Ջուլիետա Ղուկասյան

  • Նոր մանրամասներ Գյումրեցի կնոջը սպանած ռուս զինծառայողի գործից

    Նոր մանրամասներ Գյումրեցի կնոջը սպանած ռուս զինծառայողի գործից

    Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ադրինե Ղուկասյանը վարույթ է ընդունել գյումրեցի 57-ամյա Ջուլիետա Ղուկասյանի սպանության գործը։ Գործով ամբաստանյալի կարգավիճակում է ռուս զինծառայող Անդրեյ Ռազգիլդեևը։ Համաձայն մեղադրական եզրակացության՝ Անդրեյ Ռազգիլդեևը 2018 թվականի դեկտեմբերի 2-ին` ժամը 07-ի սահմաններում, ալկոհոլի ազդեցության տակ, գտնվելով Գյումրի քաղաքի Մայակովսկի փողոցում և տեսնելով նույն փողոցով Շահումյան փողոց տանող ուղղությամբ քայլող Ջուլիետտա…

  • Ավարտվեց գյումրեցի կնոջ 2018-ին տեղի ունեցած սպանության նախաքննությունը

    Ավարտվեց գյումրեցի կնոջ 2018-ին տեղի ունեցած սպանության նախաքննությունը

    Շիրակի մարզային քննչական վարչությունում ավարտվել է Գյումրի քաղաքի 57-ամյա բնակչուհու՝ Ջուլիետա Ղուկասյանի սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Ավելի վաղ հայտնել էինք, որ 2018 թվականի դեկտեմբերի 2-ին «պոլիտրավմա, գանգուղեղային փակ վնասվածք, կրծքավանդակի փակ վնասվածք, տրավմատիկ շոկ, կոմա» ախտորոշմամբ «Գյումրի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերություն էր տեղափոխվել Գյումրի քաղաքի բնակչուհի Ջուլիետա Ղուկասյանը՝ ծնված 1961 թվականին, ով…

  • Դատարանը մերժեց Գյումրիում մահացած Ջուլիետա Ղուկասյանի իրավահաջորդների ներկայացրած հայցը

    Դատարանը մերժեց Գյումրիում մահացած Ջուլիետա Ղուկասյանի իրավահաջորդների ներկայացրած հայցը

    Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը մարտի 19-ին մերժեց ռուսական 102-րդ ռազմակայանի զինծառայող Անդրեյ Ռազգիլդեևին ՀՀ ՔԿՀ տեղափոխելու հայցը։ Գյումրիում մահացած Ջուլիետա Ղուկասյանի իրավահաջորդների ներկայացրած հայցի քննությունն ընթացավ Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանում։ Նիստը նախագահում էր Վահե Միսակյանը: Իրավահաջորդի ներկայացուցիչ Արայիկ Զալյանը պնդեց հայցը` նշելով, որ դեպքը տեղի է ունեցել Հայաստանի տարածքում, Անդրեյ Ռազգիլդեևը…

  • Գյումրիում դաժանորեն սպանված կնոջ փաստաբանները դիմել են դատարան

    Գյումրիում դաժանորեն սպանված կնոջ փաստաբանները դիմել են դատարան

    Գյումրիում դաժանաբար սպանված Ջուլիետա Ղուկասյանի իրավահաջորդի՝ դստեր շահերը ներկայացնող Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը դիմել է դատարան՝ բողոքարկելով քննիչի և դատախազության որոշումներն առ այն, որ կնոջ սպանության մեջ մեղադրվող ՌԴ ռազմաբազայի զինծառայողը պետք է շարունակի պահվել ռազմաբազայում: Այս մասին ԳԱԼԱ-ի հետ զրույցում ասել է գրասենյակի ղեկավար իրավապաշտպան Արթուր Սաքունցը: Տուժողի շահերը ներկայացնող գրասենյակը միջնորդություն էր…

  • Գյումրիում բողոքի ցույց կանցկացվի ռուսական 102-րդ բազայի դիմաց

    Գյումրիում բողոքի ցույց կանցկացվի ռուսական 102-րդ բազայի դիմաց

    Հունվարի 12-ին, Ավետիսյան ընտանիքի սպանության 4-րդ տարելիցին և Ջուլիետա Ղուկասյանի սպանության 40-րդ օրը, Հայաստանի Եվրոպական կուսակցությունը սգո և բողոքի ցույց է անցկացնելու Գյումրիում՝ ՌԴ ՊՆ 102-րդ բազայի դիմաց: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Հայաստանի Եվրոպական կուսակցության հիմնադիր Տիգրան Խզմալյանը։

  • Դատախազությունը պարզաբանում է՝ ծեծվելով սպանված Ջուլիետա Ղուկասյանի մահվան դեպքի առթիվ հարուցված քրգործի վերաբերյալ

    Դատախազությունը պարզաբանում է՝ ծեծվելով սպանված Ջուլիետա Ղուկասյանի մահվան դեպքի առթիվ հարուցված քրգործի վերաբերյալ

    Գյումրու բնակչուհի Ջ. Ղուկասյանի մահվան դեպքի առթիվ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքին համապատասխան ՀՀ իրավասու մարմինների կողմից սույն թվականի դեկտեմբերի 2-ին ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, կատարվել են անհետաձգելի քննչական, դատավարական գործողություններ, հարցաքննվել են ինչպես ՀՀ քաղաքացիներ, այնպես էլ 102-րդ ռուսական ռազմական բազայի զինծառայողներ, նշանակվել են փորձաքննություններ:…

  • Գյումրիում սպանված կնոջ դուստրը բողոքում է՝ մինչև հիմա, նրան չեն ասել, թե ով է ձեռբակալված անձը

    Գյումրիում սպանված կնոջ դուստրը բողոքում է՝ մինչև հիմա, նրան չեն ասել, թե ով է ձեռբակալված անձը

    ԳԱԼԱ-ն գրում է՝ Դեկտեմբերի 2-ի լուսաբացին Գյումրիում սպանված 57-ամյա Ջուլիետա Ղուկասյանի սպանության մեջ մեղադրվող անձի ինքնությունը մինչև հիմա չի հրապարակվում: Կնոջ դաժան սպանությունից անցել է արդեն 13 օր: Հայտնի է միայն, որ կա մեղադրյալ, թեև հայտնի չէ, թե նա ով է, ինչ անուն ազգանուն է կրում, և որ պահվում է 102-րդ ռազմակայանի տարածքում: Վերջին տեղեկությունը…

  • 102-րդ ռազմակայանը խախտում է հայ-ռուսական համաձայնագիրը

    102-րդ ռազմակայանը խախտում է հայ-ռուսական համաձայնագիրը

    Ինչպես հայտնի է, ս.թ. դեկտեմբերի 2-ին Գյումրիում տեղակայված ռուսաստանյան 102-րդ ռազմական կայանի զինծառայողը դաժան ծեծի է ենթարկել Սլաբոտկա կոչվող թաղամասում քաղաքապետարանի բնակկոմունալ և շրջակա միջավայրի պահպանության բաժնի բանվոր կանանցից մեկին: Արդյունքում 57-ամյա Ջուլիետա Ղուկասյանը մահացել է: Սակայն ռուսաստանյան զինծառայողը չի ձերբակալվել հայաստանյան իրավապահների կողմից, այլ պահվում է 102-րդ ռազմակայանի տարածքում, ինչը հակասում է մի շարք…