Պորտու
Պորտուն հաղթեց Բոավիշտային և դուրս եկավ Պորտուգալիայի առաջնության առաջատարի դիրք
«Պորտուն» դեկտեմբերի 28-ին Պորտուգալիայի առաջնության 16-րդ տուրում վստահ հաղթանակ տոնեց՝ 4-0 հաշվով ջախջախելով «Բոավիշտային»։ Այս հաղթանակը ոչ միայն ապացուցեց թիմի գերազանց մարզավիճակը, այլ նաև հնարավորություն տվեց ժամանակավորապես զբաղեցնել առաջնության առաջատարի դիրքը՝ շրջանցելով «Սպորտինգին» և «Բենֆիկային»։ Սակայն լիսաբոնյան երկու ակումբներն ունեն մեկ հանդիպում պակաս, ինչը շարունակում է լարված պահել չեմպիոնության պայքարը։ Պորտուի դերբին վերածվեց գրոհային ֆուտբոլի…
Չեմպիոնների Լիգա․ այսօր 2 ինտրիգային հանդիպում է սպասվում
Այսօր կկայանա Չեմպիոնների Լիգայի 1/8-րդ եզրափակչի դիմակայություններին 2-ի պատասխան հանդիպումներ, որոնք մեկնարկելու են ուղիղ կեսգիշերին։ Առաջինը «Յուվենտուս» – «Պորտու» զույգն է։ Առաջին խաղում հյուրընկալվելիս իտալական ակումբը 2-1 հաշվով պարտություն է կրել։ Երկրորդը «Բորուսիա» Դորտմունդ – «Սևիլյա» զույգն է։ Այստեղ էլ առաջին խաղում իսպանական ակումբը տանը պարտվեց 2-3 հաշվով։
ՉԼ․ Ովքե՞ր են շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի թեկնածուները
Երեքշաբթի և չորեքշաբթի օրերին տեղի ունեցան Չեմպիոնների Լիգայի 1/8-րդ եզրափակչի առաջին խաղերի մի մասը։ Միմյանց հետ ուժերը չափեցին «Բարսելոնա» – ՊՍԺ, «Լիվերպուլ» – «ՌԲ Լայպցիգ», «Սևիլյա» – Դորտմունդի «Բորուսիա», «Պորտու» – «Յուվենտուս» զույգերը։ UEFA-ն ընտրել է այս 4 թիմերից ֆուտբոլիստներ, որոնք հավակնում են դառնալ շաբաթվա լավագույն խաղացողը։ Նրանց թվում է նաև «Բարսայի» դեմ խաղում հեթ-տրիկ…
Պորտուն գտել ու ձեռք է բելեր Կասիլյասին փոխարինողին
Դարպասապահ Կլաուդիու Ռամուշը, ով հանդես էր գալիս «Տոնդելայում», տեղափոխվել է «Պորտու»։ Այս մասին տեղեկանում ենք ակումբի Twitter-ի պաշտոնական էջից։ Ռամուշը պորտուգալական ակումբի հետ կնքել է 4 տարվա պայմանագիր ու նա դիտարկվում է որպես կարիերան ավարտած Իկեր Կասիլյասին փոխարինող։ 🔵⚪📸#FCPorto #NaçãoPorto #BemVindoCláudioRamos pic.twitter.com/WXNf3aQI9I — FC Porto (@FCPorto) August 13, 2020 No lugar 💪💙#FCPorto #NaçãoPorto #BemVindoCláudioRamos pic.twitter.com/FT5P04mCdF…
Կասիլյասը ընդմիշտ կմնա մադրիդիստ․ Ռեալը երախտագիտություն է հայտնում դարպասապահին
Իսպանիայի չեմպիոն Մադրիդի «Ռեալը» իր պաշտոնական էջում հատարարություն է տարածել, որում շնորհակալություն է հայտնել թիմի նախկին դարպասապահ Իկեր Կասիլյասին։ Կասիլյասը հայտնել է, որ ավարտում է ֆուտբոլիստի կարիերան։ Ակումբում Կասիլյասը անցկացրել է 510 հանդիպում, 2015-ին տեղափոխվել է պորտուգալական «Պորտու»։ «Մենք ցանկանում ենք մեր երախտագիտությունը, հիացմունքն ու սերը հայտնել մեր ակումբի և համաշխարհային ֆուտբոլի մեծագույն լեգենդներից մեկին։…
