Ջանլուիջի Բուֆոն
Իտալական ֆուտբոլի լեգենդը մտադիր է կարիերան շարունակել ԱՄՆ-ում
Իտալացի լեգենդար դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը, ով այժմ հանդես է գալիս «Պարմայում», ցանկանում է կարիերան շարունակել ամերիկյան MLS-ում։ Այս մասին հաղորդում է Goal.com-ը։ Նշվում է, որ այս պահին իտալացին չունի նման առաջարկ, սակայն ունենալու դեպքում այն լրջորեն կդիտարկվի Բուֆոնի կողմից։ Հիշեցնենք, որ վերջերս բուֆոնը ֆանտաստիկ ցուցանիշի հասավ․ 44-ամյա դարպասապահն անցկացրեց իր 500-րդ չոր հանդիպումը։
500 հանդիպում առանց գոլ բաց թողնելու․ Բուֆոնի տպավորիչ ցուցանիշը
Իտալական ֆուտբոլի լեգենդ Ջանլուիջի Բուֆոնը տպավորիչ ցուցանիշի է հասել իր կարիերայի ընթացքում։ Նա «Պարմայի» կազմում իր կարիերայի 500-րդ չոր հանդիպումն է անցկացրել, այսինքն՝ առանց գոլ բաց թողնելու։ Այս մասին հայտնում է Opta-ն։ Նշվում է, որ Բուֆոնը «Պարմայում» գոլ բաց չի թողել 92, «Յուվենտուսում»` 322, ՊՍԺ-ում՝ 9 ու Իտալիայի հավաքականում՝ 77 հանդիպում։
Բուֆոնը մտադիր է հեռանալ Ա Սերիայից
Իտալական «Պարմայի» լեգենդար դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը մտադիր է հեռանալ Ա Սերիայից։ Այս մասին հայտնում է Tutto Sport-ը։ Նշվում է, որ Բուֆոնը մտածում է կարիերան Մեքսիկայում կամ ԱՄՆ-ում շարունակելու համար։ Դարպասապահի խոսքերով՝ այդ փորձը նա կցանկանա ունենալ։ Ըստ աղբյուրի՝ Բուֆոնի տրանսֆերով հետաքրքրված են նաև Ռուսաստանի Պրեմիեր Լիգայի որոշ թիմեր։
Բուֆոնը 20 տարվա դադարից հետո առաջին անգամ Պարմայի կազմում խաղ անցկացրեց
Իտալական ֆուտբոլի լեգենդներից Ջանլուիջի Բուֆոնը, հարազատ «Պարմա» վերադառնալուց հետո իր առաջին հանդիպումն է անցկացրել թիմի կազմում։ Նշենք, որ Բուֆոնը 1995-ից 2001 թվականների ընթացքում հենց «Պարմայում» է խաղացել։ Բ սերիայի առաջին տուրում նրանք մրցակցել են «Ֆրոզինոնեի» հետ։ Հանդիպումն ավարտվել է 2-2 հաշվով։
Բուֆոնը խոսել է Իտալիայի հավաքականի ելույթների մասին՝ Եվրո-2020
«Պարմայի» դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը կարծիք է հայտնել Իտալիայի հավաքականի՝ Եվրո-2020-ում ցուցադրած ելույթների մասին․ Ֆուտբոլիստը ասել է, որ Իտալիայի հավաքականը ունակ է դառնալ Եվրոպայում առաջինը, քանի որ այն ազարտային թիմ ունի, ֆուտբոլիստը նաև հաջողություն է մաղթել թիմին։ «Մանչինին ժամանակին ինձ ասաց, որ ճանապարհը երիտասարդներին զիջելու ժամանակն է, ու դրանից հետո ես որոշեցի այլևս չխաղալ հավաքականում։ Եվ…
Բուֆոնը կարող է վերադառնալ Իտալիայի հավաքական
Իտալական «Յուվենտուսի» լեգենդար դարպասապահ Ջանլուիջի բուֆոնը՝ երեկվա գավաթային խաղից հետո խոսել է նաև Իտալիայի ազգային հավաքական իր հնարավոր վերադարձի մասին։ Նա ասել է, որ ուժեղ է զգում իրեն ու եթե մոտիվացիա գտնի իր մեջ, ապա հնարավոր է, որ վերադառնա հավաքական։ Ըստ դարպասապահի՝ նա զգում է, որ իր մեջ ապրում է նախկին Բուֆոնը։
Լեգենդար Բուֆոնը կարող է կարիերան շարունակել Ռոմայում
Այժմ «Յուվենտուսի» դարպասը պաշտպանող լեգենդար Ջանլուիջի Բուֆոնը կարող է հաջորդ մրցաշրջանից հանդես գալ «Ռոմայում»։ Այս մասին գրում է Thesun-ը։ Նշվում է, որ 43-ամյա դարպասապահին իր թիմում ցանկանում է տեսնել անձամբ Ժոզե Մոուրինյոն, ով նոր է նշանակվել որպես հռոմեական ակումբի գլխավոր մարզիչ ու սկսելու է մարզել թիմը հաջորդ մրցաշրջանից։ Ըստ աղբյուրի՝ Բուֆոնը կարող է տեղափոխվել ազատ…
Բուֆոնը գնում է ռեկորդի․ Յուվեն նրան նոր պայմանագիր կառաջարկի
Թուրինի «Յուվենտուսում» հանդես եկող լեգենդար դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը կարող է ևս մեկ մրցաշրջան անցկացնել Ա Սերիայում։ Այս մասին հայտնում է Gazzetta dello Sport-ը։ Ըստ աղբյուրի՝ իտալական ակումբը մտադիր է նոր պայմանագիր առաջարկել 43-ամյա Բուֆոնին։ Այսպիսով՝ դարպասապահը կարող է ռեկորդակիր դառնալ Ա Սերիայում՝ այնտեղ հանդես գալով 44 տարեկանում։ Նշվում է, որ Բուֆոնը մտադիր է շրջանցել Մարկո…
