սահմանազատում
Հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատումն ու սահմանագծումը գերակա խնդիր է․ Պուտին
Ինչպես արդեն հայտնի է դարձել, այսօր հանդիպել են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Բանակցություններից հետո Պուտինը խոսել է նաև հայ-ադրբեջանական հակամարտության հետ կապված խնդիրներից։ Մասնավորապես, նա նշել է, որ հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման և սահմանագծման գործընթացը գերակա խնդիր է։ Նրա պդնմամբ՝ Ռուսաստանը շատ բան է արել և անելու է այդ խնդիրներին հասնելու…
Սահմանազատման հարցում Հայաստանի երբեք նախապայմաններ առաջ չի քաշել․ Գրիգորյան
Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում պատասխանեց Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հայտարարության, թե Ադրբեջանը պատրաստ է սահմանազատման գործընթացին, բայց Հայաստանը նախապայմաններ է առաջ քաշում։ Գրիգորյանն ասաց, որ սահմանազատման և սահմանագծման հարցում Հայաստանը երբեք նախապայմաններ առաջ չի քաշել։ Նրա խոսքով՝ Հայաստանն ուղղակի պահանջել է, որ 2021 թվականի նոյեմբերի 26-ի հանդիպման բոլոր…
Սահմանազատման վերաբերյալ հայկական կողմի առաջարկին Ադրբեջանը պատասխանել է բացասական․ Միրզոյան
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն այսօր՝ լրագրողների հետ զրույցում խոսեց սահմանազատման շուրջ բանակցային գործընթացի մասին։ Նա նշեց, որ սահմանազատման հետ կապված հայկական կողմի առաջարկին Ադրբեջանը պատասխանել է բացասական։ Միրզոյանի խոսքով՝ դա շարունակական գործընթաց է։ Նա ասաց, որ եղել են առաջարկներ, որոնք անընդունելի են եղել հայկական կողմի համար։ ԱԳՆ ղեկավարը նշեց, որ ներկայացվել են…
Ադրբեջանը պատրաստ է սկսել Հայաստանի հետ սահմանազատումը․ Բայրամով
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի շուրջ Ադրբեջանի մոտեցումները: Այս մասին հայտնել են ադրբեջանական ԶԼՄ-ները: «Բաքուն և Երևանը պետք է սկսեն սահմանի սահմանազատման գործընթացը՝ առանց նախապայմանների: Սահմանների որոշումը օրակարգային կարևոր հարցերից մեկն է: Ադրբեջանն ու Հայաստանը անկախություն ձեռք բերելուց հետո գրեթե 30 տարի չեն էլ սկսել սահմանազատումը:…
Կգումարվի ԱԺ արտահերթ նիստ․ օրակարգում՝ սահմանագծման և սահմանազատման խնդիրներն են
2021 թվականի դեկտեմբերի 15-ին՝ ժամը 12:00-ին, կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նիստ։ Նիստը գումարվելու է պատգամավորների նախաձեռնությամբ և ԱԺ նախագահի որոշմամբ։ Այս մասին տեղեկանում ենք Ազգային ժողովի պաշտոնական կայքից։ Նշենք, որ նիստի օրակարգում մեկ հարց է՝ Սահմանագծման և սահմանազատման հիմնախնդիրների մասին։ Վերջինիս նախաձեռնողը «Հայաստան» խմբակցությունն է։
ՌԴ ՊՆ-ն սահմանագծման և սահմանազատման վերաբերյալ առաջարկություններ է արել․ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ Կառավարության նիստի ընթացքում, անդրադարձավ սահմանագծման և սահմանազատման գործընթացին։ Նա ասաց, որ մայիսից ի վեր այդ գործընթացի մասով 3 առաջարկ է հնչել Ռուսաստանից, որին հայկական կողմի համար ընդունել են եղել և շարունակում են մնալ ընդունելի։ Փաշինյանը նշեց, որ երեկվա իր հայտարարություններից հետո Ռուսաստանի ՊՆ-ն սահմանագծման և սահմանազատման նախապատրաստական փուլի վերաբերյալ առաջարկություններով…
Հայաստանը պատրաստ է սահմանագծման և սահմանազատման գործընթացին․ Գրիգորյան
ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիրգորյանն այսօր ճեպազրույց է ունեցել լրագրողների հետ։ Նա խոսել է նաև սահմանագծման և սահմանազատման գործընթացից, նշելով, որ այն քարտեզները, որոնք ընկած են լինելու բանակցությունների հիմքում, քննարկվել են աշխատանքային խմբում։ Գրիգորյանը նշեց նաև, որ Հայաստանը պատրաստ է այդ գործընթացին ու սպասում են Ադրբեջանից դրական ազդակի։ Նա նաև ընդգծել է, որ մինչև…
Պուտինը տենդեր է հայտարարում, թե ով ավելի բարձր գին կառաջարկի քարտեզների համար․ Բաբաջանյան
