Հասարակություն

Փրկարարները դուրս են բերել Սևանա լիճն ընկած մեքենան

Մարտի 17-ին, ժամը 17:45-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ գյուղի Ախթամարի արձանի մոտակայքում ավտոմեքենան ընկել է Սևանա լիճը. կա տուժած:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ Երևան-Դիլիջան ավտոճանապարհի 71-րդ կմ-ին «BMW» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Սայաթ Մ., ծնված 1979 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել Սևանա լիճը (70 սմ խորություն). ավտոմեքենան ջրից դուրս բերելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա:

Մինչ ջրափրկարարների՝ կանչի վայր հասնելը վարորդը տեղի ուժերով տեղափոխվել է Սևանի ԲԿ, որտեղ նրա առողջական վիճակը գնահատվել է բավարար:

Ջրափրկարարները հատուկ տեխնիկայի միջոցով ավտոմեքենան դուրս են բերել ջրից:

Այս մասին հայտնում է արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքը` mes.am:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