ջրվեժ
Հրդեհ Ջրվեժի արգելոցի մոտակայքում
Հունվարի 24-ին, ժամը 08:02-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ջրվեժի արգելոցի մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։
Հրդեհ՝ Ջրվեժի տներից մեկի տանիքում
Այսօր՝ հոկտեմբերի 30-ին, ժամը 07։53-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղի 13-րդ փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել, հայտնում են ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։ ՌԴ սահմանապահ զորքերի բեռնատարն ընկել է ձորը. կա զոհ Արագածոտնում վրաերթի են ենթարկվել 2 քաղաքացի․ մեկը մահացել է Նշվում է, որ դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական…
Թռչկանի ջրվեժի հարակից ամբողջ տարածքի աղտոտման դեպքերը ՇՄՆ ուշադրության կենտրոնում են
Հուլիսի 26-ին ՀՀ շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը ֆեյսբուքյան էջում գրել է, որ օրերս ահազանգ է ստացել, որտեղ կից լուսանկարներով ներկայացված են Թռչկանի ջրվեժի հարակից ամբողջ տարածքի աղտոտման և աղբահանության ոչ ճիշտ կազմակերպման դեպքեր։ «Օրերս ահազանգ եմ ստացել, որտեղ կից լուսանկարներով ներկայացված են Թռչկանի ջրվեժի հարակից ամբողջ տարածքի աղտոտման և աղբահանության ոչ ճիշտ կազմակերպման դեպքեր։…
Անցած տարվա աշնանը կատարված սպանությունը բացահայտվել է (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Դեպքը կատարվել էր անցյալ տարվա աշնանը։ Նոյեմբերի 2-ին Ջրվեժ համայնքի մի բնակչուհի ոստիկանության Կոտայքի բաժնում հաղորդում էր տվել, որ հոկտեմբերի 31-ին, ժամը 13:00-ի սահմաններում, 35-ամյա ամուսինը Բալահովիտ գնալու նպատակով դուրս էր եկել տնից և չէր վերադարձել։ Որոնողական աշխատանքն արդյունք չտվեց, և նոյեմբերի 12-ին սպանության հատկանիշներով քրեական գործ հարուցվեց։ Բազմակողմանի միջոցառումների արդյունքում տեղեկություններ ստացվեցին, որ 35-ամյա…
Ջրվեժ անտառպարկի մուտքը և ծառայությունները կդառնան անվճար
«Ջրվեժ» անտառպարկի տարածք մուտքը և տարածքում իրականացվող բոլոր վճարովի ծառայությունները կդառնան անվճար։ Այս մասին տեղեկացրին ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից։ «Հաշվի առնելով երկրում ստեղծված տնտեսական իրավիճակը, կորոնավիրուսի համավարակով պայմանավորված կարանտինը և ռազմական դրությունը, «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-Ի ենթակայության «Ջրվեժ» անտառպարկ մուտքը և տարածքում իրականացվող բոլոր վճարովի ծառայություններն այսուհետ անվճար կլինեն։ Հիշեցնենք, որ նախկինում անտառպարկի տարածքում ֆիլմերի, տեսահոլովակների…
Նիագարան լուսավորվել է հայկական դրոշի գույներով (ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ)
Հայաստանի Անկախության տոնի առթիվ Նիագարա ջրվեժը լուսավորվել է հայկական դրոշի գույներով։ Այս մասին տեղեկանում ենք Կանադայում Հայաստանի դեսպանության Facebook-ի պաշտոնական էջից։ «Հայաստանի Հանրապետության անկախության 29-րդ տարեդարձի կապակցությամբ Կանադայում ՀՀ դեսպանության և «Նիագարա պարկի կոմիտեի» համատեղ ջանքերով սեպտեմբերի 21-ի երեկոյան Նիագարա ջրվեժը լուսավորվեց հայկական դրոշի գույներով», – ասված է գրառումում։ https://www.facebook.com/ArmEmbCan/posts/3147973381996212
Թռչկանի ջրվեժի տարածքն այսօր. (ԼՈւՍԱՆԿԱՐ)
Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը գրառում է կատարել Facebook-ում և լուսանկարներ է հրապարակել: Նախարարը հայտնում է, որ Թռչկանի ջրվեժի տարածքում մաքրման աշխատանքներ են կատարվել: «Լուսանկարներում Թռչկանի ջրվեժի տարածքն է այսօր։ Ականջալուր լինելով և հետևելով երեկ հնչեցրածս կոչին՝ Շիրակի մարզպետի նախաձեռնությամբ մաքրման աշխատանքներ են իրականացվել Թռչկանի ջրվեժի հարակից ամբողջ տարածքում։ Այս օրինակելի նախաձեռնությունն իրականացրել են Հայաստանի…