ՊՍԺ-ն հետաքրքրված է Պորտուի պաշտպանով
«Պորտուի» պաշտպան Ալեքս Թելեսը հայտնվել է ՊՍԺ-ի հետաքրքրության ոլորտում: Ֆուտբոլիստը կարիերան կարող է շարունակել Ֆրանսիայում, քանի որ Թելեսը և ՊՍԺ-ն բանակցությունների փուլում են: Ակումբը պատրաստ է ֆուտբոլիստի տրանսֆերի համար վճարել 20-25 միլիոն եվրո: Այս մասին հայտնում է GauchaZH–ը:
Կասիլյասը Պորտուի նախագահին հայտնել է, որ որոշել է ավարտել կարիերան
«Պորտու»-ի դարպասապահ Իկեր Կասիլյասն հայտնել է պրոֆեսիոնալ կարիերան ավարտելու որոշման մասին: Այս մասին ասել է ակումբի նախագահ Պինտու դա Կոշտան։ Ավելի վաղ հայտնել էինք, որ Կասիլյասն իր թեկնածությունն առաջադրել է Իսպանիայի արքայական ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի ընտրություններում (RFEF): «Նախքան ֆեդերացիայի նախագահի պաշտոնում առաջադրվելու ցանկության մասին հայտնելը, Կասիլյասը եկել էր Պորտու, որ ճաշի ինձ հետ ու հայտնի…
Ռասիզմի դրսևորումները չեն դադարում ֆուտբոլում․ այս անգամ թիրախում Մարեգան է (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
«Պորտու»-ի կիսապաշտպան Մուսա Մարեգան ռասիզմի զոհ է դարձել։ Այս անգամ ֆւտբոլիստը ռասիստական վիրավորանքների է արժանացել Պորտուգալիայի առաջնության խաղում «Վիտորյա Գիմարայեշ»-ի երկրպագուների կողմից։ Միջադեպը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Մարեգան դարձել է հաղթական գոլի հեղինակ: Տանտերերի երկրպագուները սկսել են քննադատական վիրավորանքներ հնչեցնել ֆուտբոլիստի հասցեին, ինչից հետո Մարեգան դիմել է մրցավարին ու վիճել նրա հետ՝…
Յունայթեդի նախկին կիսապաշտպանը ավարտում է ֆուտբոլիստի կարիերան
«Մանչեսթեր Յունայթեդի» բրազիլացի նախկին կիսապաշտպան Անդերսոնը ավարտում է ֆուտբոլիստի կարիերան: Բրազիլացի ֆուտբոլիստի վերջին ակումբը թուրքական «Ադանասպորն» է: Անգլիական և թուրքական ակումբներից բացի Անդերսոնը հանդես է եկել նաև պորտուգալական «Պորտու» և իտալական «Ֆիորենտինա» ակումբներում: Հիշեցնենք, որ Անդերսոնը 2008 թ. Golden Boy մրցանակն է նվաճել, որը տրվում է Եվրոպայի լավագույն երիտասարդ խաղացողին:
Պեպեն բաց կթողնի Պորտուգալիայի հավաքականի առաջիկա խաղերը
«Պորտու»-ի պաշտպան Պեպեն չի մասնակցի Պորտուգալիայի ազգային հավաքականի՝ Սերբիայի և Լիտվայի դեմ խաղերին։ Այս մասին հաղորդում է Sports.ru-ն։ Նշենք, որ հանդիպումները կայանալու են Եվրո-2020-ի շրջանակներում։ 36-ամյա ֆուտբոլիստը ծնկի վնասվածք է ստացել։ Նրա փոխարեն պաշտպանական դիրքում կխաղա «Բենֆիկ»-ի 22-ամյա Ֆերուն, որի համար սա կլինի հավաքականում խաղալու առաջին առաջարկը։
