Ջրափրկարարներ

  • Գեղարքունիքի մարզի Արտանիշ գյուղի մոտակայքում՝ Սևանա լճում, հուլիսի 6-ին հերթապահություն իրականացնող հատուկ ջրափրկարարական ջոկատի անձնակազմի հետ կապն ընդհատվել էր. մոտորանավակն ուժեղ քամուց շրջվել էր, և ջրափրկարարները, հայտնվելով բաց լճում, ալեկոծության և քամու պայմաններում դրսևորել էին արտակարգ իրավիճակներում ճիշտ կողմնորոշվելու մասնագիտական ունակություններ, մոտ 1 կմ լողալով, դուրս էին եկել Շորժա գյուղի մոտակա ափ, իրենց հետ դուրս…

    Ջրափրկարարները պարգևատրվել են ԱԻ նախարարի կողմից
  • Հուլիսի 11-ին, ժամը 11։39-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևան քաղաքի «Հարսնաքար» ռեստորանային համալիրին հարակից լողափում հեծանվանավակը խափանվել է․ անհրաժեշտ է ջրափրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Ջրափրկարարները լողափ են դուրս բերել հեծանվանավակը և քաղաքացի Ս․ Բ․ -ին (ծնված 2003 թ․):

    Օգնության են հասել ջրափրկարարները
  • Արցախի ԱԻ պետական ծառայության ջրափրկարարները համաձայն հիմնական միջոցառումների պլանի՝ Սարսանգի ջրամբարում անց են կացրել ջրասուզական հերթական պարապմունքները: Ամառային շրջանում Սարսանգի ջրամբարում ամեն տարի գրանցվող դժբախտ ելքով պատահարները մտահոգվելու լուրջ տեղիք են տալիս: Անցած շաբաթ ջրափրկարարները ծառայության տնօրեն գնդապետ Մեխակ Արզումանյանի գլխավորությամբ, Արցախի ամենամեծ ջրամբարում իրականացրել են ջրասուզական պարապմունքներ, միաժամանակ կատարել տարբեր կանխարգելիչ միջոցառումներ՝ Սարսանգի ջրերում…

    Ջրասուզական պարապմունքներ Սարսանգի ջրամբարում
  • Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանի հանձնարարականով Փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատը հուլիսի 17-ից ուժեղացված ծառայություն է իրականացնում, հայտնում են ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։ Նշվում է, որ հանգստյան սեզոնն անվտանգ անցկացնելու համար Սևանի 3 հանրային լողափերում տեղադրված են հենակետեր, տեխնիկական ու փրկարարական ուժերը բերված են պատրաստվածության բարձր աստիճանի: Իրականացվում է 24-ժամյա ծառայություն:…

    Լողասեզոնի բացումից մինչև օրս ջրափրկարարները փրկել են 9 քաղաքացու (ՏԵՍԱՆՅՈւԹ)
  • ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից տեղեկանում ենք, որ օգոստոսի 8-ին, ժամը 18։05-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատը Սևան քաղաքի 2-րդ հանրային լողափում հերթապահություն իրականացնելիս ափից մոտ 400 մետր հեռավորության վրա նկատել է ջրային հեծանիվով քաղաքացու, ով չի կարողանում վերադառնալ ափ: Ջրափրկարարները քաղաքացուն (Արամ Դ․, ծնված 1995…

    Ջրափրկարարները քաղաքացուն դուրս են բերել ափ
  • ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ հուլիսի 19-ին, ժամը 17:37-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հայրավանք գյուղի մոտակա լողափում մոտորանավակը բախվել է ժայռաբեկորին և քամու պատճառով չի կարողանում վերադառնալ ափ․ անհրաժեշտ է ջրափրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Ջրափրկարարները…

    Ջրափրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրից
  • Հուլիսի 7-ին, ժամը 10։05-ին ԱԻՆ ՓԾ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատի մարտական հաշվարկը կորած քաղաքացու որոնողական աշխատանքները վերսկսելու նպատակով մեկնել է Սևան քաղաքի «Արևիկ» հանգստի գոտուն հարակից տարածք, հայտնում են ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։ Նախարարությունից հիշեցնում են, որ հունիսի 26-ին, ժամը 13:04-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ ժամը 06։00-ի սահմաններում…

    Ջրափրկարարները վերսկսել են կորած քաղաքացու ստորջրյա որոնումները
  • ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ հուլիսի 4-ին, ժամը 09։54-ին ԱԻՆ ՓԾ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատի մարտական հաշվարկը կորած քաղաքացու որոնողական աշխատանքները վերսկսելու նպատակով մեկնել է Սևան քաղաքի «Արևիկ» հանգստի գոտուն հարակից տարածք։ Ժամը 18։57-ին քաղաքացու որոնողական աշխատանքները դադարեցվել են․ քաղաքացին չի հայտնաբերվել։ Հիշեցնենք, որ հունիսի 26-ին, ժամը 13:04-ին Ճգնաժամային կառավարման…

    Ջրափրկարարները դադարեցրել են կորած քաղաքացու որոնողական աշխատանքները
  • Մարտի 17-ին, ժամը 17:45-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ գյուղի Ախթամարի արձանի մոտակայքում ավտոմեքենան ընկել է Սևանա լիճը. կա տուժած: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Պարզվել է, որ Երևան-Դիլիջան ավտոճանապարհի 71-րդ կմ-ին «BMW» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Սայաթ Մ., ծնված 1979 թ.) դուրս է…

    Փրկարարները դուրս են բերել Սևանա լիճն ընկած մեքենան
  • Սույն թվականի հուլիսի 1-ից Սևանի հատուկ ջրափրկարարական ջոկատը՝ ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանի հրամանով, անցել էր ուժեղացված ռեժիմով ծառայության: Բացի Սևանի հատուկ ջրափրկարարական ջոկատի հիմնական տեղակայման վայրից, ջրափրկարարները ուժեղացված ծառայություն են իրականացրել նաև երեք հանրային լողափերում: Ծառայության արդյունավետ կազմակերպման համար հանրային լողափերում տեղադրվել են երեք շարժական վագոն-տնակներ՝ ապահովված ջրափրկարարների համար անհրաժեշտ աշխատանքային և կենցաղային պայմաններով: Ջրափրկարարներն…

    Սևանի ջրափրկարարները 27 մարդու կյանք են փրկել (ՏԵՍԱՆՅՈւԹ)