ՌԴ քաղաքացի
Վարդանյանն Արցախում է, որ առաջնորդի Արցախը, թե՞ ՀՀ-ում իշխանության գա. Նարեկ Այվազյան
Երկու ճշտող հարց. Ռուբեն Վարդանյանը, որ հրաժարվել է ՌԴ քաղաքացիությունից, Արցախի՞ քաղաքացիություն է ստացել, թե՞ ՀՀ-ի: Եվ երկրորդ հարցը. Վարդանյանը Արցախում ու՞մ կարծիքն է առաջ մղում՝ ղարաբաղյան կլանի՞, Կրեմլի՞, ՀՀ իշխանությունների, ա՞յլ, թե՞ Արցախի ժողովրդի: Արցախում և ՀՀ-ում նույնպես չունի ժողովրդի ձայնը, հետևաբար բացառենք, որ ներկայացնում է հայ ժողովրդին լեգիտիմ և ընդգրկուն իմաստով, մնում է…
ՌԴ քաղաքացին խոշոր չափի թմրամիջոց ձեռք բերելու, պահելու, ԵԱՏՄ սահմանն անցկացնելու համար կալանավորվել է
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տարածքում կատարված հանցագործությունների քննության բաժնում կատարված գործողությունների արդյունքում պարզվել են ՌԴ քաղաքացու կողմից առանց իրացնելու նպատակի առանձնապես խոշոր չափերով թմրամիջոց ապօրինի ձեռք բերելու և պահելու դեպքի հանգամանքները: ՔԿ լրատվական ծառայությունից հայտնում են, որ քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ ՌԴ քաղաքացին, առանց իրացնելու նպատակի ապօրինի…
Ռուսաստանի կողմից հետախուզվող ՌԴ քաղաքացին ներկայացել է Արտաշատի ոստիկանական բաժանմունք
Ոստիկանության Արտաշատի բաժնի ՔՀԲ ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ մայիսի 6-ին, ժամը 12.30-ին, Արտաշատի բաժին է ներկայացել ՌԴ քաղաքացի Վերա Մ.-ն, որը ՌԴ Կրասնոկամենսկի քաղաքի ոստիկանության կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 158-րդ հոդվածի (Գողությունը) մեղադրանքով: Խափանման միջոցը՝ ստորագրություն: Հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին և Արարատի մարզի դատախազությանը:
Ձնահյուսի հետևանքով Վրաստանում ՌԴ քաղաքացի է մահացել
Վրաստանի փրկարար ծառայության աշխատակիցները Գուդաուրի լեռնադահուկային հանգստավայրի տարածքում ՌԴ քաղաքացու դի են հայտնաբերել: Այս մասին գրում է ria.ru-ն։ Աղբյուրի փոխանցմամբ՝ կինը ձնահյուսի տակ է ընկել: Վրացական կողմից հայտնել են, որ կնոջ ինքնությունը պարզվել է: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ռուս զբոսաշրջիկների խումբը Գուդաուրիում ձնահյուսի տակ է ընկել: Զբոսաշրջիկները դահուկ են վարել արգելված տարածքում, ինչի…
ՌԴ-ում կներդրվի երկքաղաքացիություն ունենալու հնարավորությունը
ՌԴ իշխանությունները մտադիր են չեղարկել այն նորմը, որով օտարերկրացիները ՌԴ քաղաքացիություն ստանալու նպատակով պարտավորվում են հրաժարվել իրենց երկրի քաղաքացիությունից։ Այս մասին տեղեկացնում է կառավարության մամլո ծառայությանը։ Օրենսդրական համապատասխան փոփոխություններ կիրականացվեն «Քաղաքացիության մասին» ՌԴ օրենքում։ «Փոփոխությունների իրականացման աշխատանքները եզրափակիչ փուլում են»,-նշված է հաղորդագրության մեջ։ Պետդումայի փոխխոսնակ Պյոտր Տոլստոյը հայտնել է, որ օրենսդրական նախագիծը դեռևս չի ուղարկվել…
Հայտնաբերված ՌԴ քաղաքացին հետախուզվում էր թրաֆիքինգի մեղադրանքով
Հունիսի 5-ին, ժամը 19.30-ին, «Հետախուզում-2019» օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում Բագրատաշենի սահմանապահ վերահսկողության բաժնից ոստիկանության Բագրատաշենի բաժանմունք բերման է ենթարկվել ՌԴ 41-ամյա քաղաքացի Սերգեյ Չ.-ն, որը 2018թ հունիսի 27-ից հետախուզվում էր ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի կողմից՝ ՀՀ քրեական օրենսգրքի 132 հոդվածի (մարդու թրաֆիքինգը կամ շահագործումը) 2-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից։
Հետախուզվող ՌԴ քաղաքացին հայտնաբերվեց Արզնիում
«Հետախուզում-2019» օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում ոստիկանության ՔՀԳ վարչությունում ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելով, ոստիկանության Կոտայքի բաժնի և Բյուրեղավանի բաժանմունքի քրեական հետախույզների հետ համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում հունիսի 4-ին, ժամը 09.30-ին, Կոտայքի մարզի Արզնի գյուղից ոստիկանության Կոտայքի բաժին բերման է ենթարկվել ՌԴ քաղաքացի Պյոտր Մ.-ն, որը ՌԴ ՆԳՆ Կրասնոդար քաղաքի Կենտրոնական բաժնի կողմից 2014թ. դեկտեմբերի 11-ից հետախուզվում է…
Արագածոտնում 20 տոննա սոխով բարձված բեռնատարը շրջվել է՝ հայտնվելով ձորում
Մարտի 2-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցվել Արագածոտնի մարզում։ Ժամը 15:40-ի սահմաններում Ռուսաստանի Դաշնության քաղաքացի 60-ամյա Բորիս Կուպեևը Volvo 240 մակնիշի բեռնատարով Երևան-Վանաձոր ավտոճանապարհի 44-րդ կմ հատվածում՝ Օհանվան գյուղի վարչական տարածքում՝ Երևան ընթանալիս, դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և գլխիվայր շրջվելով՝ հայտնվել ձորակում: Վարորդը մարմնականն վնասվածքներով տեղափոխվել է Աշտարակի բժշկական կենտրոն: Մեքենան բարձած է…
Միքայել Հարությունյանը հանդիսանում է ՌԴ քաղաքացի
tert.am-գրում է՝ Հատուկ քննչական ծառայությունն ստացել է Ռուսաստանի Դաշնության պատասխանն այն մասին, որ «Մարտի 1»-ի գործով մեղադրյալ, 2008-ին Հայաստանի պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանը հանդիսանում է ՌԴ քաղաքացի։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՔԾ խոսնակ Մարինա Օհանջանյանը: Հարցին, թե երբվանից է Միքայել Հարությունյանը հանդիսացել ՌԴ քաղաքացի, Օհանջանյանն ասաց. «Լրացուցիչ հարցում է ուղարկվել ՌԴ՝ պարզելու, թե…
Էլեկտրոնային սարքավորման միջոցով փորձ է կատարվել բանկոմատներից հափշտակել խոշոր չափերի գումար
Hetq.am-ի փոխանցմամբ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով իրականացված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում բավարար ապացույցներ են ձեռք բերվել առ այն, որ էլեկտրոնային սարքավորման միջոցով փորձ է կատարվել Երևանում գործող տարբեր բանկոմատներից առանձնապես խոշոր չափերի գումար հափշտակել։ Պարզվել է հափշտակության փորձ կատարելու մեխանիզմը, առերևույթ հանցագործություն կատարած երկու անձի ինքնությունը, հստակեցվել նրանցից յուրաքանչյուրի…