Ռուսաստանի կողմից հետախուզվող ՌԴ քաղաքացին ներկայացել է Արտաշատի ոստիկանական բաժանմունք

Ամենադիտվածներ

Որոշ ոստիկանական հենակետերում կոռուպցիոն ռիսկեր կան․ Դատախազություն

Ոստիկանության Արտաշատի բաժնի ՔՀԲ ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ մայիսի 6-ին, ժամը 12.30-ին, Արտաշատի բաժին է ներկայացել ՌԴ քաղաքացի Վերա Մ.-ն, որը ՌԴ Կրասնոկամենսկի քաղաքի ոստիկանության կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 158-րդ հոդվածի (Գողությունը) մեղադրանքով:

Խափանման միջոցը՝ ստորագրություն:

Հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին և Արարատի մարզի դատախազությանը:

|
Հրապարակող:Ազատ TV Խմբագրություն

Ամենաթարմ