Պերու

  • Պերուում տուրիզմի վերականգնման նպատակով Մաչու Պիկչուում մուտք գործելը անվճար կդառնա

    Պերուում տուրիզմի վերականգնման նպատակով Մաչու Պիկչուում մուտք գործելը անվճար կդառնա

    Պերուի կառավարությունը 2020թ. երկրորդ կիսամյակում Կուսկո հարավային դեպարտամենտում գտնվող ինկերի սրբավայր Մաչու Պիկչուում, ինչպես նաև հնագիտական այլ հուշարձանների տարածքում և բնական գոտիներում զբոսաշրջիկների մուտքն անվճար կդարձնի՝ տուրիզմի աշխուժացման նպատակով, որը տուժել է նոր կորոնավիրուսի ճգնաժամի հետևանքով: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն: «Որպես տուրիզմի վերակտիվացման և տնտեսական զարգացման միջոցառումներ COVID-19-ի պատճառով առողջապահության ոլորտում արտակարգ իրադրության…

  • Սիթին ձեռք է բերել 16-ամյա ֆուտբոլիստի

    Սիթին ձեռք է բերել 16-ամյա ֆուտբոլիստի

    Անգլիական «Մանչեսթեր Սիթին» ձեռք է բերել 16-ամյա պերուացի ֆուտբոլիստի։ Խոսքը Կլուվերտ Ագիլարիի մասին է, ով հանդես էր գալիս «Ալյանս Լիմա» ակումբում։ Պաշտպանի տեղափոխությունը «Սիթիի» համար արժեցել է 2,5 միլիոն եվրո սակայն նա կարող է ակումբին միանալ միայն 2021 թվականի մայիսի 5-ին։

  • Պերուում քաղաքական ճգնաժամ է․ նախագահն ու Կոնգրեսը միմյանց անվստահություն են հայտնել

    Պերուում քաղաքական ճգնաժամ է․ նախագահն ու Կոնգրեսը միմյանց անվստահություն են հայտնել

    Պերուի նախագահ Մարտին Վիսկարրան լուծարել է Կոնգրեսը և 2020 թվականի հունվարի 26-ին խորհրդարանական ընտրություններ նշանակել, ինչին ի պատասխան՝ խորհրդարանը նախագահին անգործունակ է ճանաչել և փոխնախագահ Մերսեդես Արաոսին նշանակել է երկրի ղեկավարի նոր պաշտոնակատար: Այս մասին հայտնում է El Peruano-ն՝ հղում անելով խորհրդարանի մամուլի ծառայությանը: Հաղորդվում է նաև, որ Մերսեդես Արաոսը Վիսկարրայի որոշումն անօրինական է ճանաչել,…

  • Բրազիլական ձախողումն ու արգենտինական ջախջախումը. խաղեր օվկիանոսից այն կողմ (ՏԵՍԱՆՅՈւԹ)

    Բրազիլական ձախողումն ու արգենտինական ջախջախումը. խաղեր օվկիանոսից այն կողմ (ՏԵՍԱՆՅՈւԹ)

    Մինչ Եվրոպայում ընթանում են Եվրո-2020-ի որակավորման փուլի հանդիպումները, օվկիանոսի մյուս կողմում տեղի են ունենում ընկերական հանդիպումներ: Դրանց շրջանակներում Բրազիլիան մրցել է Պերուի, իսկ Արգենտինան Մեքսիկայի հետ: Բրազիլիա – Պերու հանդիպումը անցավ Լոս Անջելեսում: Նեյմարը միացավ իր թիմին միայն 2-րդ կեսում: Չնայած նրան, որ բրազիլացիները ողջ խաղի ընթացքում տիրում էին գնդակին ու ունեին տարածքային առավելություն, հաղթանակ…

  • Հայտնաբերվել է զոհաբերված երեխաների գերեզման

    Հայտնաբերվել է զոհաբերված երեխաների գերեզման

    Հնէաբանները Պերույի Լիմա քաղաքից դեպի հյուսիս, գերեզման են հայտնաբերել։ Պարզվում է այնտեղ 227 երեխաների մարմիններ են եղել: Բոլորը զոհաբերվել են՝ գրում է AFP- ն: Գիտնականները նշել են, որ այս պահի դրությամբ այն երեխաների ամենախոշոր գերեզմանն է աշխարհում, նրանց տարիքը 4-ից 14 է: Երեխաները զոհաբերվել են չիմու մշակույթի աստվածներին՝ ասում է հնագետ Ֆերեն Կաստիլոն: Ենթադրվում է,…

