ՍԱՊԾ
Թունավորված քաղաքացիների օգտագործած էկլերում հայտնաբերվել է սալմոնելայի մանրէ
Հայաստանի Լոռու և Սյունիքի մարզերում գրանցված՝ «Զեյթուն Սվիթ» ՍՊԸ արտադրության ջնարակապատ էկլերից բնակիչների թունավորման դեպքերի կապակցությամբ` ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մարզային կառույցների մասնագետները ձեռնարկել էին վերահսկողական գործողություններ: «Զեյթուն Սվիթ» ՍՊԸ արտադրությունում ՍԱՏՄ տեսուչների ստուգման արդյունքում պարզվել էր, որ «Էկլեր ջնարակապատ» արտադրատեսակը չի անցել համապատասխանության գնահատում և չունի անվտանգության հայտարարագիր։ Կատարվել էր նաև նմուշառում այդ…
Լոռիում Խոզերի անկման պատճառը անաէրոբային և կոկային ինֆեկցիայի հարուցիչներն են․ ՍԱՊԾ
Օրերս Լոռու մարզի Աքորի համայնքի երեք տնտեսություններում արձանագրվել էր կենդանիների, մասնավորապես՝ խոզերի, անկում: Այդ մասին ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնին տեղյակ չի պահվել: Սակայն, արձագանքելով զանգվածային լրատվամիջոցների հրապարակումներին, Տեսչական մարմնի Լոռու մարզային կենտրոնի մասնագետներն այցելել են Աքորի գյուղի հիշատակված տնտեսություններ: Արձանագրվել է, որ երեք կենդանատեսակ՝ խոշոր եղջերավոր, մանր եղջերավոր և խոզ, պահվում են մեկ անասնագոմում,…
Գյումրիի դպրոցներից մեկում ժամկետանց սննդամթերք է հայտնաբերվել
ՀՀ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մասնագետները, Շիրակի մարզի հանրակրթական հաստատություններում անցկացվող վերահսկողական միջոցառումների շրջանակներում, դիտարկում են իրականացրել Գյումրի քաղաքի Պարույր Սևակի անվան թիվ 18 հիմնական դպրոցի խոհանոցում: Արդյունքում հայտնաբերվել է պիտանիության ժամկետն անցած 208 ձու և առանց հայերեն մակնշման կրկնակի սառեցված 4 հավ: Խախտումներով սննդամթերքը տեղում ոչնչացվել է: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՍԱՊԾ պաշտոնական…
Արգելվել է թռչնամսի ներմուծումը Լեհաստանի երկու մարզերից
Լեհաստանի Հանրապետության Վելիկոպոլսկոե և Լյուբլինսկոե մարզերում արձանագրված թռչունների բարձր ախտածին գրիպ հիվանդության մուտքը Հայաստանի Հանրապետություն կանխելու նպատակով՝ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի հրամանով հունվարի 10-ից արգելվում է Լեհաստանի նշված մարզերից կենդանի թռչնի (բոլոր տեսակի), բոլոր տեսակի թռչնամթերքի, հումքի (փետուր, աղվամազ), ապրանքային և ինկուբացիոն ձվի, մսոսկրային ալյուրի, կերերի, լրացակերերի (բացառությամբ սինթետիկ և քիմիական նյութեր պարունակող…
Իրանի տարածքով կենդանիների տարանցիկ արտահանման ճանապարհը բաց է
Գրեթե մեկ տարի տևած բանակցությունները պսակվել են հաջողությամբ. Ամանորի շեմին Իրանի Իսլամական Հանրապետության անասնաբուժության կազմակերպության և ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի միջև ձեռք է բերվել Իրանի տարածքով կենդանի կենդանիների տարանցիկ արտահանման համաձայնություն: Տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանն այսօր ստորագրել է իրանական կողմից արդեն ստորագրված համաձայնագիրը: Այս համաձայնության ձեռքբերումը բացառիկ կարևորության քայլ է մեր երկրի…
Սպանդանոցային մորթն այլևս այլընտրանք չպետք է ունենա
Այսօր ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը, «Ռազմավարական զարգացման գործակալություն» հասարակական կազմակերպության աջակցությամբ, անցկացրել է «Սպանդանոցային մորթի կարևորությունը և անցման ուղիները Հայաստանում» խորհրդաժողովը, որին մասնակցել են պետական կառավարման մարմինների և միջազգային կառույցների ներկայացուցիչներ: Տեսչական մարմնի կողմից ևս մեկ անգամ ներկայացվել է սպանդանոցային մորթի անցնելու կարևորությունը, բակային մորթից սպանդանոցայինի անցման ուղիները: Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար…
ՍԱՏՄ ղեկավարն ընդունել է Ագրարային համալսարանի աշակերտներին և ուսուցիչներին
ՀՀ Կե սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի որդեգրած թափանցիկ գործունեության սկզբունքն ուղղված է ոչ միայն հանրային վստահության բարձրացմանը, այլև ոլորտին առնչվող մասնագիտությունները երիտասարդների համար առավել գրավիչ դարձնելուն: Այս նպատակով է նաև Տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանն ընդունել Հայաստանի ազգային ագրարային համալսարանի վարժարանի աշակերտներին և ուսուցիչներին: Նա ներկայացրել է սննդամթերքի անվտանգությունը վերահսկող մարմնի կառուցվածքը, գործառույթներն, ընդգծել է…
