Ռեյմսի 15-ամյա ֆուտբոլիստը մահացել է սրտի կանգի պատճառով

Ամենադիտվածներ

wire-7488420-1544963867-140_634x464

«Ռեյմսի» պատանեկան թիմի նախկին կիսապաշտպան Մոհամեդ Սավանը երեկ` փետրվարի 13-ին, հեռացել է կյանքից, հայտնում է ֆրանսիական ակումբի պաշտոնական կայքը:

Միջադեպը տեղի է ունեցել խաղի ընթացքում, որին մասնակցել է 15-ամյա ֆուտբոլիստը:

Սավանի մոտ սրտի կանգ է գրանցվել ու բժիշկներին չի հաջողվել փրկել նրա կյանքը:

«Ակումբը խորապես վշտացած է տեղի ունեցածից: Մեր մտքերը հիմա Սավանի ընտանիքի հետ են»,- ասվում է «Ռեյմսի» տարածած հաղորդագրության մեջ:

Հաղորդում է armsport.am-ը։

|
Հրապարակող:Ազատ TV Խմբագրություն

Ամենաթարմ