ռմբակոծություն
Թրամփը «քննարկում է» պատժամիջոցներ Ռուսաստանի դեմ՝ Ուկրաինայի լայնածավալ ռմբակոծությունից հետո
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել է նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ՝ Ուկրաինայի դեմ վերջին խոշոր հարձակումների ֆոնին։ Իմացե՛ք ավելին լարվածության սրման և միջազգային դիվանագիտական ջանքերի մասին։
Օրեր շարունակ ռմբակոծվող Մարիուպոլը՝ թռչնի թռիչքի բարձրությունից (ԼՈւՍԱՆԿԱՐ)
Ուկարինայի Մարիուպոլ քաղաքը օրեր շարունակ գտնվում է ռմբակոծության տակ։ Քաղաքում բազմաթիվ են ավերածությունները, տուժածներն ու զոհերը։ Այս մասին հայտնում է korrespondent-ը։ Այսօր ցուցադրվել է քաղաքը՝ թռչնի թռիչքի բարձրությունից։ Նշենք, որ 2 օր է արդեն, ինչ չի հաջողվում իրականացնել քաղաքի բնակիչների տարհանումը։
Օդեսայում ռմբակոծության հետևանքով 6 մարդ է զոհվել, 19 հոգի անհետ կորած է
Ռուսաստանի իրականացրած ռմբակոծման հետևանքով միայն Օդեսայի Պոդոլսկ քաղաքում արդեն կա 6 զոհ, 7 վիրավոր ու 19 անհետ կորած։ Այս մասին հայտնում է Ուկրաինայի ներքին գործերի նախարարությունը։ Նշվում է նաև Մարիոպոլում, Պրեոբրաժենկայում, ինչպես նաև Բրովարսկոյ թիվ 161 զինվորական ավանում մեկական զոհի մասին։ Կան նաև տվյալներ 10-ից ավել վիրավորների մասին։ Տվյալները ճշգրտվում են։
Գիշերը Մարտունու վրա կիրառվել է ռազմական ավիացիա․ ԱԻՊԾ
Հոկտեմբերի 31-ի լույս նոյեմբերի 1-ի գիշերն անհանգիստ է եղել Արցախի Մարտունի քաղաքում և հարակից բնակավայրերում։ Քաղաքի վրա կիրառվել է ռազմական ավիացիա։ Ռմբակոծության հետևանքով կան բազմաթիվ ավերածություններ։ Մարտունու ուղղությամբ թշնամու վայրագությունը վերսկսվել է նաև լուսաբացին։ Գիշերը հրետակոծվել են Ասկերանի վերին ենթաշրջանի գյուղերը։ Գրադ և սմերչ կայանքներից թշնամին կրակ է բացել Ավետարանոց և Սզնեք համայնքների ուղղությամբ։ Քաղաքացիական…
Ռմբակոծությունից հետո վիրավորված 2-ամյա Արծվիկը վիրահատվել է. կյանքին վտանգ չի սպառնում
«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի մամուլի խոսնակ Գևորգ Դերձյանը գրառում է կատարել Facebook-ում, որում ասվում է. «Մարտունի քաղաքում ծանր ռմբակոծությունից հետո վիրավորված 2-ամյա Արծվիկը Երևանի «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում վիրահատվել է: Գլխի շրջանում կատարված բարդ վիրահատությունն անցել է լավ, երեխայի կյանքին վտանգ չի սպառնում: Ունի վնասվածքներ նաև վերջույթներում, գտնվում է բժիշկների ու անձնակազմի խիստ հսկողության տակ։ Ռմբակոծության հետևանքով…
Ստեփանակերտում հայտնաբերվել է թուրքական և իսրայելական արտադրության շուրջ 673 ռումբ
ԱՀ ԱԻ պետական ծառայության փրկարար ուժերի վարչության սակրավորական խմբերը շարունակում են չպայթած ռումբերի և ականների որոնման, միաժամանակ դրանց վնասազերծման աշխատանքները։ Միայն Ստեփանակերտում արդեն հայտնաբերվել են թուրքական և իսրայելական արտադրության հրթիռային, հարվածային և կասետային շուրջ 673 ռումբ։ Ծառայության տնօրեն գնդապետ Կարեն Սարգսյանի հանձնարարականով` չպայթած զենք-զինամթերքը սակրավորները տեղափոխել են մայրաքաղաքից դուրս` անվտանգ վայր և ոչնչացրել։ Գործընթացը լուսաբանել…
ԵԱՀԿ-ում տարածվել է Արցախի բնակիչների նկատմամբ Ադրբեջանի վայրագությունների վերաբերյալ ՄԻՊ միջանկյալ զեկույցը
Հոկտեմբերի 11-ին ԵԱՀԿ-ում տարածվել է Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի կողմից պատրաստված` Արցախի բնակչության նկատմամբ Ադրբեջանի վայրագությունների վերաբերյալ երկրորդ միջանկյալ զեկույցը։ Այս մասին հայտնում են Արցախի Արտաքին գործերի նախարարությունից: https://www.facebook.com/mfankr/posts/3474238725966663
Ռմբակոծությունների հետևանքով կա 20 զոհ, 93 վիրավոր, 4600 ավերված շինություն․ Արծրուն Հովհաննիսյան
