ռազմական համալսարան
Դասախոսություններ են անցկացվել Ռազմական համալսարանում
Հուլիսի 6-ին և 7-ին ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության պաշտպանության դաշնային նախարարության «Առաջնորդների զարգացման և քաղաքացիական կրթության կենտրոնի» մասնագետներն անցկացրել են դասախոսություններ, որոնք բխում են ՀՀ պաշտպանության նախարարության և ԳԴՀ պաշտպանության դաշնային նախարարության միջև երկկողմ ռազմական համագործակցության ծրագրից։ Բունդեսվերի ներքին առաջնորդության հայեցակարգի շրջանակում ՊՆ ռազմական ոստիկանության, ՊՆ Մարդու իրավունքների և…
Շրջանավարտներին է հանձնվել վկայագրերն ու սպայական դաշույնները․ ՊՆ
Երեկ՝ նոյեմբերի 30-ին կայացել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի հրամանատարաշտաբային ֆակուլտետի 2020-2021 ուսումնական տարվա շրջանավարտների ավարտական վկայագրերի հանձնման արարողությունը։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՊՆ պաշտոնական կայքից։ Անցկացվել են հրետանային վարժանքներ․ ՊՆ Որևէ պաշտոնատար անձ չկրակելու հրաման չի տվել․ ՊՆ փոխնախարար «Վկայագրերն ու խորհրդանշական սպայական դաշույնները ֆակուլտետի շրջանավարտներին է հանձնել պաշտպանության նախարարի տեղակալ Արման…
Ռազմական համալսարանում անցկացվել է հիշատակի միջոցառում
ՀՀ ՊՆ-ն հայտնել է, որ ի հիշատակ 44-օրյա պատերազմում անմահացած հայորդիների՝ հոկտեմբերի 19-ին ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի հրամանատարաշտաբային ֆակուլտետում անցկացվել է ոգեկոչման և հիշատակի միջոցառում։ «ՀՀ զինված ուժերի հոգևոր առաջնորդ Տեր Մովսես վարդապետ Սարգսյանի հանդիսապետությամբ ռազմական համալսարանի զոհված շրջանավարտների հիշատակին նվիրված խաչքար-հուշակոթողի մոտ մատուցվել է հոգեհանգստյան կարգ։ Ադրբեջանական ԶՈՒ-ի կողմից ինժեներական աշխատանքներ…
Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում տեղի է ունեցել ավարտական հանդիսավոր արարողություն
Հունիսի 5-ին ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանում տեղի է ունեցել 2020-2021 ուսումնական տարվա շրջանավարտների ավարտական հանդիսավոր արարողությունը: Ռազմաուսումնական հաստատությունն ավարտելու կապակցությամբ շրջանավարտներին շնորհավորել, անվտանգ ու խաղաղ ծառայություն են մաղթել ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը, ռազմական համալսարանի պետ, գնդապետ Խաչատուր Խաչատրյանը, շրջանավարտների հարազատներ։ Շրջանավարտները հրաժեշտ են տվել համալսարանի մարտական դրոշին,…
Հունաստանի դեսպանության ռազմական կցորդն այցելել է ռազմական համալսարան
ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ փետրվարի 16-ին ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանի պետ, գնդապետ Խաչատուր Խաչատրյանը հանդիպել է Հայաստանում Հունաստանի Հանրապետության դեսպանության ռազմական կցորդ, գնդապետ Գերասիմոս Ավլոնիտիսի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են բարձրագույն ռազմական կրթության ոլորտում հայ-հունական երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր, կարևորվել են ռազմական համալսարանում հունարենի լսարանի…
ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում բացվեց Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցին
ՀՀ պաշտպանության նախարարությունից տեղեկանում ենք, որ օգոստոսի 2-ին ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում հանդիսավորությամբ բացվեց Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցին: Արարողությանը ներկա էին պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, բարձրաստիճան զինվորականներ, համալսարանի ղեկավար կազմն ու պրոֆեսորադասախոսական անձնակազմը: Եկեղեցու կառուցման հիմնարկեքը կատարվել էր 2013թ-ին՝ ռազմական համալսարանի նախկին պետ, գեներալ-լեյտենանտ Մարտին Կարապետյանի և համալսարանի անձնակազմի նախաձեռնությամբ: Շինարարությունն ընդհատվել…
Պայթյուն Աֆղանստանի մայրաքաղաքում․ կա 10-ից ավելի զոհ
Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում` ռազմական համալսարանի շենքի մոտ, պայթյուն է տեղի ունեցել, կան զոհեր և վիրավորներ: Այս մասին հաղորդում է TOLO News-ը։ Աղբյուրի փոխանցմամբ՝ պայթյունը տեղի է ունեցել Մարշալ Ֆահիմի անվան ազգային պաշտպանության համալսարանի գլխավոր մուտքի մոտ: Աֆղանստանի ներքին գործերի նախարարության ներկայացուցիչ Նուսրաթ Ռահիմիի խոսքով` պայթյունը կազմակերպողը մահապարտ ահաբեկիչ է եղել: Պայթյունի հետևանքով զոհվել է նվազագույնը…
