Զինված Ուժեր

Ռուսական առաջին կործանիչները Հայաստան կմատակարարվեն հաջորդ տարվա սկզբին. Դավիթ Տոնոյան

Առաջին ՍՈւ-30ՍՄ կործանիչները Հայաստան կմատակարարվեն հաջորդ տարվա սկզբին, Մոսկվայում լրագրողներին ասել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։

«Առաջին փուլում կլինի 4 ինքնաթիռ: Մատակարարումները նախատեսվում է սկսել տարեվերջին և 2020թ.-ի սկզբին: Մենք կշարունակենք աշխատել այդ ուղղությամբ»,- ասել է նա՝ ավելացնելով, որ ռուսական կործանիչների համար արդեն կատարվել են առաջին գումարային փոխանցումները:

Տոնոյանը նաև նշել է, որ Հայաստանը հետագայում ևս ռուսական զենք ձեռք բերելու ծրագրեր ունի:

«Զինվելու և վերազինվելու ենք հետևողականորեն: Ռուսական սպառազինման ձեռք բերում կլինի», – նշել է նախարարը:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