Ջրային կոմիտե
Հայաստանի ջրային քաղաքականությունը ներկայացվեց Թեհրանում
Ջրային կոմիտեի նախագահ Արամազդ Ղալամքարյանը Թեհրանում ներկայացրել է Հայաստանի դիրքորոշումը ջրային անվտանգության և տարածաշրջանային համագործակցության հարցերում։
Ջրային կոմիտեի նախագահը՝ ՀԱԿ-ի գծի և անցյալի մասին
Ջրային կոմիտեի նախագահ Արամազդ Ղալամքարյանը անդրադարձել է ՀԱԿ-ի գծին և անցյալի կարևորությանը՝ շեշտելով, որ ներկայիս իշխանությունները շարունակում են այդ գիծը։
ՏԿԵ նախարարը այցելել է ՀՀ Ջրային կոմիտե
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից տեղեկանում ենք, որ նախարար Գնել Սանոսյանն այսօր այցելել է ՀՀ Ջրային կոմիտե։ Նախարարը նախ ներկայացրել է կոմիտեի երկու նորանշանակ տեղակալներին՝ Մարտիրոս Նալբանդյանին և Դավիթ Սիմոնյանին, արդյունավետ աշխատանք է մաղթել նրանց, ապա նաև ծանոթացել աշխատակիցների և ՋՕԸ պետերի հետ։ Նախարարն ընդգծել է, որ ոլորտը շատ կարևոր ու բարդ ոլորտ է,…
Գեղարքունիքը նոր մարզպետ ունի
Կառավարությունն այսօր նիստի ընթացքում որոշվեց Կարեն Սարգսյանին նշանակել Գեղարքունիքի մարզի ղեկավար։ Ավելի վաղ Սարգսյանն ազատվել էր Ջրային կոմիտեի նախագահի պաշտոնից։ Նորանշանակ մարզպետը շնորհակալություն հայտնեց վստահության համար ու ասաց, որ իր համար պատիվ է հայրենի մարզը ղեկավարելը։
Վարդան Մելքոնյանն ազատվել է Ջրային կոմիտեի նախագահի պաշտոնից
ՀՀ վարչապետի որոշմամբ Վարդան Մելքոնյանն ազատվել է Ջրային կոմիտեի նախագահի պաշտոնից: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝ Վարդան Մելքոնյանին ազատել Ջրային կոմիտեի նախագահի պաշտոնից»,-ասված է որոշման մեջ:
Արփի լիճը չի ցամաքել․ Ջրային կոմիտե
Հայկական բնապահպանական ճակատը տեղեկություն էր տարածել, որ «Արփի լիճը ցամաքել է» և այդ «փաստով» պայմանավորված մտահոգություն էր հայտնել։ Այս մասին հայտնում են Ջրային կոմիտեի տեղեկատվական կենտրոնից: Ջրային կոմիտեն տեղեկացնում է, որ մտահոգության առիթ չկա, քանի որ լճի մակարդակն իջեցվել է մեռյալ ծավալի՝ ոչ թե այն ցամաքեցնելու, այլ տեխնիկական հանգույցների ուսումնասիրության համար։ Մանրամասնենք. «Արփի լիճ» ջրամբարը…
Ջրային կոմիտեն մեկնաբանում է Սևանի մակարդակին առնչվող լուրերը
Ջրային կոմիտեն հանդես է եկել մեկնաբանությամբ. Որոշ լրատվամիջոցներով այսօր Սևանի մակարդակին առնչվող թյուր մեկնաբանություն է շրջանառվել, որն իրականությունից հեռու է։ Թյուրիմացությունից, սխալ մեկնաբանություններից զերծ մնալու համար Ջրային կոմիտեն ներկայացնում է իրականությունն ու պարզաբանում․ Այս տարվա սեպտեմբերի 1-ի դրությամբ Սևանի մակարդակը 1900․63մ է, նույն ցուցանիշն է 2018թ․ նույն օրվա դրությամբ։Արփա-Սևան ջրատարով լիճ մուտք գործած ջրի ծավալը…
Որքա՞ն է Սևանի ջրառը. ջրային կոմիտեն տվյալներ է հրապարակել
Ջրային կոմիտեն իր Facebook-ի էջում հրապարակել է ԱԻՆ տվյալները ջրամբարների լցվածության և Սևանի ջրառի մասին: https://www.facebook.com/watercommitteearm/photos/a.382288168965500/597325564128425/?type=3&theater
Կենցաղային ու արտադրական թափոնները սպառնալիք են ոռոգման համակարգին. Ջրային կոմիտե
Ջրային կոմիտեն հայտարարություն է տարածել, որը ներակայացնում ենք ստորև. «Մելիորացիա» ՓԲԸ-ն շարունակում է կոլեկտորադրենաժային համակարգի մաքրման աշխատանքները, որոնք հաճախ գերազանցում են տարվա համար ծրագրված ծավալները, քանի որ բնակավայրերին մոտ գտնվող բաց ցանցերը հատկապես վերածվում են հոսող աղբատարների։ Ընկերության այսօրվա աշխատանքը շարունակվում է Հրազդանի աջափնյա կոլեկտորի երկրորդ տեղամասում։ Ամբողջ ցանցի երկարությունը 6800մ է, սակայն առավել աղտոտվողը…
