Ռիգա

  • Լատվիան Ուկրաինային է փոխանցել զրահափոխադրիչներ և զրահամեքենաներ

    Լատվիան Ուկրաինային է փոխանցել զրահափոխադրիչներ և զրահամեքենաներ

    Լատվիան Ուկրաինային է փոխանցել 21 Patria 6×6 զրահափոխադրիչներ՝ Ռիգայի Ադազի ռազմաբազայում։ Ուկրաինայի պաշտպանության նախարար Դենիս Շմիգալը նշել է, որ մեքենաներն անմիջապես կմտնեն Հատուկ գործողությունների ուժերի սպառազինության մեջ։

  • Էդգար Բաբայանի Ռիգան 7 գնդակ է ուղարկել մրցակցի դարպասը (ՏԵՍԱՆՅՈւԹ)

    Էդգար Բաբայանի Ռիգան 7 գնդակ է ուղարկել մրցակցի դարպասը (ՏԵՍԱՆՅՈւԹ)

    Լատվիայի Բարձրագույն լիգայի հետաձգված 7-րդ տուրի իրենց հանդիպումն անցկացրեցին «Ռիգան» ու մրցաշարի նորեկ «Նոա Ուրմալան»։ Խաղում գրանցվեց գերխոշոր հաշիվ՝ 7-0 հօգուտ ֆավորիտ «Ռիգայի», որի կազմում է հանդես գալիս նաև հայազգի Էդգար Բաբայանը։ Նրան հաջողվեց նաև գոլի հեղինակ դառնալ այս հանդիպումում։ «Ռիգան» հաղթանակից հետո զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 3-րդ հորիզոնականը՝ 25 միավորով ու առաջատարներից հետ է…

  • Հայ աղջնակը Լատվիայի շախմատի Մ14 առաջնության չեմպիոն

    Հայ աղջնակը Լատվիայի շախմատի Մ14 առաջնության չեմպիոն

    Ռիգայում տեղի ունեցան Լատվիայի պատանեկան առաջնությունները, հայտնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքից։ Նշվում է, որ մինչև 14 տարեկան աղջիկների մրցաշարում հիանալի հաջողության հասավ մեր հայրենակցուհի Ագնեսսա Տեր-Ավետիսյանը, ով 8 հնարավորից վաստակեց 7,5 միավոր և հռչակվեց 2020 թվականի Լատվիայի մինչև 14 տարեկան աղջիկների չեմպիոն: Ըստ աղբյուրի՝ Տեր-Ավետիսյանը հանդիսանում է Վահագն Խաչատրյանի սանը:

  • Հրայր Թովմասյանը աշխատանքային այցով կմեկնի Ռիգա

    Հրայր Թովմասյանը աշխատանքային այցով կմեկնի Ռիգա

    Լատվիայի Հանրապետության սահմանադրական դատարանի նախագահ տիկին Ինետա Զիեմելեի հրավերով Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի 27-30-ը աշխատանքային այցով լինելու է Ռիգայում: ՍԴ մամուլի ծառայությունից հայտնում են, որ այցի շրջանակներում նախատեսվում են երկու պետությունների սահմանադրական դատարաննների մասնագիտական թեմատիկ քննարկումներ նվիրված սահմանադրական արդարադատության ոլորտի մի շարք հրատապ և երկկողմանի հետաքրքրություն ներկայացնող հիմնահարցերին, ինչպես…

  • Սլավիկ Հայրապետյանի առաջին մեկնարկը գեղասահքի մրցաշրջանում

    Սլավիկ Հայրապետյանի առաջին մեկնարկը գեղասահքի մրցաշրջանում

    Հայաստանի առաջատար գեղասահորդ Սլավիկ Հայրապետյանը պայքարի մեջ է մտել Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում ընթացող Volvo Open Cup 2019 միջազգային մրցաշարում: Կարճ ծրագրում 23-ամյա գեղասահորդը գրանցել է 51.22 միավոր և հայտնվել 13-րդ տեղում: Տղամարդկանց մենասահքում հանդես են գալիս 16 մարզիկներ: Հիշեցնենք, որ սա Սլավիկ Հայրապետյանի առաջին մեկնարկն էր նոր մրցաշրջանում: Volvo Open Cup-ն անցկացվում է 40-րդ անգամ:…

