Սահմանադրության օր
Արարատ Միրզոյանին շնորհավորական ուղերձ է հղել ԱՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը
Սահմանադրության օրվա առթիվ Հայաստանի Հանրապետության ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին շնորհավորական ուղերձ է հղել Արցախի Հանրապետության ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը: Նամակում ասված է. «Հարգելի պարոն Միրզոյան, Արցախի Հանրապետության Ազգային ժողովի եւ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ եւ ՀՀ ԱԺ մեր գործընկերներին Սահմանադրության օրվա առթիվ: Բաղձալի անկախության վերականգնումից հետո մայր օրենքի ընդունումը կարեւորագույն քայլ էր պետականության…
ԱԳՆ-ն շնորհավորական ուղերձ է հղել Սահմանադրության օրվա առթիվ
ՀՀ ԱԳՆ-ի ֆեյսբուքյան պաշտոնական էջում գրված է․ «Շնորհավոր Սահմանադրության օր, Հայաստա՜ն: Ավելի քան 2 տասնամյակ առաջ, այս օրը, Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիները ընտրություն կատարեցին՝ հօգուտ ժողովրդավարական, ինքնիշխան և սահմանադրական երկրի: Մենք փայփայում ենք այս փաստաթուղթը մեր սրտում՝ որպես մեր ինքնիշխանության և հիմնարար իրավունքների վկայություն»:
Նախագահ Սարգսյանը հյուրընկալել է փաստաբան Տիգրան Եգորյանին
Սահմանադրության օրվա առթիվ նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է պետական ու քաղաքական գործիչ Էդուարդ Եգորյանի որդուն՝ փաստաբան Տիգրան Եգորյանին: Նախագահ Սարգսյանը բարձր է գնահատել այն մեծ ավանդը, որը լուսահոգի Էդուարդ Եգորյանն ունեցել է հայոց անկախ պետականության, Հայաստանի երրորդ հանրապետության կայացման գործում: Նախագահը նշել է, որ Է. Եգորյանն անուրանալի ներդրում է ունեցել նաև անկախ Հայաստանի առաջին՝…
Արարատ Միրզոյանի ուղերձը Սահմանադրության օրվա կապակցությամբ
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը շնորհավորական ուղերձ է հղել Սահմանադրության օրվա կապակցությամբ: «24 տարի առաջ այս օրը Սահմանադրության 1֊ին անփոփոխ հոդվածով ամրագրվեց հայ ժողովրդի ցանկությունը՝ ապրել ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետությունում։ Միաժամանակ 2֊րդ անփոփոխ հոդվածով սահմանվեց, որ իշխանությունը Հայաստանում պատկանում է ժողովրդին։ Անկախ մեր քաղաքական հայացքներից, համաձայնություններից և տարաձայնություններից, անկախ այսրոպեական շահերից՝ մենք բոլորս առանց…
Այսօր Հայաստանի Հանրապետության Սահմանադրության օրն է
Այսօր Հայաստանի Հանրապետությունը նշում է Սահմանադրության օրը։ ՀՀ Սահմանադրությունը ընդունվել է 1995 թ. հուլիսի 5-ին համաժողովրդական հանրաքվեով։Սահմանադրության ընդունումից հետո հուլիսի 5-ը դարձավ պետական տոն՝ Սահմանադրության օր։ «Հայ ժողովուրդը, հիմք ընդունելով Հայաստանի անկախության մասին հռչակագրում հաստատագրված հայոց պետականության հիմնարար սկզբունքները եւ համազգային նպատակները, իրականացրած ինքնիշխան պետության վերականգնման իր ազատասեր նախնիների սուրբ պատգամը, նվիրված հայրենիքի հզորացմանը եւ…
Սահմանադրությունը պետության ողնաշարն է. Հրայր Թովմասյանի շնորհավորական ուղերձը
ՀՀ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը շնորհավորական ուղերձ է հղել Սահմանադրության օրվա կապակցությամբ: «ՀՀ Սահմանադրական դատարանի անունից շնորհավորում եմ Սահմանադրության և պետական խորհրդանիշների օրվա կապակցությամբ: Սահմանադրությունը պետության ողնաշարն է, իրավական պետության հիմքերի հիմքը։ Պետության կայուն զարգացման, անվտանգության, պետական ինստիտուտների անխափանության պաշտպանն ու գլխավոր երաշխավորը Սահմանադրությունն է: Ազգային պետություն ունենալու մեր ժողովրդի բաղձալի երազանքն ու հանուն դրա…
Հենց Սահմանադրության 1-ին հոդվածով է որոշված պետության մեր տեսլականը. Արմեն Սարգսյան
«Հայ ժողովուրդը, հիմք ընդունելով Հայաստանի անկախության մասին հռչակագրում հաստատագրված հայոց պետականության հիմնարար սկզբունքները և համազգային նպատակները, իրականացրած ինքնիշխան պետության վերականգնման իր ազատասեր նախնիների սուրբ պատգամը, նվիրված հայրենիքի հզորացմանը և բարգավաճմանը, ապահովելու համար սերունդների ազատությունը, ընդհանուր բարեկեցությունը, քաղաքացիական համերաշխությունը, հավաստելով հավատարմությունը համամարդկային արժեքներին, ընդունում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը»: Հայ ժողովուրդը հենց այս հավատամքն է ամրագրել 1995թ.…
Այս հոդվածներում տեղ գտած դրույթների մի մասն արդեն իրականություն է ՀՀ-ում. Նիկոլ Փաշինյան
Հուլիսի 5-ը ՀՀ Սահմանադրության օրն է: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս առիթով ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել: «ՀՀ Սահմանադրության՝ ոչ փոփոխելի հոդվածներ: Հոդված 1. Հայաստանի Հանրապետությունն ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է: Հոդված 2. Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին: Ժողովուրդն իր իշխանությունն իրականացնում է ազատ ընտրությունների, հանրաքվեների, ինչպես նաև Սահմանադրությամբ նախատեuված պետական և տեղական…
Սահմանադրության օրվա կապակցությամբ Նիկոլ Փաշինյանը որոշել է կոչումներ շնորհել մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. ՀՀ Սահմանադրության օրվա կապակցությամբ որոշում եմ կայացրել. – ՀՀ ԶՈւ ԳՇ պետի առաջին տեղակալ Օնիկ Գասպարյանին շնորհել գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում, – ՀՀ ԶՈւ կապի զորքերի պետ Թեմուր Շահնազարյանին շնորհել գեներալ-մայորի զինվորական կոչում, – ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին շնորհել արդարարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստճան,…
Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել արցախցիներին
Արցախի նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 10-ին շնորհավորական ուղերձ է հղել ԼՂՀ անկախության հանրաքվեի և Սահմանադրության օրվա առթիվ: Ինչպես տեղեկացրին ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, ուղերձում ասված է. «Սիրելի՛ արցախցիներ, Հանրապետության իշխանությունների և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ ձեզ ԼՂՀ պետական անկախության մասին հանրաքվեի և Սահմանադրության օրվա առթիվ: Դեկտեմբերի 10-ը մեր ժողովրդի տարեգրության մեջ…









