Լատվիան Ուկրաինային է փոխանցել զրահափոխադրիչներ և զրահամեքենաներ

Ամենադիտվածներ

Patria_6x6-Latvian

Լատվիան Ուկրաինային է փոխանցել 21 Patria 6×6 զրահափոխադրիչներ՝ Ռիգայի Ադազի ռազմաբազայում։ Ուկրաինայի պաշտպանության նախարար Դենիս Շմիգալը նշել է, որ մեքենաներն անմիջապես կմտնեն Հատուկ գործողությունների ուժերի սպառազինության մեջ։ Լատվիան նաև տրամադրել է 12 CVR(T) մարտական հետախուզական մեքենա՝ ռազմական օգնության փաթեթի շրջանակում։ Ընդհանուր առմամբ, Ուկրաինան 2025 թվականին ստացել է խոստացված 42 զրահամեքենաները։

|
Խմբագրական ներդրում:Ազատ TV Խմբագրություն
|
Հրատարակիչ:Ազատ TV

Ամենաթարմ