Սամվել Սևյան
Աշխարհի գավաթ․ 6 հայ շախմատիստներից պայքարի մեջ է մնում միայն 1-ը․ 2 շրջանների ամփոփումը
Ռուսաստանի Խանտի-Մանսիյսկ քաղաքում շարունակվում է շախմատի Աշխարհի գավաթի խաղարկությունը։ Մրցաշարում երեկ ավարտվեցին 2-րդ շրջանի լրացուցիչ պարտիաները։ Արդյունքում՝ հայազգի շախմատիստներից պայքարի մեջ մնաց միայն հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը։ Մրցաշարի ամենասկզբում կային 6 հայ շախմատիստներ, որոնցից Հայաստանը ներկայացնում էին 4-ը՝ Ռոբերտ Հովհաննիսյանը, Արման Փաշիկյանը, Սերգեյ Մովսիսյանն ու Լևոն Արոնյանը։ Գրիգոր Սևակ Մխիթարյանը ներկայացնում էր Բրազիլիան, իսկ…
Աշխարհի գավաթ. Արոնյանն ու Մովսիսյանը հաջորդ փուլում են
Ռուսաստանի Խանտի-Մանսիյսկ քաղաքում ընթանում է շախմատի Աշխարհի Գավաթի խաղարկությունը, որին մասնակցում են Հայաստանը ներկայացնող 4 շախմատիստներ՝ Լևոն Արոնյանը, Սերգեյ Մովսիսյանը, Արման Փաշիկյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը: Գավաթը խաղարկվում է նոկաուտ համակարգով, այսինքն՝ պարտվողը դուրս է մնում հետագա պայքարից: Երեկ՝ սեպտեմբերի 11-ին, կայացան առաջին տուրի պատասխան պարտիաները: Առաջին խաղի պարտությունից հետո ոչ-ոքի խաղացին Փաշիկյանն ու Հովհաննիսյանը և…