Կառավարության հատկացրած միջոցները կուղղվեն «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ի 10 կառույցում աշխատանքների իրականացմանը
Ինչպես հայտնի է, հուլիսի 25-ին ՀՀ կառավարության հերթական նիստին որոշում է ընդունվել ՀՀ 2019թ. պետական բյուջեում վերաբաշխում կատարելու և եկամուտների և ծախսերի ավելացման սկզբունքով Ջրային կոմիտեին 450 մլն 517 հազ. դրամ հատկացնելու վերաբերյալ: «Վեոլիա ջուր» ընկերության սպասարկման տարածքի բաժանորդների սոցիալական բեռի նվազեցման նպատակով Վարձատուն՝ ՀՀ կառավարությունն՝ ի դեմս Ջրային կոմիտեի, դեռևս 2018թ. աշնանը ցանկություն էր…
Կառավարություն ավելի քան 450 մլն դրամ հատկացրեց Ջրային կոմիտեին
Կառավարությունը 450 մլն 709 հազ. դրամ հատկացրեց Ջրային կոմիտեին 10 օբյեկտներում կապիտալ աշխատանքների կատարման համար։ Նախագծով նախատեսվում է, որ նոր, փոքր քլորակայանների կառուցումով և լոկալ՝ այլընտրանքային էլ․էներգիայի սնուցման ապահովմամբ, հնարավոր կլինի մոնտաժել նորմատիվային պահանջներով խմելու ջրի քլորացման սարքավորումներ։
Կառավարությունը Ջրային կոմիտեին գումար հատկացրեց ոռոգման շրջանը կազմակերպելու համար
Կառավարության որոշմամբ ջրօգտագործողների ընկերությունների կրեդիտորական պարտավորությունների մարման նպատակով Ջրային կոմիտեին 2019թ. պետական բյուջեով նախատեսված կառավարության պահուստային ֆոնդից կհատկացվի 4 մլրդ 87 մլն 871 հազար դրամ: Որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է 2019 թվականի ոռոգման շրջանը պատշաճ և արդյունավետ կազմակերպելու անհրաժեշտությամբ:
Սուրեն Պապիկյանը խորհրդակցություն է անցկացրել Ջրօգտագործողների ընկերությունների տնօրենների հետ
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն հուլիսի 3-ին աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել ջրային ռեսուրսների կառավարման արդյունավետության բարձրացման թեմայով, որին մասնակցել են Ջրային կոմիտեի նախագահ Վարդան Մելքոնյանը, «Ջրառ» ՓԲԸ-ի տնօրեն Կարեն Եփրեմյանը, Ջրօգտագործողների ընկերությունների տնօրենները և այլ անձինք։ Նախարար Պապիկյանը, խոսելով պետության համար ջրային ռեսուրսների կարևորության և դրանք արդյունավետ կառավարելու անհրաժեշտության մասին, միաժամանակ ընդգծել…
Վարչապետ Փաշինյանը Ջրային կոմիտեում նոր նշանակում է արել
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Վահրամ Մկրտչյանը նշանակվել է Ջրային կոմիտեի «Ջրային տնտեսության ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրենի պաշտոնակատար: «Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի ապրիլի 28-ի N 531-Ն որոշման N 1 հավելվածի 23-րդ կետը՝ Վահրամ Մկրտչյանին նշանակել Ջրային կոմիտեի «Ջրային տնտեսության ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրենի պաշտոնակատար՝ մինչև սահմանված կարգով ջրային…
ՀՀ վարչապետն աշխատանքից ազատել է Տիգրան Քալանթարյանին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ` Տիգրան Քալանթարյանն ազատվել է Ջրային կոմիտեի «Ջրային տնտեսության ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրենի պաշտոնակատարի պաշտոնից։ «Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի ապրիլի 28-ի N 531-Ն որոշման N 1 հավելվածի 23-րդ կետը՝ Տիգրան Քալանթարյանին ազատել Ջրային կոմիտեի «Ջրային տնտեսության ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրենի պաշտոնակատարի պաշտոնից», – ասված…















