սահմանադրական օրենք
ԱԺ-ի օրակարգում մնացել է Կառավարության գործունեության ծրագրին հավանություն տալու մասին հարցը
Այսօր Ազգային ժողովի նիստի ընթացքում ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը հայտարարել է, որ խորհրդարանի օրակարգում մնացել է կառավարության գործունեության ծրագրին հավանություն տալու մասին հարցը: ԱԺ նախագահը հանդիպել է ասորական համայնքի ներկայացուցչի հետ Լրագրողների աշխատանքը համակարգվելու է․ ԱԺ նախագահ ««Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 33-րդ հոդվածի 7-րդ կետի համաձայն` մշտական հանձնաժողովների նախագահների ընտրությունների հարցը սպառելով, ավարտվում…
10-ով ավելի քվեաթերթիկների առկայությունն արձանագրել է հենց հաշվիչ հանձնաժողովը
Դատավորների ընդհանուր ժողովի 31.07.2020 թվականի որոշմամբ ձևավորված հաշվիչ հանձնաժողովը հաղորդագրություն է տարածել․ Հուլիսի 31-ին կայացած ՀՀ դատավորների հերթական ընդհանուր ժողովի օրակարգում էր մի շարք ընտրությունների անցկացումը, մասնավորապես՝ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 74-րդ հոդվածի 5-րդ մասի և 75-77-րդ հոդվածների դրույթների համաձայն՝ Դատավորների ընդհանուր ժողովը պետք է ընտրեր Սահմանադրական դատարանի դատավոր անդամի թեկնածու, Բարձրագույն դատական…
Արարատ Միրզոյանը ստորագրել է «Սահմանադրական դատարանի մասին» օրենքը
ՀՀ Ազգահին ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը գրառում է կատարել Facebook-ում: Միրզոյանը հայտնում է, որ ստորգարել է «Սահմանադրական դատարանի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքը։ «Քիչ առաջ ստորագրեցի հունիսի 30-ին ԱԺ կողմից ընդունված «Սահմանադրական դատարանի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքը։ Այժմ օրենքը պետք է հրապարակվի պաշտոնական տեղեկագրում և այդ պահից այն…
Ազգային ժողովում նոր քննիչ հանձնաժողով է ստեղծվել
«Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդի պահանջով Հայաստանի Հանրապետության ցամաքային ուղևորափոխադրումների կազմակերպման գործընթացը և 2016-2019 թթ. ոլորտը սպասարկող, համակարգող և վերահսկող լիազոր մարմինների գործունեությունն ուսումնասիրելու նպատակով իրավունքի ուժով ստեղծվել է Ազգային ժողովի քննիչ հանձնաժողով: «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 20-րդ հոդվածի 6-րդ մասի…
Արարատ Միրզոյանի առաջարկած նախագիծն ընդունվեց
Հունիսի 25-ին ԱԺ նիստում քվեարկության նարդյունքում ընդունվեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի նախագիծը: Քանի որ նախագծերի մեջ կային նաև սահմանադրական օրենքների վերաբերյալ հարցեր, ապա փաթեթն ընդունելու համար անհրաժեշտ էր ձայների առնվազն 3/5 մասը։ Էլեկտրոնային քվեարկության արդյունքների համաձայն՝ կողմ էր քվեարկել 72 պատգամավոր, դեմ՝ 33 պատգամավոր։ Սա բավարար չէր լինի նախագծի փաթեթի ընդունման համար։ Էլեկտրոնային քվեարկությունից հետո…
«Իմ քայլը» խմբակցությունը ԲԴԽ անդամի թեկնածու է առաջադրել Վիգեն Քոչարյանին
«Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 144-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը Բարձրագույն դատական խորհրդի անդամի թեկնածու է առաջադրել Վիգեն Քոչարյանին: «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 144-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` Բարձրագույն դատական խորհրդի անդամի ընտրության հարցը կքննարկվի Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանի հունիսի 21-ի երրորդ նիստում»,-ասված է հայտարարության մեջ:
Արարատ Միրզոյանն առաջարկում է ընդլայնել խմբակցությունների լիազորությունները
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը փոփոխություններ է առաջարկում ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքում՝ փորձելով ընդլայնել խմբակցությունների լիազորությունները։ ԱԺ խոսնակն առաջարկում է օրենքով ամրագրել, որ խմբակցությունն իրավունք ունի օրենքով նախատեսված դեպքերում ինքնավար մարմնի անդամի թափուր պաշտոնում թեկնածու առաջադրել։ Առաջարկվում է նաև ամրագրել, որ եթե ինքնավար մարմնի անդամի թափուր պաշտոնում թեկնածու առաջադրելու իրավունքն օրենքով վերապահված է Ազգային ժողովի կառավարող…
«Իմ քայլ»-ից ոմանք չքվեարկեցին Սահմանադրական օրենքի նախագծերին, սակայն դրանք ընդունվեցին
Այսօր ԱԺ արտահերթ նիստն Արցախ մեկնած պատգամավորների վերադարձից հետո շարունակվեց, և սահմանադրական երկու օրենքներում փոփոխությունների փաթեթն ընդունվեց՝ երեք խմբակցությունների միասնական կողմ դիրքորոշմամբ: Հիշեցնենք՝ խոսքը ԱԺ արտահերթ նիստի օրակարգում ընդգրկված «Ազգային ժողովի կանոնակարգ» և «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքներում փոփոխություններ կատարելու մասին նախագծերի մասին էր: Այս նախագծերի ընդունման վերջնաժամկետ Սահմանադրական դատարանը սահմանել էր մինչև ապրիլի…