  • Գեղասահորդ Սլավիկ Հայրապետյանի առաջին մեկնարկը՝ Ռիգայում

    Գեղասահորդ Սլավիկ Հայրապետյանի առաջին մեկնարկը՝ Ռիգայում

    Հայաստանի առաջատար գեղասահորդ Սլավիկ Հայրապետյանը կմասնակցի նոյեմբերի 5-10-ը Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում անցկացվելիք Volvo Open Cup 2019 միջազգային մրցաշարին: Տղամարդկանց մենասահքում հանդես կգան 17 մարզիկներ: Կարճ ծրագրի մրցումը տեղի կունենա նոյեմբերի 7-ին: Դա 23-ամյա Հայրապետյանի առաջին մեկնարկը կլինի նոր մրցաշրջանում: Volvo Open Cup-ը կանցկացվի 40-րդ անգամ: Այս մասին տեղեկացնում են ՀԱՕԿ պաշտոնական կայքից։  

  • Արայիկ Հարությունյանն ընդունել է հաղթանակով վերադարձած հայ դաշնակահարներին

    Արայիկ Հարությունյանն ընդունել է հաղթանակով վերադարձած հայ դաշնակահարներին

    ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն այսօր ընդունել է Ռիգայի երիտասարդ դաշնակահարների 8-րդ միջազգային մրցույթի հաղթողներին: Հանդիպմանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Արայիկ Խզմալյանը: Հոկտեմբերի 12-ից 15-ը Ռիգայում տեղի ունեցած դաշնակահարների միջազգային մրցույթին մասնակցել են ՀՀ և Արցախի երիտասարդ տաղանդավոր երաժիշտ-կատարողների զարգացման նպատակային ծրագրի անդամներ, Պ. Չայկովսկու անվան երաժշտական դպրոցի սաներ…

  • AirBaltic ավիաընկերությունը չվերթեր կիրականացնի Երևան-Ռիգա-Երևան երթուղով

    AirBaltic ավիաընկերությունը չվերթեր կիրականացնի Երևան-Ռիգա-Երևան երթուղով

    «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲ ընկերության և լատվիական airBaltic ավիաընկերության ղեկավարության միջև տեղի ունեցած երկկողմանի երկարատև բանակցությունների արդյունքում կվերականգնվի Հայաստանի և Լատվիայի միջև ուղիղ օդային կապը: Երևան-Ռիգա-Երևան երթուղով չվերթերը կմեկնարկեն 2020 թվականի մայիսից, որոնք կիրականացվեն շաբաթական երկու չվերթ հաճախականությամբ: AirBaltic ավիաընկերությունը չվերթերը կիրականացնի նոր Airbus A220-300 տիպի օդանավով:

  • Հանդիպում՝ Լատվիայի Սաեյմայի խոսնակի և Լատվիա -Հայաստան բարեկամական խմբի հետ (ՏԵՍԱՆՅՈւԹ)

    Հանդիպում՝ Լատվիայի Սաեյմայի խոսնակի և Լատվիա -Հայաստան բարեկամական խմբի հետ (ՏԵՍԱՆՅՈւԹ)

    Սեպտեմբերի 18-ին պաշտոնական այցով Ռիգայում գտնվող Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպում ունեցավ Լատվիայի խորհրդարանի խոսնակ Ինարա Մուրնիեցեի հետ։ Ընդգծելով խորհրդարանական դիվանագիտության առանձնահատուկ դերակատարությունը՝ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը և Լատվիայի Սաեյմայի խոսնակը գոհունակություն հայտնեցին խորհրդարանական մակարդակով հայ-լատվիական ակտիվ համագործակցության և փոխայցելությունների կապակցությամբ՝ կարևորելով տարբեր մակարդակներում կանոնավոր երկխոսությունը։ Այդ առնչությամբ նախարար Մնացականյանը համոզմունք հայտնեց, որ…

  • Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Լատվիայի նախագահին

    Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Լատվիայի նախագահին

    Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մնացականյանի գլխավորած պատվիրակությունը սեպտեմբերի 17-ին այցելեց Ռիգայի ամրոց, որտեղ նրանց ընդունել է Լատվիայի նախագահ Էգիլս Լևիթսը։ Նախարար Մնացականյանը շնորհավորել է Էգիլս Լևիթսին վերջերս նախագահի պաշտոնը ստանձնելու առթիվ և նրան փոխանցել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի շնորհավորանքներն ու բարեմաղթանքները։ Անդրադառնալով Հայաստանի և Լատվիայի միջև հարաբերությունների ներկայիս մակարդակին՝ Զոհրաբ Մնացականյանը և Էգիլս Լևիթսը…