Ներկրվող ու արտահանվող սննդամթերքի վերահսկողություն և կարանտին. չինական փորձը
Դեկտեմբերի 10-ին ավարտվել է 20 օր տևած «Սննդարդյունաբերության հետազոտություն, ներկրվող ու արտահանվող սննդամթերքի վերահսկողություն և կարանտին» թեմայով սեմինարը, որը Հայաստանում առաջին անգամ անցկացրել են Չինաստանի Ժողովրդական Հանրապետության սննդի և խմորման արդյունաբերության պետական գիտահետազոտական ինստիտուտի ներկայացուցիչները: Այն կազմակերպվել էր ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին ջանքերով՝ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի հետ համագործակցությամբ ու Չինաստանի դեսպանատան ու…
Սեմինար-ուսուցում՝ սպանդանոցների ներկայացուցիչների համար
Այսօր ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի դահլիճում, «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի աջակցությամբ, կազմակերպվել էր սեմինար-ուսուցում սպանդանոցների ներկայացուցիչների համար: Սեմինարի մասնակիցներին ողջունել է ՍԱՏՄ ղեկավար Գեորգի Ավետիսյանը՝ հույս հայտնելով, որ այս ուսուցման արդյունքում ձեռք բերված գիտելիքները կնպաստեն սպանդանոցների առավել կանոնակարգված գործունեությանը: «Ցանկացած խնդրի, դժվարության, անհասկանալի իրավիճակի հանդիպելիս դուք կարող եք դիմել ՍԱՏՄ ձեր մարզային կառույցին…
Դիտարկումներ են անցկացրել ՀՀ 37 դպրոցներում ու մանկապարտեզներում․ հայտնաբերվել են խախտումներ
2019թ. հոկտեմբերի 15-ին Արտաշատի թիվ 5 հիմնական դպրոցում արձանագրված սննդային թունավորման դեպքից հետո, ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի հրամանով, վերահսկողական միջոցառումներ են սկսվել հանրապետության բոլոր մարզերի և մայրաքաղաքի հանրակրթական հաստատություններում գործող հանրային սննդի կետերում՝ բուֆետներում և խոհանոցներում: Ամփոփելով արձանագրված արդյունքները՝ տեղեկացնենք, որ դեկտեմբերի 3-ի, դրությամբ դիտարկումներ են անցկացվել հանրապետության 37 դպրոցներում և մանկապարտեզներում.…
Սիսիանում բացվել է թարմ մսի վաճառակետ
ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարության՝ ամռանը Սյունիքի մարզում անցկացրած շրջայցերի արդյունքում, Սիսիան քաղաքում արձանագրվել էին մսի անկանոն ու ոչ պատշաճ իրացման դեպքեր. թարմ միսը վաճառում էին հենց փողոցում: Քաղաքի տեղական ինքնակառավարման մարմինների հետ քննարկումներ էին անցկացվել իրավիճակը շտկելու ուղիների ու հնարավորությունների վերաբերյալ: Քննարկումներում ընդգրկվել էր նաև հասարակական սեկտորը: Այսօր արդեն, համայնքապետարանի ջանքերով, Սիսիանում…
Մանկապարտեզում հայտնաբերվել է «Զինվորի բաժին. վաճառքի ենթակա չէ» մակնշմամբ թթվասեր
ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը շարունակում է վերահսկողական աշխատանքները Արարատի մարզի դպրոցներում և մանկապարտեզներում: ՍԱՏՄ տեսուչները պարզել են, որ Արարատի մարզի Մասիս քաղաքի թիվ 1 և Գեղանիստ համայնքի «Մանուշակ» մանկապարտեզների խոհանոցները գործում են սննդամթերքի անվտանգությանը ներկայացվող պահանջների խախտումներով: Այսպես՝ Գեղանիստի մանկապարտեզի խոհանոցում հայտնաբերվել է չմակնշված կարագ և թերի մակնշմամբ (բացակայել է հայերեն մակնշումը) պանիր,…
Սպանդանոցային մորթը հավաստող ձև 5 անասնաբուժական փաստաթուղթը պարտադիր է
ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը հանդիպել է հանրապետության 5 խոշոր թռչնաֆաբրիկաների՝ «Արաքս թ/ֆ» և «Նուբարաշեն թ/ֆ» ՓԲԸ-ների, ինչպես նաև «Սպիտակի թ/ֆ», «Շիրառ» և Լուսակերտ «Ագրոտեքինվեստ» ՍՊԸ-ների տնօրենների ու իրացման պատասխանատուների հետ: Հանդիպմանը մասնակցել են նաև Տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Նարեկ Հայրապետյանը և Թռչնաբույծների միության նախագահ Սերգեյ Ստեփանյանը: Թռչնաբուծության ոլորտի տնտեսավարողների մոտ…
Մուֆլոններն ու կենգուրուներն անկել են կյանքի հետ անհամատեղելի վնասվածքների պատճառով
Օրերս Երևանի կենդանաբանական այգու տնօրինությունն ահազանգել էր, որ, այգու տարածք ներթափանցած շների ոհմակի ներգործության արդյունքում, անկել են 3 կենգուրու և 3 մուֆլոն: ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ենթակայությամբ գործող «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն»-ի աշխատակիցներն անցկացրել են անկած կենդանիների լաբորատոր ախտաանատոմիական փորձաքննություն: Պարզվել է, որ բոլոր 6 կենդանիներն էլ անկել են արտաքին…














