Ռիվեր Փլեյթ

  • Արգենտինական «Ռիվեր Փլեյթը» արդեն 36-րդ անգամ նվաճեց Արգենտինայի չեմպիոնի տիտղոսը։ Այս մասին տեղեկանում ենք ակումբի մամուլի ծառայությունից։ Առաջնության 22-րդ տուրում «Ռիվեր Փլեյթը» հաղթեց «Ռասինգ Ավելյանեդային» ու 12 առաջնությունից 3 տուր առաջ 12 միավորով առաջ անցավ իրեն հետապնդող մրցակցից՝ ապահովելով չեմպիոնությունը։ Նշենք, որ Բուենոս-Այրեսը ներկայացնող ակումբը ռեկորդակիր է չեմպիոնությունների թվում։ ¡¡FESTEJÁ CAMPEÓN!! ⚪️🔴⚪️#RiverCampeón3G 🏆 pic.twitter.com/XZmFHy4Plu —…

    Ռիվեր Փլեյթը՝ Արգենտինայի չեմպիոն (ՏԵՍԱՆՅՈւԹ)
  • Հայաստանի հավաքականի հարձակվող Նորբերտո Բրիասկո Բալեկյանը հայտնվել է մի շարք հայտնի ակումբների ուշադրության կենտրոնում։ Տեղեկություններ էին տարածվել, որ Բալեկյանով հետաքրքրված է իսպանական «Լաս Պալմասը», որը ներկայացնում է Սեգունդան։ Սակայն, ըստ Quemeros del Sur Radio-ի տվյալների, հայ ֆուտբոլիստը մերժել է այդ առաջարկը։ Նշվում է, որ Բալեկյանով հետաքրքրված են նաև «Բոկա Խունիորսն» ու «Ռիվեր Փլեյթը»։

    Բալեկյանը մերժեց իսպանական ակումբի առաջարկը
  • «Յուվենտուսի» հարձակվող Գոնսալո Իգուաինը հայտնել է «Ռիվեր Փլեյթ» տեղափոխվելու մտադրության մասին։ «Այդ ակումբը մեծ դեր է խաղացել իմ կարիերայում: Նրանք ինձ հնարավորություն տվեցին ցույց տալ իմ լավագույն որակները: Գալյարդոյի գլխավորոած թիմը հարձակվողական ֆուտբոլ է ցուցադրում, ինչը գրավում է ցանկացած հարձակվողի: Ես «Յուվենտուսի» ֆուտբոլիստ եմ և նվիրված եմ այս ակումբին, բայց Արգենտինա վերադառնալու մասին հաճախ եմ…

    Արգենտինա վերադառնալու մասին հաճախ եմ մտածում․ Իգուաին
  • Արգենտինական «Ռիվեր Փլեյթ» ակումբի ուշադրության կենտրոնում է հայտնվել «Բարսելոնայի» ուրուգվայցի ֆուտբոլիստ Լուիս Սուարեսը։ Don Balon-ի հաղորդմամբ՝ տեղափոխությունը կարող է կայանալ այս ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում, եթե կատալոնական ակումբին հաջողվի ձեռք բերել «Ինտերի» հարձակվող Լաուտարո Մարտինեսին։ Նշվում է, որ արգենտինական ակումբը հետաքրքված է նաև Ռադամել Ֆալկաոյի ծառայություններով, ով հանդես է գալիս «Գալաթասարայում»։

    Ամռանը Սուարեսը կարող է տեղափոխվել Արգենտինա
  • Լիբերտադորեսի Գավաթի եզրափակչի՝ «Ֆլամենգոյի» և «Ռիվեր Փլեյթի» միջև նախատեսված խաղը տեղի չի ունենա Չիլիի մայրաքաղաք Սանտյագոյում: Եզրափակչի անցկացման վայրը տեղափոխվել է Պերուի մայրաքաղաք Լիմա: Հանդիպման անցկացման օրը, ինչպես որ ենթադրվում էր չի փոխվել, այն կկայանա նոյեմբերի 23-ին: Այս որոշումը կայացվել է անվտանգության նկատառումներից ելնելով՝ հաշվի առնելով Չիլիում ահագնացող անկարգությունները: Չիլիում մի քանի աբաթից ավել է…

    Լիբերտադորեսի Գավաթի եզրափակչի անցկացման վայրը փոխվել է
  • Արգենտինահայ համայնքը խստորեն դատապարտում է «Թուրքական ավիաուղիներ» (Turkish airlines) ընկերության հովանավորչությունը արգենտինական առաջատար թիմերից մեկի՝ Ռիվեր Փլեյթին։ Այսուհետ արգենտինական ակումբի մարզաշապիկի վրա լինելու է թուրքական ընկերության լոգոն և «Turkish Airlines» գրությունը։ Պայմանագիրը կնքվել է 3 տարով։ Հարցի շուրջ խոսել է Արգենտինայում հայկական համայնքի կազմակերպություններից մեկի անդամ Էդուարդո Կոստանյանը։ Նա նշել է, որ դրանով Թուրքիան փորձում…

    Արգենտինահայերը պահանջում են, որ Ռիվեր Փլեյթը հրաժարվի Turkish Airlines-ից
  • Լիբերտադորեսի Գավաթի խաղարկության եզրափակչի պատասխան հանդիպումը «Ռիվեր Փլեյթի» և «Բոկա Խունիորսի» միջև չի կայանա Արգենտինայում: Ինչպես հայտնում է BBC-ն, դեռևս հստակ որոշված չէ, թե որտեղ է կայանալու հանդիպումը: Նախատեսվում է այն անցկացնել դեկտեմբերի 8-ին կամ 9-ին: CONMEBOL-ը ցանկանում է հանդիպման անցկացումը կազմակերպել «որքան հնարավոր է շուտ»:

    «Ռիվեր Փլեյթ» և «Բոկա Խունիորս» խաղը չի կայանա