Պերու
Հայկ Մարությանն ընդունել է Պերուի դեսպանին
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Պերուի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Լուիս Բենխամինին (նստավայրը՝ Մոսկվա): Ինչպես տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից, դեսպանը Երևան է ժամանել՝ Հայաստանում Պերուի պատվո հյուպատոսի գրասենյակի բացման կապակցությամբ: Ողջունելով հյուրին՝ քաղաքապետ Մարությանը հույս է հայտնել, որ Պերուի Հանրապետության ներկայացուցչության բացումը Երևանում կխթանի երկու երկրների քաղաքների միջև համագործակցությունը: Իր հերթին…
Պերուում հյուրանոցի պատ է փլուզվել. 15 մարդ մահացել է
Պերուի Ալհամբրա քաղաքի հյուրանոցի պատի փլուզման հետևանքով 15 մարդ է մահացել, հայտնում է «Ամերիկայի Ձայնը»: Նշվում է, որ հունվարի 27-ին հյուրանոցում անցկացվում էր հարսանյաց արարողություն: 5 օր շարունակ քաղաքում քաղաքում անձրև էր տեղում, ինչը սողանքների էր հանգեցրել, որի հետևանքով էլ պատը փլուզվել է: Փլուզման պահին հյուրանոցում մոտ 100 մարդ է եղել:
Երկրաշարժ՝ Պերուում և Էկվադորում
Ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել Պերուում և Էկվադորում։ Ռիա նովոստիի հաղորդմամբ, Էկվադորի գեոֆիզիկայի ինստիտուտը հայտնել է, որ Մորոնա-Սանտյագո նահանգին՝ Պերուի հետ սահմանին արձանագրվել է 5,95 մագինիտուդով ցնցում։ Պերուի գեոֆիզիկայի ինստիտուտից հայտնել են 5,8 մագնիտուդով երկրաշարժի մասին Էկվադորի հետ սահմանային գոտում։ Զոհերի և ավերածության մասին դեռ տվյալներ չկան։
Մի խումբ վենեսուելացի զինծառայողներ Մադուրոյին չեն ընդունում որպես նախագահ
Պերուում գտնվող վենեսուելացի մի խումբ զինծառայողներ չորեքշաբթի երեկոյան հայտարարել են, որ Նիկոլաս Մադուրոյին որպես երկրի նախագահ չեն ընդունում: Ինչպես հայտնում է NTN24 հեռուստաալիքը, զինծառայողների ուղերձն ընթերցել է բոլիվարական գվարդիայի ավագ լեյտենանտ Խոսե Հիդալգոն, որն ավելի վաղ Վենեսուելայում դավադրության մեղադրանքով ձերբակալվելուց հետո փախել էր բանտից: Մադուրոյի հրամանով նա և նրա զինակիցները հեռացվել էին զինված ուժերից: «Մենք…




