Ջրափրկարար
Լճից դուրս է բերվել 32-ամյա քաղաքացու դի
Սեպտեմբերի 16-ին, ժամը 07։46-ին ահազանգ է ստացվել, որ Ճամբարակ քաղաքի Ջիլ-Ծափաթաղ ավտոճանապարհին ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել լճում․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը, հայտնում են ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։ Նշվում է, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ, Վարդենիս-Ծովագյուղ ավտոճանապարհի…
Ոտքը վնասած 16-ամյա աղջկան օգնության են հասել ջրափրկարարները
Սեպտեմբերի 9-ին, ժամը 12։59-ին Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սևանի թերակղզու եկեղեցու մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը, հայտնում են ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Ջրափրկարարները Միլենա Հ․-ին (ծնված 2004 թ.) մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային:


