fbpx
Հասարակություն

Լճից դուրս է բերվել 32-ամյա քաղաքացու դի

Սեպտեմբերի 16-ին, ժամը 07։46-ին ահազանգ է ստացվել, որ Ճամբարակ քաղաքի Ջիլ-Ծափաթաղ ավտոճանապարհին ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել լճում․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը, հայտնում են ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։

Նշվում է, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ, Վարդենիս-Ծովագյուղ ավտոճանապարհի 42-րդ կմ-ին «Mercedes A160» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Նունե Ա․, ծնված 1988 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մասամբ հայտնվել լճում:

Ըստ աղբյուրի՝ մինչ ջրափրկարարների դեպքի վայր հասնելը՝ Նունե Ա․-ի դին տեղի ուժերով դուրս է բերվել:

Ջրափրկարարները դին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային և հատուկ տեխնիկայի օգնությամբ ջրից դուրս բերել ավտոմեքենան:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