Ոչ ոք նման արդյունք չէր ակնկալում. Բարբոզան Կրասնոդար-Պորտու խաղի մասին
Պորտուգալացի ֆուտբոլային գործակալ Պաուլու Բարբոզան խոսել է «Կրասնոդար» – «Պորտու» խաղի մասին, որի արդյունքում «Կրասնոդարը» անցավ Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆ փուլ (0:1, 3:2): «Ոչ ոք այսպիսի արդյունքի չէր սպասում, հատկապես երբ «Պորտուն» հաղթել էր առաջին խաղում: Ամեն դեպքում, «Կրասնոդարը» իրեն լավ դրսևորեց և արժանիորեն անցավ առաջ: Ռուսական ակումբն, իսկապես, ավելի լավ դրսևորեց իրեն, քան «Պորտուն». հենց…
Կարեն Նալբանդյանը՝ Կրասնոդար – Պորտու հանդիպման տեսուչ
Օգոստոսի 7-ին` Կրասնոդարում, կկայանա Չեմպիոնների Լիգայի որակավորման երրորդ փուլի «Կրասնոդար»- «Պորտու» հանդիպումը: Հանդիպման տեսուչ է նշանակվել ՀՖՖ տեսուչ Կարեն Նալբանդյանը: Այս մասին տեղեկացնում են ՀՖՖ պաշտոնական կայքից։
Կասիլյասը կընդգրկվի Պորտուի ղեկավար կազմում
«Պորտուի» դարպասապահ Իկեր Կասիլյասը, որը մայիսին սրտամկանի ինֆարկտ էր տարել, կընդգրկվի ակումբի ղեկավար կազմում: 38-ամյա դարպասապահը կապող օղակ կդառնա ֆուտբոլիստների, մարզչի և պորտուգալական թիմի ղեկավարության միջև։ «Ես պատրաստվում եմ այլ բանով զբաղվել։ Կփորձեմ կապ պահել թիմի և ակումբի ղեկավարության միջև։ Նրանք ինձ հետ քննարկել են դա դեռ նախորդ մրցաշրջանում, երբ ինձ հետ տեղի ունեցավ այդ…
Վերադարձ աշխատանքին. Կասիլյասը լուսանկար է հրապարակել
Պորտուգալական «Պորտուի» դարպասապահ Իկեր Կասիլյասն այսօր ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել, որին կից հետևյալ գրառումն է արել. «Վերադարձ աշխատանքին: Օր առաջին»: Հիշեցնենք, որ Կասիլյասի՝ սրտի կաթված ստանալուց հետո մամուլում լուրեր էին շրջանառվում, որոնց համաձայն՝ Իկերը ավարտում է կարիերան: Ինքը՝ դարպասապահը, սակայն, հերքել էր այդ լուրերը: https://www.facebook.com/Iker.Casillas/posts/2560624117301131
Պորտուի երեք ֆուտբոլիստ` Աթլետիկոի դիտակետում
«Աթլետիկոն» կարող է կազմն ուժեղացնել «Պորտուի» միանգամից երեք ֆուտբոլիստով: Հեկտոր Էրերան մադրիդցիներին կմիանա ազատ խաղացողի կարգավիճակով, քանի որ ամռանը նրա պայմանագրի ժամկետն ավարտվում է: «Աթլետիկոն» ևս երկու ֆուտբոլիստի է մտադիր գնել «Պորտուից»: Խոսքը պաշտպաններ Աուգուստո Ֆելիպեի և Ալեքսե Տելեսի մասին է: Վստահեցվում է, որ ակումբները մոտ են համաձայնության գալուն: «Աթլետիկոյի» կազմում նրանք պետք է փոխարինեն…