fbpx
Սպորտ

Բուֆֆոնը տոնել է կարիերայի 600-րդ հաղթանակը

Ֆրանսիայի Գավաթի խաղարկության 1/4 եզրափակչում «Պարի Սեն Ժերմենը» 3:0 հաշվով հաղթել է «Դիժոնին» և դուրս եկել կիսաեզրափակիչ:

Football Italia-ն հաղորդում է, որ փարիզյան թիմի դարպասապահ Ջանլուիջի Բուֆֆոնի համար սա կարիերայի 600-րդ հաղթանակն էր: Բուֆֆոնը պրոֆեսիոնալ կարիերան սկսել է 1995 թվականից և այս ընթացքում 1071 հանդիպման է մասնակցել. 168 հանդիպում «Պարմայի» կազմում, 509՝ «Յուվենտուսի», 176՝ Իտալիայի հավաքականի և 19 խաղ՝ ՊՍԺ-ի կազմում:

Ուշագրավ է, որ ՊՍԺ-ի կազմում 41-ամյա դարպասապահը դեռ պարտություն չի կրել:

Հիշեցնենք, որ Բուֆֆոնը 2018 թվականի ամռանն է համալրել ՊՍԺ-ի կազմը՝ կնքելով «1+1» ձևաչափով պայմանագիր:

Հաղորդում է armsport.am-ը։

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