Յուվեն նոր պայմանագիր կառաջարկի Բուֆոնին
Թուրինի «Յուվենտուսը» մտադիր է նոր պայմանագիր առաջարկել թիմի հռչակավոր դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնին։ Այս մասին հայտնում է Football Italia-ն։ Նշվում է, որ նման մտադրության մասին հայտնել է անձամբ Անդրեա Պիրլոն, ով «Յուվեի» ներկայիս գլխավոր մարզիչն է։ Պիրլոն հույս է հայտնել, որ Բուֆոնը կհամաձայնվի։ Դարպասապահի ներկայիս պայմանագիրը ակումբի հետ նախատեսված է մինչև 2021 թվականի ամառ։
648 պարզապես թիվ չէ, սա մի ամբողջ կյանք է․ Բուֆոնն
«Յուվենտուսի» լեգենդար դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը Facebook-ի իր էջում գրառում է կատարել՝ անդարադառնալով իր գարնցաց ռեկորդին։ Նա «Տորինոյի» դեմ խաղից հետո դարձավ իտալական Ա Սերիայի առաջնությունում ամենաշատ խաղեր անցկացրած ֆուտբոլիստը։ 42-ամյա դարպասապահն իր 648-րդ հանդիպումն անցակցրեց՝ շրջանցելով Պաուլո Մալդինիին։ «648 պարզապես թիվ չէ, սա մի ամբողջ կյանք է։ Կյանք երկու ձեռնոցների հետ, կյանք երկու բևեռների հետ,…
Բուֆոնը այլևս այն չէ՝ նա ավելի լավն է․ Բուֆոն
«Յուվենտուսի» աստղ Ջանլուիջի Բուֆոնը խոսել է իր մարզավիճակի մասին։ «Շատերն են ասում, որ Բուֆոնը այլևս այն չէ: Իսկ ես կասեմ. Բուֆոնը այլևս այն չէ՝ նա ավելի լավն է: Պարզ է, որ սխալներ միշտ էլ կլինեն, բայց դա չի նշանակում, որ ինձ թոշակի ուղարկելու ժամանակն է: Ես կհեռանամ մեծ ֆուտբոլից այն ժամանակ, երբ կզգամ դրա անհրաժեշտությունը»,…
Բուֆոնը կմնա Յուվեում․ պայմանագիրը կերկարաձգվի
Իտալական «Յուվենտուսի» լեգենդար դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը կերկարաձգի պայմանագիրը ակումբի հետ։ Football Italia-ի հաղորդմամբ՝ Բուֆոնի ու թուրինյան ակումբի միջև պայմանագիրը համաձայնեցվել է «Յուվեի» նախագահ Անդրեա Անելելիի հետ կայացած հեռախոսազրույցում։ Նշվում է, որ պայմանագրի նախատեսված կլինի 1 տարով ու կպահպանվեն նախորդ պայմանագրի կետերը։ Երկարաձգման վերաբերյալ պաշտոնական հայտարարությունը կլինի, երբ Իտալիայում կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված իրավիճակը կայունանա։
Բուֆոնը նախատեսում է երկարաձգել պայմանագիրը Յուվեի հետ
«Յուվենտուսի» դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը նախատեսում է երկարաձգել պայմանագիրը ակումբի հետ։ Calciomercato.com-ի հաղորդմամբ՝ 41-ամյա Բուֆոնի պլաններում մտնում է մինչև 2021 թվականը գործող պայմանագիր։ Դարպասապահի ու «Յուվեի» միջև ներկա պայմանագիրը նախատեսված է մինչև այս մրցաշրջանի ավարտը։
Իգուաինը և Ռոնալդուն զոհաբերում են իրենց թիմի համար․ Բուֆոն
«Յուվենտուսի» դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը խոսել է «Բայերի» դեմ խաղի մասին։ «Եթե ուզում եմ շարունակել խաղալ, ես պետք է ընդունեմ քննադատությունները իմ հասցեին: Ես միշտ սխալների միջով եմ զարգացել և գիտեմ, որ որքան երկար եմ ֆուտբոլ խաղում, այնքան մեծ է քննադատվելու ռիսկը: Ես ինձ շատ լավ եմ զգում ինչպես ֆիզիկապես, այնպես էլ հոգեբանորեն: Ես վստահ եմ,…
Յունայթեդը պատրաստ է վճարել Դե Խեային, որպեսզի նա հեռանա ակումբից
«Մանչեսթեր Յունայթեդը» ցանկանում է իսպանացի դարպասապահ Դավիդ դե Խեային վաճառել ՊՍԺ-ին և դրան հասնելու համար ակումբը պատրաստ է դիմել արմատական քայլերի: Ինչպես հաղորդում է The Sun պարբերականը՝ ՄՅՈւ-ն մտադիր է 28-ամյա դարպասապահին 25 միլիոն դոլար վճարել, որպեսզի նա ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում հեռանա թիմից: Ըստ պայմանագրի՝ Դե Խեան ևս մեկ մրցաշրջան կարող է անցկացնել, սակայն…