Նիագարայի ջրվեժի գույները կլուսավորեն հայոց եռագույնով
Նիագարայի ջրվեժը Հայաստանի անկախության տոնի օրը՝ սեպտեմբերի 21-ին, կլուսավորվի մեր դրոշի գույներով։ Այս մասին տեղեկանում ենք Կանադայում Հայաստանի դեսպանությունից։ Նշվում է, որ միջոցառումը իրականացվելու է դեսպանության ու ջրվեժի լուսավորության խորհրդի համագործակցությամբ։ Ջվեժի լուսավորումը կլինի Կանադայի ժամանակով 10:00-ին։
Գողթանիկ գյուղի ջրվեժի տարածքում 20-ամյա քաղաքացի է ջրահեղձվել
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ գոստոսի 16-ին, ժամը 18:13-ին Մարզային ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գողթանիկ գյուղի ջրվեժի տարածքում քաղաքացի է ջրահեղձվել․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման…
Վթար Ջրվեժ-Աբովյան ճանապարհին․ կա զոհ
Մայիսի 23-ին, ժամը 02:00-ին տեղեկություն է ստացվել, որ Ջրվեժ-Աբովյան ավտոճանապարհին՝ «Ծիրանի» ռեստորանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան բախվել է պատին և կա տուժած, հայտնում են ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը: Պարզվել է, որ Գառնի-Ջրվեժ ավտոճանապարհին «BMW» մակնիշի ավտոմեքենան…
Նախարարությունը հերքել է «Ջրվեժ» անտառպարկի արգելոց լինելու մասին լուրը
Լրատվամիջոցները երեկ ահազանգեցին Կոտայքի մարզում գտնվեղ «Ջրվեժ» այգում ապօրինի շինարարության մեկնարկի մասին։ Գրվել էր, թե այգին ճանաչվել է որպես հատուկ պահպանվող տարածք-արգելոց, ինչը նշանակում է, որ այնտեղ չեն կարող շինարարական աշխատանքներ իրականացվել։ Տեղեկատվության ստուգման կենտրոնը նշում է, որ համաձայն «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» օրենքի՝ Հայաստանում բնության հատուկ պահպանվող տարածքները դասակարգվում են հետևյալ կատեգորիաներով՝ պետական…
Վիճաբանություն Ջրվեժում․ հնչել են կրակոցներ
2020թ. ապրիլի 14-ին՝ ժամը 22:11-ին, քաղաքացուց ահազանգ է ստացվել այն մասին, որ Երևան քաղաքի Ջրվեժ թաղամասի դպրոցներից մեկի կողային հատվածում կրակոցներ են հնչել: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ 2020թ. ապրիլի 14-ին՝ ժամը 22:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Ջրվեժ, Մայակ թաղամասի շենքերից մեկի բակում վիճաբանություն է տեղի ունեցել, որի ընթացքում արձակվել են կրակոցներ: Դեպքի առթիվ հարուցվել…
Երևանի Ջրվեժ թաղամասում հնչել են կրակոցներ
Այսօր կրակոցներ են հնչել Երևանում: Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնում տեղեկություններ են ստացվել, որ Ջրվեժում՝ «Մայակ» թաղամասի 21/6 շենքի բակում, կրակոցներ են հնչել: Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները և ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողները: Ոստիկանները նշված շենքի բակում հայտնաբերել են…
Ջրվեժում շունն անհանգստացնում էր բնակիչներին
Հուլիսի 15-ին, ժամը 17:15-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղի 6-րդ փողոցի թիվ տներից մեկի բակ շուն է մտել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը: Փրկարարները բռնել են շանը և տեղափոխել անվտանգ տարածք: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ պաշտոնական…
Փորձել են թալանել Varks.am-ի գրասենյակները
Այսօր՝ ժամը 04։30-ի սահմաններում, 2 անհայտ անձինք Տիտոգրադյան փողոցի 2/1 հասցեում գործող Varks.am-ի դռներն ու պատուհանները կոտրել, ներս են մտել և փորձել են այնտեղից հափշտակել չհրկիզվող պահարանը, սակայն, չկարողանալով իրենց սև գործն ավարտին հասցնել, հեռացել են նշված վայրից, հայտնում է Shamshyan.com-ը։ Կայքի տեղեկություններով՝ նմանատիպ դեպք տեղի է ունեցել նաև որոշ ժամանակ անց՝ Ջրվեժում։ Նմանատիպ եղանակով…















