ռազմավարական գործընկերություն
Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ստորագրվում է ռազմավարական գործընկերության փաստաթուղթ (LIVE)
Հունվարի 14-ին Վաշինգտոնում Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը ստորագրում են Հայաստանի և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև ռազմավարական գործընկերության մասին փաստաթուղթ։ «Ստեղծում ենք ռազմավարական գործընկերության հանձնաժողով, ինչը ենթադրում է ընդլայնել փոխգործակցությունը տնտեսական, անվտանգության և պաշտպանության, ժողովրդավարության, ներառականության և միջանձնային հարաբերությունների ոլորտներում»,-իր խոսքում հայտարարեց ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։ «Հայաստան-ԱՄՆ ռազմավարական…
Հայաստան և ԱՄՆ. պատմական նշանակության ռազմավարական գործընկերության համաձայնագիր
Հայաստանի և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև հարաբերությունները նոր մակարդակի վրա են բարձրանում. հունվարի 14-ին Վաշինգտոնում Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը ստորագրելու են ռազմավարական գործընկերության համաձայնագիր։ Համաձայնագիրը կարևոր փուլ է հանդիսանում երկկողմանի հարաբերությունների ամրապնդման և տարածաշրջանային ու գլոբալ հարցերի շուրջ համագործակցության համար։ Ինչպես հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն, ստորագրման արարողությունը կկայանա…
ԱՄԷ-ն ու Սաուդյան Արաբիան ծրագրում են համատեղ կրիպտոարժույթ ստեղծել
ԱՄԷ-ն ու Սաուդյան Արաբիան հայտարարել են համատեղ կրիպտոարժույթ ստեղծելու պլանների մասին՝ երկկողմ ռազմավարական գործընկերության ամրապնդման շրջանակում։ Այս մասին հայտնում է էմիրությունների WAM լրատվական գործակալությունը։ Թվային արժույթի ներդրման նպատակն անդրսահմանային վճարումները դյուրացնելու հնարավորությունն է, ինչպես նաև տեխնոլոգիաների զարգացումն ու կիբերանվտանգության ռիսկերի գնահատումը։ Շրջանառության մեջ դրվելուց հետո կրիպտոարժույթից կարող են օգտվել կենտրոնական և կոմերցիոն բանկերը։ Երկու երկրները…
Պուտինը Ալիևին բնութագրել է, որպես փորձառու և հեռատես քաղաքական գործիչ
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին ծննդյան 57-րդ տարեդարձը։ Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ հղում անելով Կրեմլի մամուլի ծառայությանը: Շնորհավորական ուղերձում Պուտինը նշել է, որ Ալիևն «իր համաքաղաքացիների շրջանում ու արտերկրում արժանի հեղինակություն է վայելում որպես փորձառու և հեռատես քաղաքական գործիչ, իր երկրի իսկական առաջնորդ»: Պուտինը բարձր է գնահատել Ալիևի ներդրումը…



