Այսօր Ազգային ժողովի նիստի ընթացքում ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը հայտարարել է, որ խորհրդարանի օրակարգում մնացել է կառավարության գործունեության ծրագրին հավանություն տալու մասին հարցը:
- ԱԺ նախագահը հանդիպել է ասորական համայնքի ներկայացուցչի հետ
- Լրագրողների աշխատանքը համակարգվելու է․ ԱԺ նախագահ
««Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 33-րդ հոդվածի 7-րդ կետի համաձայն` մշտական հանձնաժողովների նախագահների ընտրությունների հարցը սպառելով, ավարտվում ենք նաև առաջին նստաշրջանի ամենօրյա նիստերը: Մեր օրակարգում մնացել է կառավարության գործունեության ծրագրին հավանություն տալու մասին հարցը, որին կանդրադառնանք միայն նոր կազմավորված Կառավարության կողմից գործունեության ծրագիրը ներկայացնելուց հետո»,- հայտնել է Ռուբինյանը:
Ռուբեն Ռուբինյանը նշել է, որ նիստի օրվա մասին լրացուցիչ հայտարարությամբ հանդես կգան:

