիստին բացման խոսքով հանդես է եկել Հայաստանում ԵՄ պատվիրակության…
Պաշտպանության նախարարությունն արձագանքել է ՊՎԾ հայտարարությանը
Պաշտպանության նախարարությունը պարզաբանող հայտարարություն է տարածել՝ կապված ՊՎԾ հաղորդագրության, որում նշվում է ՊՆ-ում արված ուսումնասիրության արդյունքում հայտնաբերված պոտենցյալ խախտումների մասին: Հայտարարությունը ներկայացնում ենք ստորև՝ «Ի պատասխան մի շարք լրատվամիջոցների կողմից ստացված հարցումների՝ ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնում է. ՀՀ պետական վերահսկողական ծառայության պաշտոնական www.supervision.am կայքէջում հրապարակված հաղորդագրության համաձայն՝ վերջինս ուսումնասիրություն է իրականացրել ՀՀ պաշտպանության նախարարությունում՝ 2019 թվականի կարիքների…
Խորհրդարանական լսումներ՝ պետական գնումների թեմայով (ՈՒՂԻՂ ԵԹԵՐ)
ՀՀ Ազգային ժողովում ընթանում են խորհրդարանական լսումներ․ «Պետական գնումների համակարգի հիմնախնդիրները և դրանց լուծման ուղիները»։ Այն նախաձեռնել է ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը։
Պետական գնումների գործընթացին մասնակցողների իրավունքները կլինեն ավելի պաշտպանված
ՀՀ կառավարության հոկտեմբերի 10-ի նիստում ընդունվել է գնումների գործընթացի արդյունավետությունը բարձրացնելուն ուղղված կարգավորումների մասին որոշում, որի մեջ ներառված են նաև Մարդու իրավունքների պաշտպանի առաջարկները։ Մասնավորապես, Մարդու իրավունքների պաշտպանի առաջարկներն ուղարկվել էին Վարչապետի աշխատակազմ, ապա Վարչապետի հանձնարարությամբ Ֆինանսների նախարարությունը մշակել էր կառավարության որոշման նախագիծը՝ անհրաժեշտ կարգավորումներով։ Պաշտպանը կարևոր է համարում Կառավարության հետ համագործակցության նման ձևաչափը: Մարդու…
Բավարարվել է պետգնումներին մասնակցած գործարարի բողոքը. ՄԻՊ-ը լուծման նախագիծ է մշակել
ՀՀ ՄԻՊ Facebook-ի էջից տեղեկանում ենք. Բավարարվել է պետական գնումներին մասնակցած գործարարի բողոքը․ Մարդու իրավունքների պաշտպանը խնդրի համակարգային լուծման համար նախագիծ է մշակել: Պետական գնումների հետ կապված բողոքներ քննող անձը բավարարել է հրատապ բաց մրցույթին մասնակցած կազմակերպության ներկայացրած բողոքն այն գործով, որով Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչը ներգրավվել էր բողոքի քննությանը՝ որպես կողմ։ Ավելի վաղ տեղեկացրել…
Պետական գնումների բողոքի քննությանը ՄԻՊ-ը առաջին անգամ ներգրավվել է որպես կողմ
Մասնավորապես, պետական կարիքների համար կազմակերպված հրատապ բաց մրցույթին մասնակցած կազմակերպություններից մեկի ղեկավարը, համաձայն չլինելով արդյունքներին, դիմել էր պետական գնումների բողոքները քննող անձին, միաժամանակ ներկայացնելով միջնորդություն Մարդու իրավունքների պաշպանի աշխատակազմին՝ բողոքի քննությանը որպես կողմ ներգրավելու համար։ Այս նախադեպը կարևոր է հատկապես գործարարների իրավունքների արդյունավետ պաշտպանությունը երաշխավորելու նպատակով: Գործարարների իրավունքների պաշտպանությունը մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքի առաջնահերթ ուղղություններից…
Պետական գնումների բողոքի քննությանը ՄԻՊ-ն առաջին անգամ ներգրավվել է որպես կողմ
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը, գործարար կազմակերպության բողոքի հիման վրա, առաջին անգամ պետական գնումների բողոքի քննությանը ներգրավվել է որպես կողմ: Մասնավորապես, պետական կարիքների համար կազմակերպված հրատապ բաց մրցույթին մասնակցած կազմակերպություններից մեկի ղեկավարը, համաձայն չլինելով արդյունքներին, դիմել էր պետական գնումների բողոքները քննող անձին, միաժամանակ ներկայացնելով միջնորդություն Մարդու իրավունքների պաշպանի աշխատակազմին՝ բողոքի քննությանը որպես կողմ ներգրավելու համար։…
Փոփոխվում է պետական գնումների համակարգը
Կառավարության մայիսի 2-ի քննարկումներին է ներկայացվել պետական գնումների կարգավորումների փոփոխության հարցը։ Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը նշեց, որ նախատեսվում է ավելի ճկուն դարձնել գնումների համակարգը, պաշտպանության ոլորտի գնումների համար առանձնահատկություններ են սահմանված, ինչպես նաև հաշվի են առնվում փոքր ու միջին բիզնեսի ներառումը և այլն։ Ջանջուղազյանը բացատրեց, որ այս օրենքը երբեմն մեկնաբանվում է այնպես, որ պետությունը պետք…











