ռուսական գազ
Ադրբեջանի ռուսական գազալվացումը Եվրոպայի համար
Ադրբեջանի գազալվացման դերը եվրոպական էներգետիկ շուկայում որպես Ռուսաստանի այլընտրանք, ընդգծում է այն հնարավորությունները, որոնց միջոցով Մոսկվան շարունակում է օգտվել իրավիճակից՝ շեշտադրում է Politico-ի վերլուծությունը։ Եվրոպան, ձգտելով նվազեցնել իր կախվածությունը ռուսական էներգիայից, սկսել է նոր գազային համաձայնագրեր կնքել Ադրբեջանի հետ։ Սակայն, գազի արտադրության սահմանափակ հզորությունները Ադրբեջանին ստիպում են մեծացնել գազի ներմուծումը հենց Ռուսաստանից: Այս ներմուծումները, որոշ…
Ի՞նչ կլինի, երբ Ուկրաինայով Եվրոպա ռուսական գազի մատակարարումները դադարեցվեն
Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը հայտարարել է, որ 2023 թվականի դեկտեմբերին ավարտվող գազի տարանցման պայմանագիրը Ռուսաստանի հետ այլևս չի երկարացվելու։ Այս որոշումը կարող է ունենալ զգալի ազդեցություն ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Եվրոպայի էներգետիկ շուկայի վրա։ 2023 թվականին ռուսական գազի մատակարարումները Ուկրաինայով կազմել են 15 միլիարդ խմ, ինչը շատ ավելի փոքր ծավալ է՝ համեմատած նախկին տարիների հետ։…
ԵՄ-ն պատրաստ է հրաժարվել ռուսական գազից
Եվրամիությունը (ԵՄ) պատրաստվել է հրաժարվել ռուսական գազից։ Այս մասին Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ԵՄ էներգետիկայի հարցերով հանձնակատար Քադրի Սիմսոն։ «ԵՄ-ն պատրաստ է ապրել առանց ռուսական բնական գազի, որը տարանցվում էր Ուկրաինայի տարածքով»,- ասել է նա։ Նշենք, որ Ռուսաստանի Դաշնությունից Ուկրաինայի տարածքով Եվրոպա գազի տարանցման պայմանագրի ժամկետը լրանում է այս տարվա վերջին։
Թուրքիան սկսել է մասնակիորեն ռուբլով վճարել ռուսական գազի մատակարարումների դիմաց
Թուրքիան մասնակիորեն անցել է ռուսական գազի մատակարարումների ռուբլով վճարմանը: Այդ մասին հաղորդել է հանրապետության Էներգետիկայի նախարարությունը: Այնտեղ նշել են, որ պահեստարանները լեփ-լեցուն են: Սեպտեմբերի կեսերին Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը պայմանավորվել են, որ Թուրքիան գազի մատակարարումների 25 տոկոսը վճարելու է ռուբլով: Իսկ հոկտեմբերի 12-ին, հանդես գալով Ռուսաստանի էներգետիկայի շաբաթի շրջանակներում, Պուտինն առաջարկել է տարանցումը…
Եվրոպայում գազի գինն ամռան ընթացքում աճել է գրեթե երեք անգամ
Եվրամիության անդամ 13 պետություն ներկայումս ամբողջությամբ կամ մասնակիորեն կտրված են ռուսական գազի մատակարարումներից: Այս մասին հայտնել է Եվրահանձնաժողովի՝ էներգետիկայի հարցերով տնօրինության ղեկավարի տեղակալը: Նրա խոսքով՝ մատակարարումների խափանումների վտանգը շատ մեծ է և հետզհետե ավելանում է: Միևնույն ժամանակ, ICE լոնդոնյան բորսայի տվյալները և ռուսական ТАСС գործակալության հաշվարկները վկայում են, որ Եվրոպայում գազի գինն ամռան ընթացքում աճել…
Գազպրոմը դադարեցնում է ռուսական գազի մատակարարումը Նիդերլանդներ
«Գազպրոմ» ընկերությունը մայիսի 31-ից դադարեցրել է ռուսական գազի մատակարարումը Նիդերլանդներում իր հիմնական գործընկեր Gasterra-ին: Պատճառն այն է, որ նիդերլանդական ընկերությունը չի կատարել ապրիլին մատակարարված գազի վճարումները և հրաժարվել է ռուբլով վճարումներ կատարելուց: Gasterra-ն իր որոշումը բացատրել է նրանով, որ նոր սխեմայով վճարումները կարող են հանգեցնել Ռուսաստանի դեմ Եվրամիության սահմանած պատժամիջոցների խախտմանը, ինչպես նաև վճարման պահանջվող…
Ավստրիան ռուսական գազի դիմաց ռուբլով չի վճարի
Ավստրիան չի պատրաստվում ռուսական գազի դիմաց վճարել ռուբլով։ Այս մասին Al Jazeera -ին հայտարարել է Ավստրիայում եվրոպական և արտասահմանյան գործերով նախարար Ալեքսանդր Շելենբերգը: «Մեր դիրքորոշումը պարզ է. մենք հավատարիմ ենք գոյություն ունեցող պայմանագրերին և չենք վճարելու ռուբլով, մենք նման մտադրություն չունենք», – մեջբերում է ՏԱՍՍ-ը նրա խոսքերը:
Շոլցն հայտարարել է ռուսական ածխից և նավթից ԵՄ-ի հրաժարվելու ժամկետը
