ռուսական կործանիչներ
Ռուսական առաջին կործանիչները Հայաստան կմատակարարվեն հաջորդ տարվա սկզբին. Դավիթ Տոնոյան
Առաջին ՍՈւ-30ՍՄ կործանիչները Հայաստան կմատակարարվեն հաջորդ տարվա սկզբին, Մոսկվայում լրագրողներին ասել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։ «Առաջին փուլում կլինի 4 ինքնաթիռ: Մատակարարումները նախատեսվում է սկսել տարեվերջին և 2020թ.-ի սկզբին: Մենք կշարունակենք աշխատել այդ ուղղությամբ»,- ասել է նա՝ ավելացնելով, որ ռուսական կործանիչների համար արդեն կատարվել են առաջին գումարային փոխանցումները: Տոնոյանը նաև նշել է, որ Հայաստանը…
Հայաստանը կատարել է Су-30 կործանիչների ձեռքբերման համար անհրաժեշտ վճարման մի մասը
Հայաստանն արդեն կատարել է ռուսական Су-30 կործանիչների ձեռքբերման համար անհրաժեշտ վճարման մի մասը: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը: Նա ընդգծել է, որ առաջին փուլում Հայաստանին կմատակարարվի 4 կործանիչ: «Միջոցների մի մասը մենք արդեն ներդրել ենք»,- ասել է Տոնոյանը: Դավիթ Տոնոյանը հավելել է, որ Հայաստանը հետագայում էլ շարունակելու է…