«Վալդայ» փորձագիտական ակումբում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ առանց Ռուսաստանի հնարավոր չէ լուծել հայ-ադրբեջանական խնդիրը, ինչպես նաև սահմանազատման ու սահմանագծման հարցերը, հայտարարելով, թե քարտեզները, որոնք ցույց են տալիս, թե ինչպես է անցել սահմանը ԽՍՀՄ շրջանում, Ռուսաստանի ԶՈւ գլխավոր շտաբում են: Այս հայտարարություններին Facebook-ի իր էջում անդրադարձել է «Հանուն հանրապետության» կուսակցության համահիմնադիր Արման Բաբաջանյանը։…
Անդրանիկ Քոչարյանը պատասխանեց սահմանազատման ու սահմագծման մասին հարցին
ՀՀ ազգային ժողովում կայացել են պատգամավորների խորհրդարանական ճեպազրույցները։ «Քաղաքացիական պայմանագրից» դրան մասնակցել են Անդրանիկ Քոչարյանը, Հերիքնազ Տիգրանյանն ու Արթուր Հովհաննիսյանը։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԺ պաշտոնական կայքից։ Պատգամավորներին հարց է ուղղվել, թե արդյո՞ք կա սահմանազատման և սահմանագծման գործընթացների մասով հայկական կողմին բավարարող պայմանավորվածություն։ Սրան ի պատասխան Քոչարյանն ասել է, որ հրադադարի ռեժիմը հաստատելուց հետո…
Հայաստանին ուժի գործադրմամբ սահմանազատում է պարտադրվում․ Բաբաջանյան
«Հանուն Հանրապետության» կուսակցության առաջնորդ Արման Բաբաջանյանը Facebook-ի իր էջում տեղադրել է սքրինշոթ, որում երևում է Ադրբեջանի ԱԳՆ-ի տարածած այսօրվա հայտարարությունը՝ սահմանային իրավիճակի մասին, ու դրանում ընգծել է մի հատված, որտեղ խոսվում է պետական սահմանների դելիմիտացիայի մասին։ Բաբաջանյանը նշել է, որ Հայաստանին ուժի գործադրմամբ և հետագա սպառնալիքով սահմանազատում է պարտադրվում։ Քաղաքական գործիչի խոսքով՝ Հայաստանի ԱԳՆ-ն անհապաղ…
Վրաստանը պատրաստ է Ադրբեջանի հետ կատարել սահմանազատման աշխատանքներ
Վրաստանի վարչապետ Իրաքլի Ղարիբաշվիլու` խորհրդարանին ներկայացրած հաշվետվության մեջ հայտնել է, որ Վրաստանում սահմանազատման ու սահմանագծման գործընթացը հետաձգվել էր նախ` համավարակի բռնկման, նաև ՀՀ ու Ադրբեջանի միջև նախորդ տարում բռնկված 44-օրյա պատերազմի պատճառով: Դրանում նշվում է, որ այս գործընթացի վերսկսման համար Վրաստանը պատրաստ է առաջիկայում համապատասխան աշխատանք տանել: «Հանձնաժողովների նիստերը, սահմանագծման և սահմանազատման աշխատանքները պետք է…
Վրաստանը պատրաստ է շարունակել Ադրբեջանի հետ սահմանազատումը․ Ղարիբաշվիլի
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին խորհրդարանում ներակայցրած իր զեկույցում ասել է, որ Վրաստանը պատրաստ է շարունակել Ադրբեջանի հետ սահմանազատման և սահմանագծման գործընթացը, որը հետաձգվել էր կորոնավիրուսային համաճարակի ու հայ-ադրբեջանական պատերազմի հետևանքով։ Զեկույցում ասվում է, որ հանձնաժողովների նիստերն ու սահմանազատման գործընթացը պետք է շարունակվի։ Խոսքն այստեղ վրաց-ադրբեջանական սահմանի 166 կիլոմետրանոց հատվածի մասին է։
Ֆրանսիան կողմերին կոչ է անում զերծ մնալ ցանկացած սադրանքներից․ Ֆրանսիայի ԱԳՆ
Ֆրանսիայի ԱԳ նախարարությունը հայտնում է, որ Ֆրանսիան մտահոգություն է հայտնում հայ-ադրբեջանական սահմանին հաճախակի դարձած միջադեպերի առթիվ, որոնցից վերջինը մայիսի 26-ի լույս 27-ի գիշերն Ադրբեջանի ԶՈւ կողմից վեց հայ զինվորականների գերեվարումն է: «Ֆրանսիան կողմերին կոչ է անում առավելագույն զսպվածություն ցուցաբերել և զերծ մնալ ցանկացած սադրանքներից: Երկու երկրների միջև սահմանների գծումն ու սահմանազատումը պետք է կատարվեն բանակցությունների միջոցով,…
Ռուսաստանը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է արել խնդիրները լուծել խաղաղ ճանապարհով
Մոսկվան Երևանին և Բաքվին կոչ է անում ծագած խնդիրները լուծել խաղաղ ճանապարհով: Այս մասին ասվում է ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոյի և Հարավային Կովկասի հարցով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հեռախոսազրույցի արդյունքներով ՌԴ ԱԳՆ-ի տարածած հաղորդագրությունում։ «Տեղի ունեցավ հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աշխատանքի համատեքստում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի վերաբերյալ կարծիքների և…














