Ռեյմս

  • Օգոստոսի 29-ին Արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին կարող է նորամուտը նշել ՊՍԺ-ի կազմում: Նա հայտավորվել է Ֆրանսիայի առաջնության կայանալիք 4-րդ տուրում՝ «Ռեյմս»-ՊՍԺ խաղում: Լեգենդար հարձակվողը ՊՍԺ-ի կազմում հանդես է գալիս 30 համարի ներքո: Նշենք, որ «Ռեյմս»-ՊՍԺ հանդիպումը տեղի կունենա օգոստոսի 29-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով ժամը 22։45-ին։

    Լիոնել Մեսսին հայտավորվել է ՊՍԺ-ի առաջիկա խաղին
  • ՊՍԺ-ի աստղային նորեկ Լիոնել Մեսսին օգոստոսի 29-ին կնշի իր նորամուտը թիմում՝ Լիգա-1-ի շրջանակներում խաղալով «Ռեյմսի» դեմ։ Այս մասին հայտնում է L’Equipe-ն։ Նշվում է, որ Մեսսին արդեն իսկ վերադարձել է «Բարսելոնայից», որպեսզի նախապատրաստվի առաջիկա խաղին։

    Ե՞րբ է Մեսսին նշելու նորամուտը ՊՍԺ-ում
  • «Միլանը» սկսել է փոխարինող փնտրել թիմի դարպասապահ Ջանլուիջի Դոնարումայի համար, ով ՊՍԺ-ի տրանսֆերային թիրախներից է հանդիսանում։ Tuttosport-ի հաղորդմամբ՝ միլանյան ակումբը կփորձի ձեռք բերել «Ռեյմսի» դարպասապահ Պրեդրագ Ռայկովիչին, եթե Դոնարուման հեռանա։ Նշենք, որ Դոնարումայի պայմանագիրը «Միլանի» հետ ավարտվում է 2021 թվականին։  

    Ո՞վ կարող է լինել Միլանի դարպասապահը, եթե Դոնարուման հեռանա
  • Ֆրանսիական «Ռեյմս» ակումբի 60-ամյա բժիշկ Բերնար Գոնսալեսը ինքնասպանություն է գործել։ Բժիշկի մոտ կորոնավիրուս էր ախտորոշվել և նա գտնվում էր ինքնամեկուսացման մեջ։ Գոնսալեսը ինքնասպանությունից առաջ գրված նամակում բացատրել է իր այդ արարքի դրդապատճառները։ Սակայն նամակի բովանդակությունից խոսել Ռեյմսի քաղաքապետը հրաժարվել է։ Հիշեցնենք, որ կորոնավիրուսով վարակվածների թիվը Ֆրանսիայում հասել է 90.000-ի: Աղբյուը՝ Le Parisien․

    Ռեյմս ակումբի` կորոնավիրուսով հիվանդ բժիշկը ինքնասպան է եղել
  • Երեկ՝ սեպտեմբերի 25-ին, ՊՍԺ-ն Ֆրանսիայի Լիգա 1-ի 7-րդ տուրի շրջանակներում ընդունեց «Ռեյմսին»։ Առաջին կեսի 29-րդ րոպեին հյուրերին առաջ մղեց թիմի կիսապաշտպան Ասան Կամարան։ Առաջին կեսում ու 2-րդ կեսին հիմնական ժամանակում այլևս գոլեր չգրանցվեցին։ Հանդիպման վերջակետը դրվեց մրցավարի ավելացրած 4-րդ րոպեին․ «Ռեյմսի» հարձակվող Բուլաե Դիան հաշիվը դարձրեց 0-2։ Չնայած պարտությանը՝ ՊՍԺ-ն շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը։

    Լիգա 1. ՊՍԺ-ն սեփական հարկի տակ չոր հաշվով պարտվեց (ՏԵՍԱՆՅՈւԹ)
  • «Ռեյմսի» պատանեկան թիմի նախկին կիսապաշտպան Մոհամեդ Սավանը երեկ` փետրվարի 13-ին, հեռացել է կյանքից, հայտնում է ֆրանսիական ակումբի պաշտոնական կայքը: Միջադեպը տեղի է ունեցել խաղի ընթացքում, որին մասնակցել է 15-ամյա ֆուտբոլիստը: Սավանի մոտ սրտի կանգ է գրանցվել ու բժիշկներին չի հաջողվել փրկել նրա կյանքը: «Ակումբը խորապես վշտացած է տեղի ունեցածից: Մեր մտքերը հիմա Սավանի ընտանիքի հետ…

    Ռեյմսի 15-ամյա ֆուտբոլիստը մահացել է սրտի կանգի պատճառով