Ջանլուիջի Բուֆֆոն
Բուֆֆոնը ցանկանում է վերադառնալ Պարմա
Todo Fichajes-ի հաղորդմամբ՝ «Յուվենտուսի» դարպասապահ Ջանլուիջի Բուֆֆոնը մտադիր է վերադառնալ «Պարմա»։ 43-ամյա դարպասապահը հասկացել է, որ արդեն չի կարող մրցակցել «Յուվենտուսում» դարպասում տեղ ունենալու համար։ Ակումբի հետ Բուֆֆոնի պայմանագիրը ավարտվում է հունիսի 30-ին։ Աղբյուրի հաղորդմամբ՝ «Յուվենտուսը» փորձելու է պահել Բուֆֆոնին թիմում։
Բուֆֆոնը մտադիր է երկարաձգել պայմանագիրը Յուվենտուսի հետ. Tuttosport
Հերքվել են այն լուրերը, որոնց համաձայն «Յուվենտուսի» դարպասապահ Ջանլուիջի Բուֆֆոնը մտադիր է կարիերան ավարտել հաջորդ ամռանը: 41-ամյա դարպասապահն պատրաստակամ է ևս մեկ մրցաշրջան անցկացնել բարձր մակարդակով: Այս մասին հայտնում է Tuttosport-ը։ Համաձայն աղբյուրի տեղեկությունների ՝ Բուֆֆոնը դեռևս վերջնականապես չի կողմնորոշվել, սակայն մտածում է Թուրինյան ակումբի հետ պայմանագիրը մինչև 2021 թվականը երկարաձգելու մասին: Լեգենդար ֆուտբոլիստը «Ծեր…
Բուֆֆոնը ինքն իրեն նամակ է գրել. Football Italia
«Յուվենտուսի» դարպասապահ Ջանլուիջի Բուֆֆոնը ինքն իրեն նամակ է գրել։ Բուֆֆոնը դիմել է 17 տարեկան Բուֆֆոնին։ Այս մասին հաղորդում է Football Italia-ն։ «Հարգելի՛ 17-ամյա Ջանլուիջի, ես գրում եմ քեզ այս նամակը՝ լինելով 41-ամյա մարդ, որը շատ բան է ապրել կյանքում ու թույլ է տվել սխալներ։ Ես վատ ու լավ լուրեր ունեմ քեզ համար»,- նամակն այսպես է…
Ես խաղում եմ այն ժամանակ, երբ ցանկանում է մարզիչը. Բուֆֆոն
Թուրինի «Յուվենտուսի» դարպասապահ Ջանլուիջի Բուֆֆոնը խոսել է Չեմպիոնների լիգայի մասին։ Իտալացի ֆուտբոլիստը ակումբային մակարդակով միայն այդ մրցաշարում հաղթող չի ճանաչվել։ «Չեմպիոնների լիգան խաղալու մեծ շարժառիթ է ինձ համար։ Պետք է շնորհակալություն հայտնեմ կյանքին, որ դեռ չեմ հաղթել այն, հակառակ դեպքում պետք է հարցնեի ինքս ինձ, թե ինչու եմ շարունակում խաղալ մինչև հիմա։ Հիանալի է դեռևս…
Սեպտեմբերի 23-ին կկայանա ՖԻՖԱ-ի հերթական մրցանակաբաշխությունը
Միլանի «Լա Սկալա» թատրոնում Սեպտեմբերի 23-ին կկայանա ՖԻՖԱ-ի հերթական մրցանակաբաշխությունը: Մրցանակաբաշխության ընթացքում հայտնի կդառնան տարվա լավագույն ֆուտբոլիստի, մարզչի անունները, ինչպես նաև մրցաշրջանի խորհրդանշական հավաքականը: Պաշտոնական միջոցառման վարողների անունները հայտնի է դարձել այսօր ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքում: Լեգենդար իտալացի դարպասապահ Ջանլուիջի Բուֆֆոնին և հոլլանդացի լեգենդար ֆուտբոլիստ Ռուդ Գուլլիտի դուստր, հեռուստահաղորդավարուհի Իլարիա Դ՛Ամիկոյին է վստահվել այս կարևոր ֆուտբոլային…
