fbpx
Սպորտ
11:00 05/07/2019

Չիլիի դարպասապահը սպառնալիքների պատճառով ջնջել է Instagram-ի իր էջը

Պերուի հավաքականի հետ խաղում կրած պարտությունից հետո Չիլիի ազգային հավաքականի դարպասապահ Գաբրիել Արիասը սպառնալիքների պատճառով ջնջել է իր Instagram-ի պաշտոնական էջը/

Ամերիկայի Գավաթի խաղարկության կիսաեզրափակչում թույլ տրված սխալների պատճառով 31-ամյա դարպասապահը բազմաթիվ վիրավորանքներ և մահացու սպառնալիքներ է ստացել իր և ընտանիքի հասցեին:

Մասնավորապես, Արիասն առաջին խաղակեսի վերջնամասում լքեց տուգանային հրապարակի սահմանները, որպեսզի ընդհատի եզրային պաշտպան Անդրե Կարիլյոյի անցումը աջ եզրով, սակայն վերջինիս հեշտ շրջանցեց Պերուի ֆուտբոլիստը և գոլային փոխանցում կատարեց Յոսիմար Յոտունային, որը երկրորդ գնդակը խփեց Չիլիի հավաքականի դարպասին:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