Սարգիս Խանդանյան
Հայաստան կժամանի ԵԱՀԿ ԽՎ հատուկ ներկայացուցչի գլխավորած պատվիրակությունը
ԵԱՀԿ ԽՎ հատուկ ներկայացուցչի պատվիրակությունը կժամանի Հայաստան՝ քննարկելու տարածաշրջանային կայունության և համագործակցության հարցեր նոյեմբերի 22-26-ը:
Ըստ Խանդանյանի՝ ԵԱՀԿ Մինսկի գործընթացի փակումը Հայաստանի և Ադրբեջանի փոխադարձ վստահության կառուցման կարևոր քայլ է
Լուր այն մասին, թե ինչպե՞ս կարող է իրեն պահել սկզբունքներ ու արժեքներ չունեցող զոհը դատարանում։ ԵԱՀԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար, ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը ելույթ է ունեցել Ստամբուլում ընթացող ԵԱՀԿ ԽՎ աշնանային 23-րդ նստաշրջանի ․․․
Բռնության կոչերը քրեականացնող օրենքն այսօր մտնում է ուժի մեջ․ Սարգիս Խանդանյան
Այսօր ուժի մեջ է մտնում բռնության կոչերը քրեականացնող օրենքը։ Այս մասին Facebook-ի իր էջում գրառման միջոցով տեղեկացրել է ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանը։ «Հույս ունեմ, որ այս օրենքը շուտով կդառնա կանխարգելող նշանակություն ունեցող գործիք, և ոչ պատժիչ։ Լինենք ավելի հանդուրժող միմյանց և այլոց նկատմամբ։ Բռնության արդարացումը և քարոզը այսուհետ բերելու է ոչ…
Հրավեր ՀԿ-ների, քաղհասարակության ներկայացուցիչների և փորձագետների համար
ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանը Facebook-ի իր էջում գրել է․ «Հրավիրում եմ հասարակական կազմակերպությունների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների և փորձագետների ուշադրությունը Հայտարարություն ՀՀ Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովում ատելության խոսքի դեմ պայքարին ուղղված ՀՀ օրենսդրության բարեփոխման շուրջ քննարկումների նպատակով ստեղծված Աշխատանքային խումբը հասարակական կազմակերպություններին, քաղաքացիական հասարակություն ներկայացուցիչներին և…
ԱԺ հանձնաժողովում քննարկվում է ատելության խոսքի դեմ աշխատանքային խումբ ստեղծելու հարցը
Որպես նախկին լրագրող՝ ես լրջագույն մտահոգություն ունեմ, որ մենք որևէ կերպ չվնասենք Հայաստանում խոսքի ազատությանը, որ այդ աշխատանքային խումբը կամ ստեղծվող օրենսդրական նախաձեռնությունը չդառնա «դամոկլյան սուր» լրատվամիջոցների գլխին: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 16-ին, ԱԺ Մարդու իրավունքների մշտական հանձնաժողովում ատելության խոսքի դեմ պայքարին ուղղված՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրության բարեփոխման շուրջ քննարկուման ժամանակ ասաց հանձնաժողովի նախագահ, ԱԺ ԲՀԿ…
Հայաստանից դուրս ավելի լավ ես զգում մեր երկրում տեղի ունեցող ժողովրդավարական գործընթացների արդյունքները․ պատգամավոր
ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սարգին Խանդանյանը Facebook-ի իր էջում գրել է․ «Եվրանեսթի առաջին աշխատանքային օրվա վերջում՝ նկար՝ Մուրադի դեմքով )) Իրականում Հայաստանից դուրս ավելի լավ ես զգում (ու վայելում) մեր երկրում տեղի ունեցող ժողովրդավարական գործընթացների արդյունքներն ու ազդեցությունը։ Տարբեր համատեքստերում ինչպես Արևելյան գործընկերության երկների մեր կոլեգաները, այնպես էլ Եվրախորհրդարանի պատվիրակները շեշտում են, որ…
Պատգամավոր Սարգիս Խանդանյանը կգործուղղվի Ուկրաինա
Ազգային ժողովի պատգամավոր Սարգիս Խանդանյանը նոյմեբրի 24-28-ը կգործուղղվի Ուկրաինայի մայրքաղաք Կիև: Պատգամավորը կգործուղղվի Հայաստան-Ուկրաինա փոխանակման ծրագրի շրջանակներում «Հակակոռուպցիոն մարմինները և բարեփոխումները Ուկրաինայում» խորագիրը կրող ճանաչողական այցով: Այս մասին տեղեկացնում են Ազգային ժողովի պաշտոնական կայքից:
Գավառը Քոչարյանի կառավարման տարիներին եղել է Հայաստանի ամենալքված համայնքը. Սարգիս Խանդանյան
ԱԺ պատգամավոր Սարգիս Խանդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել. «Ամբաստանյալ Քոչարյանի «աջակիցները» ինչ-որ միջոցառում են անում Գավառում, որին մասնակցում են մի քանի լեգիոներ «ակտիվիստներ»։ ՀՉէ, դուք էս մարդու փողերն իրոք քամուն եք տալիս։ Ավելի անհեռանկար քայլ, քան Գավառում էս տեսակ միջոցառում անելն է, հնարավոր չէր պատկերացնել։ Գավառը Քոչարյանի կառավարման տարիներին եղել է Հայաստանի ԱՄԵՆԱլքված…
Ավստրալիայի խորհրդարանի պատվիրակությունն այցելել է Ազգային ժողով
ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամներ Անուշ Բեղլոյանը, Սոս Ավետիսյանը, Սարգիս Խանդանյանը և ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացուցիչներ Գևորգ Գորգիսյանը, Հարություն Բաբայանն ու Արմեն Եղիազարյանը սեպտեմբերի 24-ին հանդիպել են Ազգային ժողով այցելած Ավստրալիայի խորհրդարանի պատվիրակության հետ, որի կազմում էին պատգամավորներ Թրենթ Ցիմերմանը, Թիմ Ուիլսոնը, Ջոն Ալեքսանդրը և Հյու Մաք-Դերմոթը: Ավստրալացի պատգամավորները կարևորել են խորհրդարանական…
Մենք չենք ունենալու միտում լրագրողների գործունեությունը խոչընդոտելու համար. ԱԺ պատգամավոր
Մայիսի 29-ին ԱԺ նիստի ժամանակ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանը հանդես է եկել ելույթով, որը վերաբերում էր լրագրողների մտահոգություններին՝ ԱԺ-ի իրենց գործունեությունը սահմանափակելու վերաբերյալ: Նա նշել է. «Վերջին օրերին կարդում և լսում ենք մտահոգություններ ձեր գործունեության սահմանափակման մասին, ցանկանում եմ փարատել ձեր մտահոգությունները՝ ասելով, որ «Իմ քայլը» խմբակցության համար գործունեության հրապարակայնությունը սկզբունքային է և…
«Արհմիությունների մասին» նախագիծն օրակարգ չընդունվեց
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Սարգիս Խանդանյանն ԱԺ նիստի ժամանակ դիմեց իր գործընկերոջը՝ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Շաքե Իսայանին, հորդորեց հետայսու հանձնաժողովի տեսանկյունը ներկայացնելիս խորհրդարանական ամբիոնից ներկայացնել հանձնաժողովի տեսակետը, ոչ թե սեփական կարծիքը: «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Պետրոսյանի հեղինակած «Արհմիությունների մասին» նախագիծն օրակարգ չընդունվեց: Պատգամավորների քվեարկության պատկերը հետևյալն էր. կողմ՝ 36, դեմ՝ 53, ձեռնպահ՝…