Բուֆֆոնը ժամանել է Թուրին ու բուժզննում անցել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
«Յուվենտուսի» մամուլի ծառայությունից հայտնում են, որ դարպասապահ Ջանլուիջի Բուֆֆոնը ժամանել է Թուրին։ Indovina chi è arrivato al J|Medical? 👋 @gianluigibuffon! pic.twitter.com/qc8iZAV54P — JuventusFC (@juventusfc) July 4, 2019 Նշվում է, որ Բուֆֆոնն արդեն բուժզննում է անցել «Յուվենտուսում» ու շուտով մեկ տարվա պայմանագիր կնքի ակումբի հետ։ 👍 @gianluigibuffon 👍 pic.twitter.com/brRiNnEdnZ — JuventusFC 🇬🇧🇺🇸 (@juventusfcen) July 4, 2019
Բուֆֆոնը մոտ է Յուվենտուս վերադառնալուն
ՊՍԺ-ի և «Յուվենտուսի» նախկին դարպասապահ Ջանլուիջի Բուֆֆոնը մոտ է թուրինյան ակումբ վերադառնալուն։ Այս մասինի տեղեկացնում է լրագրող Ջանլուկա դի Մարցիոն։ Նշվում է, որ լեգենդար դարպասապահը համաձայնել է դառնալ Վոյցեխ Շեսնիի փոխարինողը, իսկ դարպասապահ Մատիա Պերին, ամենայն հավանականությամբ, այս մրցաշրջանում կհեռանա «Յուվենտուսից»։ Հիշեցնենք, որ Բուֆֆոնը մինչև ՊՍԺ տեղափոխվելը 17 տարի եղել է թուրինյան ակումբի հիմնական դարպասապահը։…
Բուֆֆոնը կարող է կարիերան շարունակել Լա Լիգայում
Ջանլուիջի Բուֆֆոնը կարող է կարիերան շարունակել «Բարսելոնայում»: Կատալոնական ակումբը Բուֆֆոնին տեսնում է որպես երկրորդ դարպասապահ: Այս մասին տեղեկացնում է լրագրող Ջանլուկա դի Մարցիոյի պաշտոնական կայքը Հիշեցնենք, որ Բուֆֆոնը վերջերս խզել է պայմանագիրը ՊՍԺ-ի հետ: Նա փարիզյան ակումբ էր տեղափոխվել նախորդ ամռանը:
Բուֆֆոնը պատմել է ՄՅՈւ և Ման. Սիթի չկայացած տեղափոխությունների մասին
«Պարի Սեն Ժերմենի» դարպասապահ Ջանլուիջի Բուֆֆոնը հայտարարել է, որ կարիերայի ընթացքում «Մանչեսթեր Յունայթեդ» և «Մանչեսթեր Սիթի» տեղափոխվելու տարբերակներ է ունեցել: «Երբ դեռ փոքր տղա էի և խաղում էի «Պարմայում», սըր Ալեքս Ֆերգյուսոնը 2-3 տարի հետևում էր ինձ: Նա անընդհատ սկաուտներ էր ուղարկում իմ խաղին հետևելու համար: Սակայն այդ ժամանակ «Պարման» իմ աշխարհն էր, և ես…
Բուֆֆոնը տոնել է կարիերայի 600-րդ հաղթանակը
Ֆրանսիայի Գավաթի խաղարկության 1/4 եզրափակչում «Պարի Սեն Ժերմենը» 3:0 հաշվով հաղթել է «Դիժոնին» և դուրս եկել կիսաեզրափակիչ: Football Italia-ն հաղորդում է, որ փարիզյան թիմի դարպասապահ Ջանլուիջի Բուֆֆոնի համար սա կարիերայի 600-րդ հաղթանակն էր: Բուֆֆոնը պրոֆեսիոնալ կարիերան սկսել է 1995 թվականից և այս ընթացքում 1071 հանդիպման է մասնակցել. 168 հանդիպում «Պարմայի» կազմում, 509՝ «Յուվենտուսի», 176՝ Իտալիայի…










