ջերմուկ
Ադրբեջանը հարձակում է գործել Հայաստանի Հանրապետության վրա
Ինչպես հայտնում է ՀՀ ՊՆ-ն, սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Գորիսի,Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում է նաեւ ԱԹՍ-ներ: Ըստ մեր ստացած տվյալների, ՀՀ ԶՈւ-ն ոչնչացրել է մի շարք ԱԹՍ-ներ: Թվերը ճշտվում են: Հիշեցնենք, որ Ադրբեջանը ագրեսիան սկսելուց օրեր…
Ջերմուկում հայ մեծերի կիսանդրիները վանդալիզմի են ենթարկվել
Ջերմուկ քաղաքի կենտրոնական այգում տեղադրված հայ մեծերի կիսանդրիները վանդալիզմի են ենթարկվում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում ահազանգում է Կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սամվել Պիպոյանը։ Ոստիկանության լրատվության ծառայությունը հայտնել է, որ գրառմանը ծանոթ են և ուսումնասիրություններ կանցկացվեն։ Սամվել Պիպոյանը նշել է, որ այգում տեղադրված են Կոմիտասի, Սևակի, Թումանյանի, Արամ Խաչատրյանի, Մարտիրոս Սարյանի և տասնյակ ուրիշների կիսանդրիներ։…
Ջերմուկ քաղաքում և Արարատի մարզի մի շարք բնակավայրերում գազի մատակարարումը կդադարեցվի
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հուլիսի 28-ին՝ ժամը 09:00-ից մինչև ժամը 15:00-ն, կդադարեցվի Վայոց Ձորի մարզի Ջերմուկ քաղաքի Ձախափնյակ թաղամասի թիվ 6, 9, 12, 13, 14, 15, 16, 17, 18, 19, 20, 21, 22, 23ա, 23բ, 25, 28, 39, 40, 42, 43 բազմաբնակարան շենքերի, Կեչուտ թաղամասի գազասպառողների, «Մարգմուշ», «Արսեն Սահակյան»,…
Գործարկվելու է Ջերմուկի շչակը
Վաղը՝ մարտի 30-ին, Վայոց ձորի Ջերմուկ քաղաքում իրականացնելու է «Բնակչության ազդարարում, տարահանում, պատսպարում» թեմայով վարժանք։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։ Նշվում է, որ վարժանքն իրականացվելու է ժամը 10:00-ից 14:00-ն ընկած ժամանակահատվածում։ Ըստ աղբյուրի՝ գործարկվելու է Ջերմուկում գտնվող շչակը։ Նախարարությունից հորդորում են բնակիչներին՝ չանհանգստանալ։
Շուշիի Վազգեն Սարգսյանի քանդակի կրկնօրինակը կտեղադրվի Ջերմուկում
Ջերմուկում կտեղադրվի սպարապետ Վազգեն Սարգսյանի քանդակը, որը կլինի Շուշիի քանդակի կրկնօրինակը։ Այս մասին տեղեկանում ենք Jermuk city Facebook-յան էջից։ Նշվում է, որ քանդակի կրկնօրինակի հեղինակը Լևոն Թոքմաջյանն է։ Ըստ աղբյուրի՝ քանդակի տեղադրումը նախաձեռնել է Ջերմուկ համայնքապետի պաշտոնակատար Վահագն Արսենյանը՝ համագործակցելով ու պայմանավորվելով Սարգսյանի ընտանիքի հետ։
ՀՀ զինված ուժերի չորս մարտական դիրքերը որևիցե մեկի կողմից չեն վերահսկվում. Ալեն Սիմոնյան
Հայաստանի զինված ուժերի չորս մարտական դիրքերը որևէ մեկի կողմից չի վերահսկվում: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչ իրավիճակ է Սիսիանի և Ջերմուկի հատվածներում: «Որևիցե բան հիմա չի կատարվում, բանակցությունների միջոցով այն զորախումբը (ադրբեջանական- խմբ.), որն առաջ է եկել, հետ է քաշվել: Այդ տարածքներում նույն իրավիճակն…
Քաջարանում ու Ջերմուկում ձյուն է տեղում
Հայաստանի Հանրապետության որոշ հատվածներում այս պահին ձյուն է տեղում։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։ Նշվում է, որ ձյան տեսքով տեղումներ են Քաջարանում, «Մեղրու սար» կոչվող հատվածում, (Սյունիքի մարզ) և Ջերմուկում (Վայոց ձոր)։ Ճանապարհների մասով ԱԻՆ-ից տեղեկացնում են, որ դրանք անցանելի են։
ՔՊ-ն արդեն Վայոց ձորում է (ՈւՂԻՂ ԵԹԵՐ)
