պլաստիկ
Չինաստանում մտադիր են նվազագույնի հասցնել չքայքայվող տոպրակների օգտագործումը
Չինաստանի իշխանությունները ներկայացրել են միանգամյա պլաստիկի օգտագործման կրճատման ընդգրկուն պլան: Այդ մասին հաղորդել է BBC-ն: Մինչև 2020 թվականի վերջը խոշոր քաղաքներում կարգելվեն չքայքայվող պլաստիկե տոպրակները: Իսկ բոլոր քաղաքներում և բնակավայրերում դրանք կարգելեն մինչև 2022 թվականը: Երկրի ամբողջ տարածքում գործող լիակատար արգելքն ուժի մեջ կմտնի 2025 թվականին. մինչ այդ պահը խանութները դեռ կարող են օգտագործել այդպիսի…
Կառավարությունը սկսել է տեսակավորել պլաստիկը, թուղթը և աղբը
Կառավարությունը սկսել է տեսակավորել իր թափոնները` պլաստիկը, թուղթը և ապակին, «Recycle it!» նախագծի շրջանակում: Այս մասին տեղեկացնում է ՀՀ կառավարության Facebook-ի էջը: «Recycle it!» նախագծի նպատակն է նպաստել Հայաստանում աղբի/թափոնների տարանջատման և վերամշակման մշակույթի ձևավորմանը՝ տեսակավորման ամանների տեղադրման և թափոնների կառավարման վերաբերյալ իրազեկվածության մակարդակի բարձրացման միջոցով: https://www.facebook.com/armgovernment/photos/a.465404970149239/2548665561823159/?type=3
Սև ծովում երկու անգամ ավելի շատ աղբ կա, քան Միջերկրականում
Սև ծովի աղբի քանակը Միջերկրականի համեմատ երկու անգամ ավելի է: Այս մասին հայտնում է Սևծովյան հետազոտություն կատարած մասնագետները: Սև ծովի աղբի 83 տոկոսը պլաստիկ տարաներ են: Մեծ գետերը 1 ժամվա ընթացքում ծով են հասցնում 50 կտոր աղբ, դա կրկնակի շատ է Միջերկրական ծովի համեմատ: Սև ծովում նույնիսկ մինչև 2000 մետր խորության վրա հայտանբերվել է միկրոպլաստիկ:…
G20-ի երկրները միահամուռ ջանքեր կգործադրեն պլաստիկի թափոնների ծավալների կրճատման համար
Ճապոնիայի Կարուիձավա քաղաքում կայացած G20 նիստի ժամանակ նիստին մասնակցող երկրների էներգետիկայի և շրջակա միջավայրի պահպանության նախարարները որոշում են կայացրել, որ «Մեծ քսանյակի» երկրները միահամուռ ջանքեր կգործադրեն պլաստիկի թափոնների ծավալների կրճատման համար: Հանդիպման մասնակիցները քննարկել են նաև էներգետիկ անվտանգության և ածխաջրածինների կայուն մատակարարման խնդիրները: «Հանդիպման ընթացքում այս թեմաների շուրջ լիարժեք միասնություն եղավ … Բոլոր մասնակիցները խոսեցին…
Համաշխարհային օվկիանոսում տարեկան մոտ 12 մլն տոննա պլաստիկ է հայտնվում
Համաշխարհային օվկիանոսում տարեկան 5-12 մլն տոննա պլաստիկ աղբ է հայտնվում: Այս մասին հաղորդում է Վայրի բնության համաշխարհային հիմնադրամը։ Համաշխարհային աղբի 1/3-ը կազմող պլաստիկե աղբը օվկիանոսի որոշ հատվածներում «կղզյակներ» է առաջացնում։ Այն վնասակար է նաև օվկիանոսի կենդանական աշխարհի համար։ Օվկիանոսի «բնակիչները» դրանք կուլ են տալիս սննդի հետ միասին, ինչն էլ նրանց ոչնչացման պատճառ է դառնում։
