ՊՈւ
ՊՈւ-ի պատգամավորն ասում է, որ իրենք փողկապավոր ընդդիմություն չեն դարձել
ՀՀ ազգային ժողովում կայացան խորհրդարանական ճեպազրույցները։ Դրանց ընթացքում ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը պատասխանելով լրագրողի հարցին ասաց, որ իրենք փողոցային պայքարից չեն հրաժարվել ու փողկապային ընդդիմություն չեն դարձել։ Մամիջանյանը նշեց, որ իրենք բոլոր միջոցներն օգտագործելու են՝ ԱԺ-ում հարցադրում անելուց մինչև փողոց փակելը։
ՊՈւ խմբակցության ղեկավար Վանեցյանը կարո՞ղ է օգնել գերիների վերադարձման հարցում․ Բաթոյանի հարցը Թովմասյանին
ԱԺ-ի 8-րդ գումարման առաջին նստաշրջանը շարունակվում է։ «Պատիվ ունեմ» խմբակցությունը ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու է առաջադրել Թագուհի Թովմասյանին։ Նրա ելույթից հետո «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Զարուհի Բաթոյանը հարց ուղղեց Թովմասյանին գերիների մասով, հիշեցնելով ՊՈւ խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանի հայտարարությունը, թե ինքը կարող է իր կապերն օգտագործելով 3 օրվա…