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն արդեն Վայոց ձորում է։ Առաջին կանգառը Ջերմուկն է։ Հիշեցնենք, որ այսօր քարոզարշավի 10-րդ օրն է։
Ջերմուկ քաղաքից 10 կմ արևմուտք երկրաշարժ է տեղի ունեցել
Հունվարի 18-ին՝ տեղական ժամանակով ժամը 18:12-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 14:12-ին), ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 39.80⁰ և արևելյան երկայնության 45.55⁰ աշխարհագրական կոորդինատներով՝ Հայաստան, Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքից 10 կմ արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ, 1.9 մագնիտուդով երկրաշարժ: Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԻՆ-ից, էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը…
Ջերմուկ քաղաքի մոտակայքում տեղի է ունեցել ավտովթար. կան տուժածներ
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ հունվարի 3-ին, ժամը 11։20-ին Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան–Մեղրի ավտոանապարհին՝ Ջերմուկ քաղաքի խաչմերուկի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 146-րդ կմ-ին բախվել…
Սահմանների, դիրքերի ճշգրտում է եղել․ Ջերմուկ համայնքի ղեկավար
«Արմենպրես»-ի հետ զրույցում Ջերմուկ համայնքի ղեկավար Վարդան Հովհաննիսյանը հայտնել է, որ Ջերմուկում եղել է սահմանի ճշգրտում, հայկական զինված ուժերի, տեղական մարմինների մասնակցությամբ: «Սահմանների, դիրքերի ճշգրտում է եղել, գնացել, պայմանավորվել ենք, թե ով որտեղ պետք է կանգնի: Որևէ արտառոց բան տեղի չի ունեցել: Զորամաս էլ չի լինելու, ինչպես տեղեկություն էր տարածվում: Գործընթացը տեղի է ունեցել մեր զինվորականների…
Քաղաքացուն ծեծել են․ Բունիաթյանը՝ Ամուլսարում գիշերը եղած միջադեպի մասին (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Ջերմուկի բնակիչ Շիրակ Բունիաթյանը Facebook-ի իր էջում ուղիղ եթերով է հանդես եկել։ Ուղիղ եթերի ժամանակ նա խոսել է Ամուլսարում երեկ տեղի ունեցած իրադարձությունների մասին։ https://www.facebook.com/100010197097701/videos/1255604308122794/?__cft__[0]=AZW3HbZCc3OIf33KUu-GO9577okXOBB4mBQ59O2vKjPkoiYkQMvG1hiJDysNyttDvWdKVA8Q988slM0esENkTYNEE6oYuIJ95NOagsFZ-gLbOd9gaASd8QwpUQG_pySfeYmKBuMCZmzw0k5o2V0J0AVB&__tn__=%2CO%2CP-R
Թույլ չենք տալու, որ տանեն КАМАЗ-ը․ Բունիաթյան
Ջերմուկի բնակիչ Շիրակ Բունիաթյանը Facebook-ի իր էջում գրել է․ «Ճափեզրին կայանված КАМАЗ-ը, այլևս կմնա այդտեղ և կփոխարինի մեր մեքենաներին։ Երեկ ասացինք հետ տարեք, չօգտվեցին մեր բարությունից։ Հազիվ տագնապի մեջ թաքնվել էին ոստիկանական պատի հետևում։ Հիմա էլ մենք թույլ չենք տալու, որ տանեն։ Ու մի բան էլ, պահնորդների մեջ գտնվող էն մարդկանց, ովքեր կկարդան այս գրառումը։…
Ամուլսար․ կառավարությունը չկատարեց իր խոստումները․ ՀԲՃ
Հայաստանի բնապահպանական ճակատը հայտարարություն է տարածել Ամուլսարի վերաբերյալ, որում ասվում է․ «2018թ-ի դեկտեմբերին վարչապետը ջերմուկցիներին ասում էր, որ միջազգային փորձաքննության արդյունքների հիման վրա կորոշվի Ամուլսարի հետագա ճակատագիրը։ Այդ արդյունքները Քննչական կոմիտեն հրապարակեց 2019թ-ի ամռանը՝ փորձելով դրանք ներկայացնել Լիդիանի համար դրական շեշտադրումներով։ Սակայն այդ ուսումնասիրությունը կարդացած մարդիկ թույլ չտվեցին հանրությանը մոլորեցնել։ Իսկ արդեն 2019թ-ի օգոստոսի 29-ին…















