Իտալական ֆուտբոլի լեգենդ Ջանլուիջի Բուֆոնը տպավորիչ ցուցանիշի է հասել իր կարիերայի ընթացքում։
Նա «Պարմայի» կազմում իր կարիերայի 500-րդ չոր հանդիպումն է անցկացրել, այսինքն՝ առանց գոլ բաց թողնելու։
Այս մասին հայտնում է Opta-ն։
Նշվում է, որ Բուֆոնը «Պարմայում» գոլ բաց չի թողել 92, «Յուվենտուսում»` 322, ՊՍԺ-ում՝ 9 ու Իտալիայի հավաքականում՝ 77 հանդիպում։