ԱԺ-ի 8-րդ գումարման առաջին նստաշրջանը շարունակվում է։
«Պատիվ ունեմ» խմբակցությունը ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու է առաջադրել Թագուհի Թովմասյանին։
Նրա ելույթից հետո «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Զարուհի Բաթոյանը հարց ուղղեց Թովմասյանին գերիների մասով, հիշեցնելով ՊՈւ խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանի հայտարարությունը, թե ինքը կարող է իր կապերն օգտագործելով 3 օրվա ընթացքում հետ վերադարձնել գերիներին, եթե իրենք լինեն իշխանություն։
Սրան ի պատասխան Թովմասյանն ասաց, որ Վանեցյանը ունի շատ լավ, մարդկային հարաբերություններ աշխարհի տարբեր երկրներում գտնվող տարբեր մարդկանց հետ։ Ինչպես նաև նշեց, որ այդ 3 օրվա տարբերակը այն դեպքում կարող էր լինել, եթե իրենք լինեին իշխանություն, իսկ այս դեպքում իրենց ներկայացված են որպես ընդդիմություն։