Ֆրանսիան Միջերկրական ծովը աղտոտող գլխավոր երկիրն է. WWF
Ֆրանսիան արտանետում է Միջերկրական ծովի տարածաշրջանում պլաստիկի թափոնների մեծ մասը: Այս մասին նշված է Վայրի բնության համաշխարհային ֆոնդի կողմից հրապարակված հաշվետվության մեջ: Ըստ հրապարակված տվյալների՝ 2016 թվականին երկրում 4.5 մլն տոննա պլաստիկի թափոններ են արտանետվել: դրանց կեսը փաթեթավորման համար նախատեսված նյութեր արտադրող ընկերություններին է պատկանում: 80 հազար տոննա աղբ դեռևս չի հավաքվել և աղտոտում է…
Կանադան ընտրել է ձեռնարկություն, որը կհանի աղբը Ֆիլիպիններից
Կանադայի իշխանություններն Բերնաբի քաղաքում ընտրել են ձեռնարկություն, որը ամռան վերջին աղբը դուրս կբերի Ֆիլիպիններից: Այս մասին ասվում է Մետրո Վանկուվեր շրջանի պաշտոնական կայքում։ Ավելի վաղ Կանադայի շրջակա միջավայրի նախարար Քեթրին Մակքենզին հայտարարել էր, որ Bollore Logistics Canada տրանսպորտային ընկերությունը պետք է աղբը դուրս բերի Ֆիլիպիններից մինչև հունիսի վերջ։ Բայց Ֆիլիպինները մերժել են Կանադայի առաջարկությունը և…
ԱՄՆ-ում պլաստիկից հսկայական կետ են պատրաստել
ԱՄՆ-ից քանդակագործներ Ջոել Դինը և Յուստինա Սալնիկովան պլաստկից ստեղծել են կետի յուրահատուկ քանդակ: Քանդակն ունի 25 մետր երկարություն և 4 մետր բարձրություն: Այն աշխարհի ամենամեծ պլաստիկից կետն է: Կետը հայտնվել է Գինեսի ռեկորդների գրքում `որպես աշխարհի խոշորագույն պլաստիկից քանդակը: Նշվում է, որ ամեն 9 րոպեն ավելի քան 100 հազար կգ պլաստիկ է լցվում օվկիանոս, ուստի…
Ֆիլիպիններում սատկած կետի ստամոքսում 40 կգ պլաստիկ են հայտնաբերել
Ֆիլիպիններում ալիքներն ափ են նետել սատկած կտցամռութ կետի: Կետի ստամոքսում հայտնաբերել են մոտ 40 կիլոգրամ պլաստիկե տոպրակներ: Այս մասին հայտնում է The Guardian-ը: Ինչպես պատմել են Դավաո քաղաքի (Մինդանաո կղզի, Ֆիլիպիններ) հերձում կատարած կենսաբանները՝ կենդանին սատկել Է հենց իր կերած աղբից: Ըստ նրանց՝ նախկինում իրենք առիթ չեն ունեցել այդ քանակությամբ պլաստիկ գտնել կետի ստամոքսում: Հրատարակության…
Նոր քիմիական նյութը հնարավորթյուն է տալիս պլաստիկից վառելիք ստանալ
Պլաստիկ աղբը կործանում է օվկիանոսները և թունավորում նրա կենդանական աշխարհը: Սակայն գիտնականները մի նոր քիմիական նյութ են հայտնաբերել, որը փոխակերպում է պլաստիկը օգտակար պոլիմերների կամ նույնիսկ մաքուր վառելիքի: Համաձայն մի հոդվածի, որը հրապարակվել է “Sustainable Chemistry and Engineering” ամսագրում, նոր նյութի ազդեցության հիմքում ընկած է պոլիպրոպելինը, որը կարող է օգտագործվել ամեն ինչ պատրաստելու համար, սկսած…