Քիչ առաջ ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը ասուլիսի ընթացքում հայտնեց, որ ռմբակոծությունների հետևանքով կա 93 վիրավոր, որից միայն 20-ը թեթև կամ միջին ծանրության են, մյուսները՝ ծանր, կա 20 զոհված, չհաշված ՀՀ տարածքում զոհված 1 քաղաքացին։ «Հիմնովին կամ մասնակի ավերվել է 4600 անշարժ գույք, 430 մասնավոր շարժական գույք է շարքից դուրս եկել, 750 տարբեր տեսակի ենթակառուցվածքներ,…
Շուշիում վիրահատում են Ադրբեջանի ռմբակոծությունից տուժած ռուս լրագրողին (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Հայկական միասնական տեեկատվական կենտրոնը հայտնում է, որ Շուշիում վիրահատում են Ադրբեջանի ռմբակոծությունից տուժած ռուս լրագրողին: Տեսանյութը` Ռուբեն Շահինյանի https://www.facebook.com/ArmenianUnifiedInfoCenter/videos/695896907686609
ԱՀ ԱԻ պետական ծառայության փրկարարական ջոկատները որոնողափրկարարական աշխատանքներ են իրականացնում
ԱՀ ԱԻ պետական ծառայության փրկարարական ջոկատները որոնողափրկարարական աշխատանքներ են իրականացնում հռթիռակոծված բնակավայրերում, միաժամանակ մեր հայրենակիցներին ցուցաբերում համապատասխան օգնություն։ Նշենք, որ հոկտեմբերի 2-ին ադրբեջանական զինուժը թիրախավորել և հարվածային հռթիռ էր կիրառել նաև ԱՀ ԱԻՊԾ տարածքի վրա։ Ծառայությունը շարունակում է կատարել իր հումանիտար առաքելությունը` մեր հայրենիքին ու ժողովրդին։
Ստեփանակերտի ռմբակոծության եզակի կադրեր (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Ստեփանակերտի ռմբակոծության եզակի կադրեր Степанакерт обстреливают из запрещенного оружия: https://www.facebook.com/ArtsakhTV/videos/351357639633501/?v=351357639633501
Մարտունիում Ադրբեջանի ռմբակոծությունից վիրավորվել են Le Monde-ի 2 լրագրող
Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը հայտնում է, որ Մարտունիում Ադրբեջանի ռմբակոծությունից վիրավորվել են Le Monde-ի 2 լրագրող (Ֆրանսիայի քաղաքացիներ): Նրանց տեղափոխում են Մարտունու հիվանդանոց: https://www.facebook.com/ArmenianUnifiedInfoCenter/posts/798059744363288
Արցախի ՄԻՊ-ը Մարտակերտի ռմբակոծության հետ կապված կոչով է հանդես եկել
Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանը գրառում է կատարել -ում: ՄԻՊ-ը անդրադարձել է Մարտակերտ քաղաքաում տեի ունեցած ռմբակոծությանը: «Ադրբեջանական ռմբակոծության հետևանքով Մարտակերտ քաղաքում այսօր երեք քաղաքացիական անձ է զոհվել. Մարդու իրավունքների պաշտպան Սեպտեմբերի 30-ին Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանը տեղեկություն է ստացել, որ նույն օրը ադրբեջանական զինված ուժերի կողմից Մարտակերտ քաղաքի քաղաքացիական օբյեկտների ռմբակոծության հետևանքով երեք…
Քիչ առաջ թշնամու ռազմական ինքնաթիռը ռբակոծել է Մարտակերտ քաղաքը
ԱՀ նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյան հայտնում է, որ թշնամու ռազմական ինքնաթիռը ռբակոծել է Մարտակերտ քաղաքը: «Քիչ առաջ թշնամու ռազմական ինքնաթիռը ռբակոծել է Մարտակերտ քաղաքը, որի հետևանքով երեք խաղաղ բնակիչ է զոհվել, կան նաև վիրավորներ: Պաշտոնական Բաքուն բացահայտ կերպով գրոհում է խաղաղ բնակչության դեմ՝ ոտնահարելով միջազգային իրավունքի բոլոր նորմերը»,-ասվում է գրառման մեջ: https://www.facebook.com/ArmenianUnifiedInfoCenter/posts/797290114440251
Թուրքիան շարունակում է ռմբակոծել Իրաքյան Քրդստանի տարածքները․ Կարեն Հովհաննիսյան
Ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը Facebook-ի իր էջում գրել է․ «Թուրքիան շարունակում է ռմբակոծել Իրաքյան Քրդստանի տարածքները։ Այս անգամ ռմբակոծության է ենթարկվել Բարզան շրջանի Լերե գյուղի վարչական տարածքը։ Ռմբակոծության հետևանքով առաջացել է հրդեհ, ինչն էլ իր հերթին այրել է գյուղացիների այգիները, ցանքատարածությունները։ Բացի դա զգալի վնաս է հասցվել կենդանական աշխարհին։ Հիշեցնեմ, որ Թուրքիան հունիսի 15-ից գրեթե…














