պետական ծրագիր
ԼՂ բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային աջակցություն
ԼՂ բռնի տեղահանված ընտանիքների համար բնակարանային աջակցություն՝ 4066 ընտանիք ստացել է հավաստագիր:
Թոշակառու զինծառայողներին բնակարանի տրամադրման ծրագիրը երկարաձգվեց մինչև 2026թ.
Կառավարության այսօրվա նիստում ընդունվել է որոշում երկարաձգել թոշակի անցած զինծառայողներին բնակարանային աջակցության տրամադրման ծրագիրը ևս երկու տարով՝ մինչև 2026 թվականի դեկտեմբեր։ Ծրագիրը նպատակ ունի ապահովել ՊՆ համակարգի այն նախկին զինծառայողներին, ովքեր զինվորական ծառայության ընթացքում չեն ստացել անհատույց բնակարան, սակայն կարիք են ունեցել բնակարանային պայմանների բարելավման։ Ծրագիրը գործում է 2019 թվականից և ֆինանսավորվում է ՊՆ անվամբ…
Այս տարի անպտղության հաղթահարման պետական ծրագրով ծնվել է 103 երեխա
ՀՀ առողջապահության նախարարությունից տեղեկանում ենք՝ 2022 թվականին անպտղության հաղթահարման պետական ծրագրով 103 երեխա է ծնվել: Անպտղության պատճառի ախտորոշման, ներարգանդային սերմնավորման և արտամարմնային բեղմնավորման անվճար ծառայությունների մասին՝ տեսանյութում:
Վերաինտեգրմանն ուղղված առաջնային աջակցության պետական ծրագրի վերաբերյալ հայտարարություն
ՌԴ-ում ՀՀ դեսպանատունը գրառում է կատարել Facebook-ում: «Վերաինտեգրմանն ուղղված առաջնային աջակցության պետական ծրագրի վերաբերյալ Հայաստան վերադարձող ՀՀ քաղաքացիների լիարժեք և կայուն վերաինտեգրումն ապահովելու նպատակով ՀՀ ՏԿԵՆ միգրացիոն ծառայությունն իրականացնում է ՀՀ կառավարության որոշմամբ հաստատված «ՀՀ վերադարձող (այդ թվում՝ հարկադիր վերադարձող) քաղաքացիների վերաինտեգրմանն ուղղված առաջնային աջակցության պետական ծրագիրը»: Ծրագիրը բաղկացած է երկու բաղադրիչից՝ տեղեկատվական աջակցության տրամադրում…




