Ռաջա Նայինգոլան
Ինտերը կարող է հրաժեշտ տալ 5 ֆուտբոլիստների
Իտալական «Ինտերը» ցանկանում է ձմռան տրանսֆերային պատուհանի ընթացքում հրաժեշտ տալ իր ֆուտոբլիստներից հինգին։ Այս մասին հայտնում է Gazzetta Dello Sport-ը։ Նշվում է, որ այդ ֆուտբոլիստներն են՝ Ռաջա Նայինգոլանը, Իվան Պերիշիչը, Քրիստիան Էրիքսենը, Մատիաս Վոսինոն և Անդրեա Պինամոտին։ Ըստ աղբյուրի՝ ստացված գումարով միլանյան ակումբը փորձելու է ուղեժացնել կիսապաշտպանությունը։
Ռաջա Նայինգոլանը գոլը նվիրել է իր քաղցկեղ ունեցող կնոջը. La Gazzetta dello Sport (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ա Սերիայի 8-րդ տուրի՝ ՍՊԱԼ-ի հետ խաղում (2:0) օգնել է իր թիմին հաղթանակ տանել «Կալյարիի» կիսապաշտպան Ռաջա Նայինգոլանը՝ ֆանտաստիկ գոլի հեղինակ դառնալով: Բելգիացի ֆուտբոլիստն ընթացիկ առաջնությունում իր առաջին գոլը նվիրել է կնոջը. «Գոլս ցանկանում եմ նվիրել կնոջս, սա առանձնահատուկ պահ է նրա համար: Հիանալի խաղ էր, մենք կատարելագործվում ենք: Լավ դիրքում ենք գտնվում, պետք է…
Բարսելոնան չի ցանկանում ֆուտբոլիստներ փոխանակել Ինտերի հետ. Sky Sport Italia
«Ինտեր»-ին հետաքրքրում է իր կիսապաշտպան Ռաջա Նայինգոլանին «Բարսելոնայի» ֆուտբոլիստ Արտուրո Վիդալի հետ փոխանակելու տարբերակը: Այս մասին հաղորդում է Sky Sport Italia-ն: Ըստ աղբյուրի տեղեկությունների՝ նորանշանակ գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն հույսեր չի կապում բելգիացի ֆուտբոլիստի հետ, այս պատճառով էլ միլանյան ակուբը սկսել է ուսումնասիրել նրանից բաժանվելու հնարավոր տարբերակները: Բելգիացի կիսապաշտպանի ծառայություններն Արթուրո Վիդալի փախարեն «Բարսելոնային» առաջարկվել…



