Ջրային կոմիտեի նախագահը՝ ՀԱԿ-ի գծի և անցյալի մասին

Ամենադիտվածներ

aramazd

Ջրային կոմիտեի նախագահ Արամազդ Ղալամքարյանը, ով նախկինում եղել է ՀԱԿ հիմնադիր անդամ, անդրադարձել է իր անցած ճանապարհին և ՀԱԿ-ի ներկայիս դիրքորոշումներին։ NEWS.am-ի հետ զրույցում նա նշել է, որ անցյալը չի ուրանում և այն համարում է կարևոր ճանապարհ, որը հարստացրել է իրեն։ Ղալամքարյանը ընդգծել է, որ ներկայիս իշխանությունները շարունակում են այն գիծը, որը տանում էր Լևոն Տեր-Պետրոսյանը 2000-ականներին։ Ըստ նրա, ՀԱԿ-ի պաշտոնական դիրքորոշումները շեղվել են այդ գծից, և այդ հարցը պետք է ուղղել ՀԱԿ-ի ներկա առաջնորդներին։

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, որ Լևոն Տեր-Պետրոսյանը եղել է ընտրությունների կեղծարարության պրակտիկայի հիմնադիր, Ղալամքարյանը նշել է, որ դա կոնցեպտուալ հարց է։ Նա ընդգծել է, որ Տեր-Պետրոսյանը, որպես երկրի ղեկավար, պատասխանատու է 1995-96 թվականների վիճելի ընտրությունների համար, սակայն ընդգծել է, որ նա անձամբ չի եղել այդ գործընթացների շարժիչ ուժը կամ առանցքային դերակատարը։ Ղալամքարյանը նաև նշել է, որ իր կարծիքը այս հարցի վերաբերյալ ունի, սակայն չի ցանկանում կիսվել դրանով։

Մեր կողմից նշենք, որ վերջին տարիներին քաղաքական շատ շրջանակներ մշտապես պնդել են, որ Նիկոլ Փաշինյանի գաղափարական հայրը եղել է Լևոն Տեր-Պետրոսյանը։ Սակայն, դա փորձել են մերժել ինչպես «ՀԱԿ» կուսակցության, այնպես էլ «ՔՊ» կուսակցության անդամները։ Արամազդ Ղալամքարյանի վկայությունը կարեւոր արձանագրումն է այն փաստի, որ Տեր-Պետրոսյանի կողմնակիցները նույնքան պատասխանատու են գաղափարական դաշտում Հայաստանում ազգային-պետական հիմքերի խարխլման ու որպես հետևանք՝ Արցախի կորստի համար, որքան Նիկոլ Փաշինյանն ու նրա թիմը։

Լեռ Կամսար

|
Հրապարակող:Ազատ TV Խմբագրություն

Ամենաթարմ