«Պորտու»-ի դարպասապահ Իկեր Կասիլյասն հայտնել է պրոֆեսիոնալ կարիերան ավարտելու որոշման մասին: Այս մասին ասել է ակումբի նախագահ Պինտու դա Կոշտան։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Կասիլյասն իր թեկնածությունն առաջադրել է Իսպանիայի արքայական ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի ընտրություններում (RFEF):
«Նախքան ֆեդերացիայի նախագահի պաշտոնում առաջադրվելու ցանկության մասին հայտնելը, Կասիլյասը եկել էր Պորտու, որ ճաշի ինձ հետ ու հայտնի կարիերան ավարտելու որոշման մասին: Ուրախ էի լսել նրա նոր ծրագրերի մասին: Նա տպավորեց ինձ:
Կասիլյասը հիանալի կարիերա է ունեցել, նա հանդես է եկել ընդամենը երկու թիմում: Մենք գիտենք, որ երկու ակումբներն էլ միշտ կմնան նրա սրտում: Ես կկարոտեմ նրան»,-ասել է Դա Կոշտան։ Այս մասին հաղորդում է O Jogo-ն:
Հիշեցնենք, որ 2019 թվականին Կասիլյասը մարզման ժամանակ սրտի կաթված է ստացել: Նրան անմիջապես տեղափոխել են հիվանդանոց, որտեղ էլ իսպանացուն վիրահատել են: Նոյեմբերին Կասիլյասը վերսկսել էր մարզումները:

