fbpx
Հասարակություն

«Վրացական քայլերթը» վերջնագիր է ներկայացրել Ադրբեջանին

Aliq.ge-ի հաղորդմամբ՝ «Վրացական քայլերթ» ազգայնական կուսակցությունը «նախազգուշական» բողոքի ակցիա է անցկացրել Դավիթ Գարեջի վանական համալիրի մոտ` Ադրբեջանի իշխանություններին վերջնագիր ներկայացնելով:

«Քայլերթի» 50-ից ավելի ներկայացուցիչներ «Գարեջին Վրաստան է» և «Կեցցե Վրաստանը» վանկարկումներով երթ են անցկացրել, որից հետո «Վրացական քայլերթի» առաջնորդ Սանդրո Բրեգաձեն կոչ է արել հարևան Ադրբեջանին Դավիթ Գարեջիի հետ կապված կայացնել «ընկերական որոշում»։

«Մենք Ադրբեջանի իշխանություններին 10-օրյա վերջնագիր ենք ներկայացնում. Կարծում ենք Ադրբեջանը մեր ընկեր երկիրն է, ու որպես ընկեր` նա դուրս կբերի իր զինված կազմավորումները մեր սուրբ տարածքներից», — ասել է Բրեգաձեն:

Վերջնագրի չկատարման դեպքում «Վրացական քայլերթը» սպառնում է «խաղաղ» զբաղեցնել վիճելի տարածքը: Բրեգաձեն վստահ է` Դավիթ Գարեջին «վաճառվել է» Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի և 2008-2012թթ. Վրաստանի արտգործնախարար Գրիգոլ Վաշաձեի կողմից:

«Վրացական քայլերթը» տարբեր ծայրահեղական խմբերի միավորում է, ստեղծվել է 4 տարի առաջ: Հայտնի է մի շարք աղմկոտ ակցիաներով: Մեկ ամիս առաջ այն վերակազմավորվել է՝ որպես կուսակցություն: Բրեգաձեն նպատակ ուներ մասնակցել խորհրդարանական ընտրություններին, բայց վերջերս հայտնեց, որ հանում է թեկնածությունը «Հայրենասերների դաշինքի» թեկնածուի օգտին:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