  • Արման Միքայելյանը՝ Ռիգայի մրցաշարի երրորդ մրցանակակիր

    Արման Միքայելյանը՝ Ռիգայի մրցաշարի երրորդ մրցանակակիր

    Լատվիայում ավարտվեց Ռիգայի տեխնիկական համալսարանի գավաթի խաղարկությունը, որին այս տարի մասնակցում էին 39 երկրների 275 շախմատիստներ, այդ թվում՝ 30 գրոսմայստեր: Մրցաշարի մասնակիցների թվում էին գրոսմայստերներ Ռոբերտ Հովհաննիսյանը և Արման Միքայելյանը: Մեր մասնակիցներից հաջող հանդես եկավ Արման Միքայելյանը, ով 9 հնարավորից վաստակեց 7 միավոր և գրավեց 3-րդ հորիզոնականը: Միքայելյանը միայն կես միավոր զիջեղ մրցաշարի հաղթող Իգոր…

  • Դեսպան Տիգրան Մկրտչյանի հանդիպումները Լատվիայի խորհրդարանում

    Դեսպան Տիգրան Մկրտչյանի հանդիպումները Լատվիայի խորհրդարանում

    Աշխատանքային այցով Ռիգայում գտնվող Լատվիայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը (նստավայրը՝ Վիլնյուս) երկրի խորհրդարանում մի շարք հանդիպումներ ունեցավ Լատվիայի Սաեյմայի պատգամավորների հետ: Կոալիցիոն կառավարության մաս կազմող “KPV LV” կուսակցության պատգամավոր, Լատվիայի խորհրդարանի հանրային ծախսերի և աուդիտի հանձնաժողովի նախագահ Կասպարս Գիրգենսի (Kaspars Girgens) հետ հանդիպման ընթացքում քննարկվեցին երկու երկրների խորհրդարանների վերահսկողական մարմինների միջև կապերի ձևավորման և փորձի…

  • Կոմիտասի 150-ամյակին և Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ են անցկացվել Ռիգայում

    Կոմիտասի 150-ամյակին և Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ են անցկացվել Ռիգայում

    Ռիգայի հեղինակավոր «Սևագլուխների տանը» Լատվիայում ՀՀ դեսպանության կազմակերպմամբ ապրիլի 22-ին տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցին և Կոմիտասի 150-ամյակին նվիրած միջոցառում, որի ընթացքում համերգային հատուկ ծրագրով հանդես եկան ՀՀ ժողովրդական արտիստ, օպերային երգչուհի Հասմիկ Պապյանը և դաշնակահարուհի️, Արամ Խաչատրյանի թանգարանի տնօրեն Արմինե Գրիգորյանը։ Ինչպես տեղեկանում ենք ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ…

  • ՖԱԼ-ի Գավաթ. Փյունիկի անհաջող ելույթները շարունակվում են

    ՖԱԼ-ի Գավաթ. Փյունիկի անհաջող ելույթները շարունակվում են

    Այս օրերին Կիպրոսում կայանում է ՖԱԼ-ի Գավաթի խաղարկությունը: Այսօր 9-12-րդ տեղերի համար պայքարում «Փյունիկը» մրցել է «Ռիգայի» հետ: Անդրեյ Տալալաևի ֆուտբոլիստները պարտություն են կրել 1:4 հաշվով: Երևանյան ակումբի կազմում միակ գոլը խփել է Արթուր Միրանյանը: Հավելենք, որ հանդիպման 66-րդ րոպեին Դենիս Տալալայը կարմիր քարտ է ստացել ու իր թիմին թողել 10 ֆուտբոլիստով: Հաղորդում է armsport.am-ը։

  • Ռիգայում չեղարկել են Սուրբ Մկրտության լողը

    Ռիգայում չեղարկել են Սուրբ Մկրտության լողը

    Տիրոջ մկրտության տոնի լողը Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում չեղարկվել է: Լենտա.ռու-ի հաղորդմամբ, ուղղափառ եկեղեցու մամուլի ծառայույունից հայտնել են, որ ավանդական լողը չեղարկվել է եղանակային պայմանների պատճառով, մարդկանց անվտանգությունն ապահովելու համար: Դաուգավա գետի վրա սկսվել է սառույցի մասնակի շարժը, որի հետևանքով վնասվել են սուզվելու համար նախատեսված կառուցվածքները: Այդուհանդերձ Դաուգավայի ջուրը կօրհնվի: Հունվարի 19-ին ուղղափառ քրիստոնյաները նշում են…