Իտալական «Յուվենտուսի» լեգենդար դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը կերկարաձգի պայմանագիրը ակումբի հետ։
Football Italia-ի հաղորդմամբ՝ Բուֆոնի ու թուրինյան ակումբի միջև պայմանագիրը համաձայնեցվել է «Յուվեի» նախագահ Անդրեա Անելելիի հետ կայացած հեռախոսազրույցում։
Նշվում է, որ պայմանագրի նախատեսված կլինի 1 տարով ու կպահպանվեն նախորդ պայմանագրի կետերը։ Երկարաձգման վերաբերյալ պաշտոնական հայտարարությունը կլինի, երբ Իտալիայում կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված իրավիճակը կայունանա։