  • Համբույրի հերտևանքով աղջիկը ընկել է կամրջից

    Համբույրի հերտևանքով աղջիկը ընկել է կամրջից

    Պերուի Կուսկո քաղաքում սիրահարները կանգ են առել կամրջի վրա համբուրվելու համար: Զույգի համար այդ համբույրը ճակատագրական է դարձել: Միջադեպը նկարահանվել է հսկողության տեսախցիկներով, գրում է Metro-ն: 34-ամյա Մեյբեթ Էսփինոսը և 36-ամյա Հեկտոր Վիդալը վերադառնում էին գիշերային ակումբից, երբ կանգ առան կամրջի վրա՝ համբուրվելու համար: Կինը բարձրացել է կամրջի վանդակապատի վրա և ոտքերով գրկել սիրելիին: Ինչ-որ…

  • ԿՈՆՄԵԲՈԼ-ը որակազրկել է Բրազիլիայի հավաքականի հարձակվողին

    ԿՈՆՄԵԲՈԼ-ը որակազրկել է Բրազիլիայի հավաքականի հարձակվողին

    ԿՈՆՄԵԲՈԼ-ը Բրազիլիայի հավաքականի հարձակվող Գաբրել Ժեզուսին 2 ամսով որակազրկելու որոշում է կայացրել: Այս մասին տեղեկացնում է O Globo-ն: Ըստ աղբյուրի՝ ԿՈՆՄԵԲՈԼ-ի՝ նման որոշման պատճառն այն է, որ ֆուտբոլիստը չափազանց էմոցիոնալ է արձագանքել Ամերիկայի Գավաթի խաղարկությունում՝ Պերուի դեմ խաղից հեռացվելուն: Հիշեցնենք, որ այդ խաղում Ժեզուսը հեռացվելուց հետո փորձել էր կոտրել VAR-ի վահանակը, ինչպես նաև բռունցքով հարվածել…

  • Պերուի նախկին նախագահը ձերբակալվել է ԱՄՆ-ում

    Պերուի նախկին նախագահը ձերբակալվել է ԱՄՆ-ում

    Պերուի նախկին նախագահ Ալեխանդրո Տոլեդոն ձերբակալվել է ԱՄՆ-ում՝ հայրենիք արտահանձնման հարցապնդմամբ, ասվում է Պերուի գլխավոր դատախազության հրապարակած թվիթում: Այս մասին տեղեկացնում է Голос Америки-ն։ Տոլեդոն, որը երկիրը ղեկավարել է 2001-2006 թվականներին, Պերուից փախել էր այն բանից հետո, երբ արդարադատության մարմինները նրան մեղադրել էին բրազիլական շինարարական Odebrecht ընկերությունից 20 մլն դոլար կաշառք ստանալու մեջ։ Կաշառքի դիմաց…

  • ՈՒԱՖԱ-ն առաջարկ է արել Բրազիլիային և Արգենտինային․ TNT Sports

    ՈՒԱՖԱ-ն առաջարկ է արել Բրազիլիային և Արգենտինային․ TNT Sports

    TNT Sports-ի հաղորդմամբ՝ ՈՒԵՖԱ-ն Բրազիլիայի և Արգենտինայի հավաքականներին առաջարկել մասնակցել Ազգերի Լիգայի մրցաշարին։ Բայց երկրների ֆուտբոլի ֆեդերացիաները միանգամից մերժել են հրավերը՝ ԿՈՆՄԵԲՈԼ-ի  հետ կոնֆլիկտ չունենալու նպատակով։ Հիշեցնենք, որ Բրազիլիայի հավաքականը հուլիսի 7-ին նվաճեց Ամերկայի գավաթի խաղարկության չեմպիոնի կոչումը՝ հաղթելով Պերուին։ Մրցման կիսաեզրափակիչ խաղում բրազիլացիներին հաջողվել էր հաղթել Արգենտինային։

  • Ամերիկայի գավաթ․ հայտնի են մրցաշարի լավագույն խաղացողների անունները

    Ամերիկայի գավաթ․ հայտնի են մրցաշարի լավագույն խաղացողների անունները

    Երեկ՝ հուլիսի 7-ին ավարտին մոտեցավ Ամերիկայի գավաթի խաղարկությունը, որի եզրափակիչ հանդիպման ժամանակ ուժերը չափեցին Բրազիլիայի և Պերուի հավաքականները։ Բրազիլացիները 3-1 հաշվով հաղթեցին ու պատմության մեջ 9-րդ անգամ դարձան գավաթակիր։ Մրցաշարի լավագույն ֆուտբոլիստ ճանաչվեց Բրազիլիայի հավաքականի պաշտպան Դանի Ալվեսը, ով այս տիտղոսի շնորհիվ սահմանեց համաշխարհային ռեկորդ։ Խաղարկության ընթացքում Ալվեսը մասնակցել է 6 հանդիպման և դարձել 1…

