ՌԴ նախագահ
Զախարովան Պուտինի հասցեին հնչեցված վիրավորանքները համարել է Վրաստանի դժբախտությունը
Ռուսաստանի ԱԳՆ-ն դատապարտել է վրացի հեռուստահաղորդավար Գեորգի Գաբունիայի ելույթը, ով ուղիղ եթերում հայհոյանքներ է հնչեցրել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հասցեին: Մարիա Զախարովան, պատասխանելով «Խոսում է Մոսկվան» ռադիոյի լրագրողի հարցին, նշել է. «Դա Վրաստանի դժբախտությունն է»: Հիշեցնենք, որ վրացական«Ռուսթավի 2» հեռուստաընկերության լրագրող Գիորգի Գաբունիան ուղիղ եթերում հայհոյել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին:
ՌԴ-ն նախազգուշացրել է միջուկային գործարքից կողմերից մեկի հրաժարման հետևանքների մասին
ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը մտահոգություն է հայտնել միջուկային գործարքով Իրանի կողմից իր ստանձնած պարտավորությունների կատարման շուրջ: Նա նշել է, որ ՌԴ-ն կշարունակի դիվանագիտական ջանքեր գործադրել, սակայն նախազգուշացրել է միջուկային գործարքից կողմերից մեկի հրաժարման հետևանքների մասին: Այս մասին հաղորդել է Ռիա Նովոստին: «Մենք առաջվա նման «Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի» կողմնակից ենք: Ուզում եմ հիշեցնել,…
Զելենսկին Պուտինին առաջարկել է բանակցել Ղրիմի և Դոնբասի շուրջ
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին առաջարկել հանդիպել Մինսկում և քննարկել Ղրիմի և Դոնբասի հարցը: Զելենսկին ՌԴ նախագահին դիմել է ֆեյսբուքում իր հրապարակած տեսնայութի միջոցով: «Պե՞տք է խոսել: Պետք է: Եկե՛ք քննարկենք, թե ումն է Ղրիմը և ով չկա Դոնբասում: Առաջարկում եմ բանակցություններում ընդգրկել հետևյալ խումբը՝ ես, Դուք, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, Մեծ…
Ուղիղ չվերթի վերջին ինքնաթիռը Մոսկվայից ուղևորվեց Թբիլիսի
Հուլիսի 7-ին ռուսական վերջին ինքնաթիռն է թռել Թբիլիսի, քանի որ արդեն ուժի մեջ է մտնում Ռուսաստանի և Վրաստանի միջև ավիահաղորդակցության ժամանակավոր արգելքը։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրաման էր ստորագրել, որի համաձայն ժամանակավորապեա արգելվում է ռուսական ավիաընկերություններին փոխադրումներ իրականացնել ՌԴ տարածքից Վրաստան: Այս մասին հայտնում է Интерфакс-ը Ուղիղ ավիահաղորդակցության արգելքը տարածվում է նաև վրացական ավիաընկերությունների վրա։
«Ռուսթավի 2»-ի հաղորդավարը եթերում հայհոյել է ՌԴ նախագահ Պուտինին (ՏԵՍԱՆՅՈւԹ)
«Ռուսթավի 2» հեռուստաընկերության լրագրող Գիորգի Գաբունիան ուղիղ եթերում հայհոյել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին: Գաբունիան իր հեղինակային «Պոստսկրիպտում» հաղորդման մեկնարկին սկսել է խոսել ռուսերենով, բացման խոսքում, փոխանցելով իր ողջույնը «մեծ ընկեր, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին», սկսել է հայհոյել: Լրագրողի նմանատիպ ելույթը կարճ ժամանակահատվածում մեծ աղմուկ է բարձրացրել սոցիալական ցանցերում: Վրաստանի լրագրողական էթիկայի խարտիան Գաբունիայի…
Քիչ առաջ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ խոսեցի. Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է. «Վերջին օրերին հեռախոսազրույց ունեցա ԵԱՏՄ բոլոր երկրների նախագահների հետ: Քիչ առաջ՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ խոսեցի: Բոլոր հեռախոսազրույցները վերաբերվում էին ԵԱՏՄ ընթացիկ և երկարաժամկետ օրակարգի հարցերին: Քննարկեցինք նաև ԵԱՏՄ Բարձրագույն տնտեսական խորհրդի՝ հոկտեմբերի 1-ին Երևանում կայանալիք նիստի հետ հապված հարցեր: Իհարկե, բոլոր զրույցներում անդրադարձ է…
Շոյգուն Պուտինին զեկուցել է «Լոշարիկի» վրա միջուկային կայանի տեղադրման մասին
ՌԴ ՊՆ Սերգեյ Շոյգուն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին զեկուցել է այն մասին, որ սուզանավում առկա միջուկային կայանը, որտեղ հրդեհի հետևանքով 14 նավաստիներ են զոհվել, աշխատունակ է: Այս մասին հաղորդում է Ռիա Նովոստի լրատվական գործակալությունը: Շոյգուն հայտնել է, որ սարքի վրա տեղակայված միջուկային էներգակայանը լիովին մեկուսացված է: Անձնակազմն իրականացրել է սարքի անվտանգության հետ կապված անհրաժեշտ գործողությունները,…