Եվրամիության երկրներն ամռանը կհրաժարվեն ռուսական ածուխ ներկրելուց։ Այդ ժամկետն է նշել Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Indian Express-ին տված հարցազրույցում: Կանցլերի խոսքով՝ Եվրոպան նախատեսում է մինչև տարեվերջ հրաժարվել ռուսական նավթից։ Բացի այդ, ԵՄ-ն պատրաստվում է կտրուկ նվազեցնել ռուսական գազի ներկրումը, նշել է նա։ Շոլցը հավաստիացրել է, որ շատ երկրներ միացել են ռուսական էներգակիրների դեմ պատժամիջոցներին՝ չնայած…
Բեռլինը ռուսական գազի դիմաց ռուբլով չի վճարի
Բեռլինը ռուսական գազի դիմաց ռուբլով չի վճարի՝ չնայած Մոսկվայի պահանջին: Նման համոզմունք է հայտնել Գերմանիայի ֆինանսների նախարար Քրիստիան Լինդները։ «Մենք անում ենք ամեն ինչ՝ հնարավորինս շուտ անկախանալու Ռուսաստանի էներգառեսուրսների մատակարարումներից»,- հավելել է նա։
Ֆրանսիայի ԱԳՆ-ն շանտաժ է անվանել Ռուսաստանի կողմից գազի մատակարարումների դադարեցումը
Չորեքշաբթի առավոտյան «Գազպրոմը» հայտարարեց, որ ապրիլի 27-ից դադարեցրել է բուլղարական Bulgargaz ընկերությանը և լեհական PGNiG-ին գազի մատակարարումը՝ ռուբլով չվճարելու պատճառով։ Բացի այդ, «Գազպրոմը» հայտարարեց, որ կնվազեցնի տարանցումը դեպի երրորդ երկրներ, եթե Բուլղարիան և Լեհաստանը սկսեն չարտոնված գազ տանել տարանցիկ հոսքից։ «Ֆրանսիան լիովին համերաշխ է իր եվրոպացի գործընկերների հետ՝ ի դեմս Ռուսաստանի գազամատակարարումների նոր շանտաժի: Այս…
Ռուսական գազի մատակարարումը Բուլղարիա ապրիլի 27-ից կդադարեցվի
«Գազպրոմը» ապրիլի 27-ից կդադարեցնի գազի մատակարարումը Բուլղարիա, ասվում է երկրի էներգետիկայի նախարարության կայքում։ «Ապրիլի 26-ին Bulgargaz-ը ծանուցում է ստացել այն մասին, որ «Գազպրոմ Էքսպորտ» ՍՊԸ-ից բնական գազի մատակարարումները կդադարեցվեն 2022 թվականի ապրիլի 27-ից»,- նշել են գերատեսչությունում։ Մարտին երկրի իշխանությունները հայտարարել էին, որ մտադիր չեն վառելիքի համար վճարել ռուբլով։ Ավելի վաղ նմանատիպ ծանուցում ռուսական կորպորացիայից ստացել…
Լեհաստանը ռուսական գազի դիմաց չի վճարի ռուբլով
Լեհաստանը հրաժարվել է վճարել ռուսական գազի համար ռուբլով, ասել է ռազմավարական էներգետիկ ենթակառուցվածքների գծով կառավարության լիազոր ներկայացուցիչ Պյոտր Նաիմսկին։ «Մենք չենք վճարելու»,- երեքշաբթի լրագրողներին ասել է Նաիմսկին՝ պատասխանելով այն հարցին, թե լեհական կողմը կհամաձայնի՞ ռուսական գազի դիմաց վճարել ռուսական ռուբլով։
Ֆրանսիան ռուսական գազի կարիքը չունի․ Մակրոն
Ֆրանսիան չունի ռուսական գազի կարիքը։ Այս մասին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է France 5 հեռուստաալիքի եթերում։ Նրա խոսքով՝ Ֆրանսիան այժմ աշխատում է այլ երկրներից գազ գնելու ուղղությամբ։ Նա նշել է, որ այսօր ծրագրում է Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենի ու եվրոպացի մյուս առաջնորդների հետ միասին քննարկել Ռուսաստանի Դաշնության դեմ պատժամիջոցների հերթական՝ 6-րդ փաթեթը։
Հայաստանը ռուսական գազի դիմաց սկսել է վճարել ռուբլով
Հայաստանը ռուսական գազի դիմաց սկսել է վճարումներ իրականացնել ռուբլով: Այս մասին РБК-ին տված հարցազրույցում նշել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը: «Պետք է շարժվել դեպի ազգային արժույթներ: Ռուսական կողմից այս ուղղությամբ առաջընթաց կա»,- ասել է նա: «Գազպրոմ»-ի պաշտոնական ներկայացուցիչ Սերգեյ Կուպրիյանովը նշել է, որ Հայաստան գազի մատակարարման վերաբերյալ «Գազպրոմ»-ի պայմանագիրը արդեն մի քանի տարի է`…
ԵՄ-ն պատրաստ է այն սցենարին, որ Ռուսաստանը կդադարեցնի գազի մատակարարումը․ Ֆոն Դեր Լայեն
Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա Ֆոն Դեր Լայենը հայտարարել է, որ Եվրոպական Միությունը պատրաստ է ռուսական գազի մատակարարման դադարեցմանը։ Նա նշել է, որ ԵՄ-ն քայլեր է ձեռնարկել, որոնք թույլ են տալու չեզոքացնել ռուսական կողմից գազի մատակարարումների մասնակի կամ ամբողջական հնարավոր դադարեցումը։ Ֆոն Դեր Լայենը ասել է նաև, որ պաշտոնական Բրյուսելն ու Եվրամության անդամ պետությունները պետք է հետևություններ…