Ռազմական համալսարանում անցկացվել է գիտական կոնֆերանս
Դեկտեմբերի 23-ից 24-ը ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանում անցկացվել է կրթօջախի կազմավորման 25-րդ տարեդարձին նվիրված գիտական կոնֆերանս՝ «Ռազմական համալսարանի գիտական և ուսումնական գործընթացում 25 տարվա նվաճումներ և զարգացման հեռանկարները» խորագրով: Զեկուցումներով հանդես են եկել Ռազմական համալսարանի, Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի, Երևանի պետական համալսարանի, Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի, ՀՀ ՊՆ և…
Կանադայի թագավորական քոլեջի դասախոսն այցելել է Վ.Սարգսյանի անվան ռազմական համալսարան
Հոկտեմբերի 14-ին ՀՀ ՊՆ Վ.Սարգսյանի անվան ռազմական համալսարան է այցելել Կանադայի թագավորական քոլեջի ավագ դասախոս Ալան Ուայթհորնը: Ռազմական համալսարանի ղեկավարության հետ հանդիպմանը Ալան Ուայթհորնը ծանոթացել է կրթօջախի կառուցվածքին և ուսումնական ծրագրերին, ներկայացրել թագավորական քոլեջի կառուցվածքը, ուսումնական գործընթացը, իրականացվող հեռավար տեղաբաշխված կրթական ծրագրերը: Ալան Ուայթհորնը շրջել է կրթական հաստատության տարածքում, եղել Ռազմական համալսարանի թանգարանում, գրառում կատարել…
Ռազմական համալսարանի շրջանավարտները վիճակահանության միջոցով ընտրել են հետագա ծառայության վայրերը
Հուլիսի 18-ին ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանում անցկացվել է 2019թ. շրջանավարտների հետագա ծառայության վայրերի ընտրության վիճակահանությունը: Սահմանված կանոնակարգի համաձայն` ռազմական համալսարանի շրջանավարտները վիճակահանության միջոցով ընտրել են այն զորամասերը, որտեղ շարունակելու են հետագա ծառայությունը: Վիճակահանությանը ներկա է եղել ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը: Շնորհավորելով շրջանավարտներին ռազմաուսումնական հաստատությունն ավարտելու կապակցությամբ, Գաբրիել Բալայանը ապագա սպաներին…
Ռազմական համալսարանում ընթանում են ավարտական քննություններ
ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանում ընթանում են կուրսանտների ավարտական քննությունները: Ավարտական քննություններ են հանձնում նաև մեկամյա սպայական դասընթացների ունկնդիրներն ու սպաների որակավորման բարձրացման և ռազմամասնագիտական ուսուցման կենտրոնի՝ 12-շաբաթյա վերապատրաստման դասընթացների մասնակցած սպաները:
Ռազմական համալսարանի կուրսանտները զորավարժարանում են
Մայիսի 18-ից ՀՀ ՊՆ Վ.Սարգսյանի անվան ռազմական համալսարանի համազորային ֆակուլտետի «Մոտոհրաձգային ստորաբաժանումների կառավարում», «Տանկային ստորաբաժանումների կառավարում» և «Ինժեներասակրավորային ստորաբաժանումների կառավարում» մասնագիտությամբ կուրսանտների հետ ՀՀ ՊՆ «Բաղրամյան» զորավարժարանում անցկացվում է դաշտային ելք: Կուրսանտները մասնակցում են դաշտային տարբեր գործնական պարապմունքների: Մասնավորապես՝ «Մոտոհրաձգային ստորաբաժանումների կառավարում» մասնագիտությամբ կուրսանտները կատարում են «Դասակի մարտական հրաձգություն հարձակման ժամանակ» վարժությունը: Դաշտային ելքը կավարտվի…
Ռազմական համալսարանի կուրսանտները զորավարժարանում են (ՖՈՏՈՇԱՐՔ)
Մայիսի 4-ից ՀՀ ՊՆ Վ.Սարգսյանի անվան ռազմական համալսարանի հրետանու ֆակուլտետի «Հրետանային ստորաբաժանումների կառավարում» մասնագիտությամբ կուրսանտների հետ ՀՀ ՊՆ «Բաղրամյան» զորավարժարանում անցկացվում է դաշտային ելք: Կուրսանտները մասնակցում են դաշտային տարբեր պարապմունքների, կատարում մարտական հրաձգությամբ ուսումնական խնդիրներ: Դաշտային ելքը կավարտվի մայիսի 18-ին։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՊՆ պաշտոնական կայքից։
ԱԽ քարտուղարն այցելել է Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարան
Այսօր Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը այցելել է Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարան: Այցը կրել է ճանաչողական բնույթ և տեղի է ունեցել համալսարանի պետ, գեներալ-մայոր Դանիել Բալայանի հրավերով: Այս մասին հայտնում են ԱԽ գրասենյակից: Այցի ընթացքում նախ տեղի է ունեցել հանդիպում համալսարանի հրամանատարության հետ, ապա քարտուղարի համար կազմակերպվել է շրջայց համալսարանի տարածքում, որին հաջորդել…