Պոչամբար
Մեծ Այրումի բնակիչները փակել են միջպետական ավտոճանապարհը
Այսօր Լոռու մարզի Մեծ Այրում գյուղի բնակիչները փակել են միջպետական ավտոճանապարհը։ News.am-ի հետ զրույցում համայնքի համայնքապետ Արկադի Թամազյանը նշել է, որ գլխավոր պատճառը այն է, որ բնակիչները համաձայն չեն, որ Ախթալայի ԼՀԿ հողով բարձված բեռնատարները հող տեղափոխեն «Նահատակ» պոչամբարի տարածք և բարձրացնեն պոչամբարի պատվարին։ Արկադի Թամազյանը նշեց, որ ճանապարհը այժմ բաց է և հավելեց,- «7…
Հայաստանի ամենավտանգավոր պոչամբարն Արարատյան դաշտում է. ՀԲՃ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հայաստանի ամենավտանգավոր պոչամբարը գտնվում է Արարատյան դաշտում՝ Արմաշի և Արարատի ձկնալճակային տնտեսությունների հարևանությամբ։ Այս մասին հայտարարություն է տարածել Հայկական բնապահպանական ճակատը: Հայտարարությունում նաև ասվում է. «Պոչամբարի մակերեսը նախագծի համաձայն 135 հեկտար է, սակայն իրականում այն 196 հեկտար է և լցված է մոտ 15 միլիոն խորանարդ մետր պոչանքներով, որոնք հարուստ են ցիանիդով, ինչպես նաև բազմաթիվ ծանր…
Ի՞նչ վիճակում է Արծվանիկի պոչամբարը (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը նախատեսում է Արծվանիկի պոչամբարի շահագործումը ժամանակից շուտ ավարտել։ Ըստ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի գլխավոր տնօրեն Մհեր Պոլոսկովի՝ միջազգային պրակտիկայում գործող չափանիշներն այսօր չեն կարող ապահովված լինել այդտեղ։ «Պրոյեկտի համաձայն՝ նախատեսվում է 40 մետր ավելացնել պոչամբարի բարձրությունը՝ հասցնելով վերջնական 960 նիշի, որը կարելի է կատարել 10 տարում, մենք փոխհամաձայնության ենք եկել հարևան Կապան համայնքի…
Որպեսզի ավելի լավ պատկերացնեք` ինչ է լցվել Ողջի գետը (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Facebook-յան օգտատերից մեկը տեսանյութ է հրապարակել է և կից գրել․ «Սա պոչամբար լցվող խողովակն է, (որպեսզի ավելի լավ պատկերացնեք` ինչ է լցվել Ողջի գետը)»: https://www.facebook.com/VARDAN13/videos/2118473868447545/
Նախարարները մանրամասներ ներկայացրին Ողջի գետում տեղի ունեցածի մասին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարության այսօրվա նիստի մեկնարկին անդրադարձավ Սյունիքի մարզում տեղի ունեցած արտակարգ իրավիճակին: Ինչպես ավելի վաղ հայտնել էինք՝ «911» ծառայություն տեղեկություն էր հաղորդվել, որ Սյունիքի մարզի Ողջի գետը պղտորված է (սպիտակել է): Պարզվել է, որ վնասվել է Սյունիքի մարզի Ներքին Գիրաթաղ գյուղի մոտակայքում գտնվող կոմբինատի պոչատարը. արտանետումները լցվել են Ողջի գետը: Նիկոլ Փաշինյանը…
«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ի արտանետումները լցվել են Ողջի գետը (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Հոկտեմբերի 17-ին, ժամը 08:40-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Սյունիքի մարզի Ողջի գետը պղտորված է (սպիտակել է): Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը: Պարզվել է, որ վնասվել է Սյունիքի մարզի Ներքին Գիրաթաղ գյուղի մոտակայքում գտնվող «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի խողովակաշարը. արտանետումները լցվել են Ողջի գետը: Գետը որոշակի աղտոտված…
Վերջին մի քանի տարում 3 պոչամբարի պատվար է փլվել. Լևոն Գալստյան
Բնապահպան Լևոն Գալստյանը Facebook-ի իր էջում գրել է. «Վերջին մի քանի տարում 3 պոչամբարի պատվար է փլվել՝ 1-ը Կանադայում, 2-ն էլ Բրազիլիայում։ Բայց օ՛հ զարմանք, դրանք փլվել են ոչ թե երկրաշարժի հետևանքով, այլ սխալ եղանակով կառուցված լինելու և ոչ ճիշտ շահագործելու հետևանքով։ Հարյուրավոր մարդիկ են զոհվել, հսկայական տարածքներ և գետեր աղտոտվել են թունահարույց նյութերով և…
Եթե այս պայմանը ապահովվի, հանքը կշահագործվի․ Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook-ի իր էջում գրել է․ «Հուլիսի վերջին մեծ աղմուկ բարձրացավ այն մասին, թե իբր Թեղուտի հանքի պոչամբարի պատվարը փլուզման եզրին է և ամեն պահի կարող է փլվել: Միանգամից ասեմ, որ եթե այդ պնդումները ճշմարիտ լինեին, Թեղուտի պոչամբարի պատվարը պիտի նախորդ օրը տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով փլված լիներ, որովհետև հանքի շրջանում 4…
Թեղուտը՝ կառավարության ուշադրության կենտրոնում
ՀՀ կառավարությունն ուշադրության կենտրոնում է պահում «Թեղուտ» ՓԲԸ-ի կողմից պոչամբարի ինժեներաերկրաբանական և հիդրոերկրաբանական ուսումնասիրություններ իրականացնելու ու պատվարի կայունության հետազոտություն նախաձեռնելու գործընթացը: «Թեղուտ» ՓԲԸ-ի պատասխանատուները հայտնել են, որ պատվարի կայունության ուսումնասիրման նպատակով անհրաժեշտ հետազոտական միջոցառումների իրականացման համար արդեն իսկ պայմանագիր է ստորագրվել բուլղարական ընկերության հետ։ Այսօր ընկերությունը տեղեկացրել է, որ աշխատանքները կմեկնարկեն սեպտեմբերի առաջին օրերին բուլղարացի…