Ներքին շուկայի գազի սակագների բանակցությունները կապ չունեն Պուտինի այցի հետ. Բաղրամյան
Հուլիսի 3-ին Կառավարության նիստից հետո ՀԾԿՀ նախագահ Գարեգին Բաղրամյանը, լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով գազի գնին և դրա շուրջ ռուսական կողմի հետ ընթացող բանակցություններին, նշեց, որ իր կարծիքով ՌԴ կողմը պատրաստակամ է Հայաստանի հետ քննարկել գազի ներքին սակագների նվազեցման հարցը, գազի գնի շուրջ բանակցությունները ընթանում են մի քանի փուլով և այս պահին էլ ընթացքի մեջ են:…
Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Արմեն Սարգսյանին` ծննդյան օրվա առթիվ
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին ծննդյան օրվա առթիվ շնորհավորել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը: Նրա շնորհավորական ուղերձում ասվում է. «Հարգելի՛ Արմեն Վարդանի, Ընդունեք իմ սրտագին շնորհավորանքները Ձեր ծննդյան օրվա առթիվ: Բարձր ենք գնահատում Ձեր դերը մեր երկրների միջև բարեկամական ու դաշնակցային հարաբերությունների, ինչպես նաև տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցության զարգացման գործում: Անկեղծորեն մաղթում եմ Ձեզ քաջառողջություն,…
Ռուսաստանից Վրաստան չվերթները կարող են վերականգնվել միայն այդ երկրում իրավիճակի կարգավորման դեպքում
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը РБК-ին տված հարցազրույցում նշել է, որ Ռուսաստանից դեպի Վրաստան ռուսական ավիաընկերությունների չվերթները կարող են վերականգնվել միայն այդ երկրում իրավիճակի կարգավորման դեպքում: Հավելենք՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից ստորագրված հրամանագրով հուլիսի 8-ից ավիաընկերություններին արգելվել էր ՌԴ քաղաքացիներին տեղափոխել Վրաստան։
Կիբեր հարձակում՝ Պուտինի հետ ուղիղ կապի հավելվածի վրա
Ddos հարձակում է արձանագրվել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ուղիղ կապի հավելվածի վրա: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»: Այն հաջողվել է կասեցնել: Հարձակման պատճառով զանգերի հետ կապված խնդիրներ են եղել: Նշենք, որ այսօր՝ հունիսի 20-ին Պուտինի հետ ուղիղ կապ է անցկացվում։ ՌԴ նախագահը պատասխնում է իր երկրի քաղաքացիների բազմաթիվ հարցերին:
Պուտինը, Ալիևը և Ռոհանին եռակողմ հանդիպում կունենան օգոստոսին
Օգոստոսին Սոչիում նախատեսվում էանցկացնել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, Իրանի նախագահ Հասան Ռոհանիի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը: Այս մասին հայտարարել է Հյուսիսային Կովկասի հարցերով նախարար Սերգեյ Չեբոտարևը Իրանում անցկացվող «Իրանը և Հյուսիսային Կովկասը․ համագործակցության պատմությունն ու հեռանկարները» բաց համաժողովի ժամանակ։ «Այս տարվա օգոստոսին Սոչիում նախատեսված է բարձր մակարդակի հանդիպում Ռուսաստանի, Իրանի և Ադրբեջանի…
Պուտինը Չինաստանի նախագահին ծննդյան առթիվ տորթ և պաղպաղակ է նվիրել
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Չինաստանի նախագահ Սի Ցզինփինի ծնունդը և նրան նվիրել ռուսական արտադրության պաղպաղակ ու տորթ: Չինաստանի առաջնորդը շատ է հավանել նվերը: ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ Պուտինն այցելել է Չինաստանի նախագահին, որպեսզի շնորհավորի վերջինիս 66-ամյակը: Путин подарил Си помимо мороженого еще и торт https://t.co/K9IHO0Dyqh pic.twitter.com/lL5zOaS92i — Кремлевский…
Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի պետական տոնի առթիվ շնորհավորել է Վլադիմիր Պուտինին և Դմիտրի Մեդվեդևին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի Դաշնության պետական տոնի՝ Ռուսաստանի օրվա առթիվ շնորհավորական ուղերձներ է հղել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին և վարչապետ Դմիտրի Մեդվեդևին: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին հղված ուղերձում, մասնավորապես, ասված է. «Հարգելի Վլադիմիր Վլադիմիրի, Հայաստանի ժողովրդի և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ պետական տոնի` Ռուսաստանի օրվա կապակցությամբ: Այս տոնական օրը Ռուսաստանի քաղաքական…