  • Ամերիկայի գավաթ․ չեմպիոնի անունը հայտնի է (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

    Ամերիկայի գավաթ․ չեմպիոնի անունը հայտնի է (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

    Բրազիլիայում ավարտին մոտեցավ Ամերիկայի գավաթի խաղարկությունը։ Րոպեներ առաջ ավարտվեց եզրափակիչ Բրազիլիա-Պերու հանդիպումը։ Հանդիպման հաշիվը 15-րդ րոպեին բացեց Էվերթոնը։ 44-րդ րոպեին Գերերոն 11-մետրանոցի շնորհիվ հավասարեցրեց հաշիվը, բայց ընդամենը մեկ րոպե անց Ժեզուսը կրկին առաջ մղեց բրազիլացիներին: Երկրորդ կեսում գրանցվեց մեկ գոլ։ Խաղավերջից մի քանի րոպե առաջ Ռիշարլիսոնը 11-մետրանոց հարվածով հանդիպման հաշիվը դարձրեց 3-1: Այսպիսով, Բրազիլիան պատմության…

  • Եթե Նեյմարը մեր կողքին լիներ, ավելի լավ կլիներ․ Կազեմիրո

    Եթե Նեյմարը մեր կողքին լիներ, ավելի լավ կլիներ․ Կազեմիրո

    Բրազիլիայի հավաքականի կիսապաշտպան Կազեմիրոն Ամերիկայի Գավաթի խաղարկության եզրափակչից առաջ նշել է, որ իր թիմը, չնայած Նեյմարի բացակայությանը, պետք է փորձի անպայման հաղթանակ տոնել: Այս մասին տեղեկացնում է Globo Esporte-ն: «Այս պահին Նեյմարը լավագույն բրազիլացի ֆուտբոլիստն է: Երբ նա պատրաստ է, նրան կանգնեցնելը գործնականում անհնար է: Պետք է նշեմ, որ մենք նրանից բացի շատ այլ բարձրակարգ…

  • Չիլիի դարպասապահը սպառնալիքների պատճառով ջնջել է Instagram-ի իր էջը

    Չիլիի դարպասապահը սպառնալիքների պատճառով ջնջել է Instagram-ի իր էջը

    Պերուի հավաքականի հետ խաղում կրած պարտությունից հետո Չիլիի ազգային հավաքականի դարպասապահ Գաբրիել Արիասը սպառնալիքների պատճառով ջնջել է իր Instagram-ի պաշտոնական էջը/ Ամերիկայի Գավաթի խաղարկության կիսաեզրափակչում թույլ տրված սխալների պատճառով 31-ամյա դարպասապահը բազմաթիվ վիրավորանքներ և մահացու սպառնալիքներ է ստացել իր և ընտանիքի հասցեին: Մասնավորապես, Արիասն առաջին խաղակեսի վերջնամասում լքեց տուգանային հրապարակի սահմանները, որպեսզի ընդհատի եզրային պաշտպան…

  • 3-րդ տեղի համար խաղալու այնքան էլ մեծ ցանկություն չունենք. Վիդալ

    3-րդ տեղի համար խաղալու այնքան էլ մեծ ցանկություն չունենք. Վիդալ

    Չիլիի հավաքականի կիսապաշտպան Արտուրո Վիդալը, անդրադառնալով Ամերիկայի Գավաթի 3-րդ տեղի համար Արգենտինայի ընտրանու դեմ կայանալիք խաղին, ասել է. «Մենք պետք է 3-րդ տեղի համար խաղանք, քանի որ ըստ կանոնակարգի այդպես է նախատեսված: Խաղ Մեսսիի դե՞մ: Իրավիճակին սառը գլխով եմ նայում, բայց եթե անկեղծ, մենք 3-րդ տեղի համար խաղալու այնքան էլ մեծ ցանկություն չունենք»: Նրա խոսքերն…

  • Վիլիանը բաց կթողնի Ամերիկայի գավաթի եզրափակիչը

    Վիլիանը բաց կթողնի Ամերիկայի գավաթի եզրափակիչը

    Goal.com-ի հաղորդմամբ՝ Բրազիլիայի հավաքականի խաղացող Վիլիանը բաց կթողնի Պերուի դեմ կայանալիք Ամերիկայի գավաթի եզրափակիչ հանդիպումը։ Ըստ աղբյուրի՝ պատճառը Վիլիանը ազդրի հետին մկանի վնասվածքն է։ Հիշեցնենք, որ եզրափակիչը կայանալու է հուլիսի 7-ին։